Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 01 Մայիս 2015 00:00

ՏԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՏԱՄՆԱՔԱՐԵՐ ՉԵ՛Ն ՀԵՌԱՑՆՈՒՄ


- Հարգելի բժիշկ, կարդացել եմ, որ թեյը, սուրճը, կարմիր գինին ու ծխախոտը նպաստում են ատամնափառի` հետագայում ատամնաքարերի առաջացմանը: Ինձ նաեւ հետաքրքիր է` որքան հաճախ կարելի է հեռացնել ատամնաքարերը, հնարավո՞ր է արդյոք տան պայմաններում. ասում են` արդյունավետ միջոց է կերակրի աղը, սոդան:


Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման ատամնաբուժական բաժանմունքի վարիչ ԱՐՄԵՆ ԿՈՏԻԿՅԱՆԸ.


-Այո՛, թեյը, սուրճը, կարմիր գինին ու ծխախոտը նպաստում են ատամնափառի` հետագայում ատամնաքարերի առաջացմանը: Ատամնաքարեր կարող են նաեւ առաջանալ բերանի խոռոչի հիգիենայի կանոնները չպահպանելու, միայն փափուկ սննդի օգտագործման, ծնոտի միայն մի կողմով ծամելու դեպքերում:


Ատամնաքարեր կարող են առաջնալ նաեւ օրթոպեդիկ եւ օրթոդոնտիկ կառույցների` կամրջի, բրեկետի առկայության, ինչպես նաեւ օրգանիզմի նյութափոխանակության խանգարումների (հիմնականում աղային) ժամանակ:
Հարկ է նշել, որ ատամնաքարերը ըստ տեղակայման լինում են` վերլնդային եւ ստորլնդային (ենթալնդային):
Ատամնաքարերի պրոֆեսիոնալ մաքրումը կատարում են միմիայն ատամնաբուժական կլինիկաներում: Այս գործողությունն իրականացնում է բժիշկ-ատամնաբույժը: Արդյունավետ չեն, այսպես ասած, ժողովրդական կամ տնական միջոցները. կերակրի աղը, սոդան…
Ի դեպ, նախկինում միայն մեկ մեթոդ է կիրառվել` մեխանիկականը (ստոմատոլոգիական գործիքների օգնությամբ), որը հնարավորություն չէր տալիս ամբողջությամբ հեռացնել ատամնաքարերն ու ատամնափառը: Բացի այդ, բավական ցավոտ եւ տրավմատիկ միջամտություն է եղել: Ժամանակակից կլինիկաներում այսօր օգտագործում են ուլտրաձայնային, Air-Flow սարքերը, որոնց օգնությամբ անցավ հեռացվում են ատամնաքարերն ու ատամնափառը:
Հարգելի նամակագիր, հիշե՛ք, որ անուշադրության մատնված ատամնափառը հետագայում վերածվում է ատամնաքարերի, որոնց հիմքում մանրէներն են (ուտելիքի մնացորդների արդյունքն է), կարող են կարիեսի պատճառ դառնալ, առաջացնել լնդաբորբ (գինգիվիտ): Վերջինս չբուժելու դեպքում` հարգեղձաբորբ (պարադոնտիտ), որը հետագայում կնպաստի ատամների կորստին:
Ուստի` խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ պարտադիր այցելել բժիշկ-ատամնաբույժի եւ կատարել պրոֆեսիոնալ մաքրում: Անհրաժեշտության դեպքում ատամնաքարերը կարելի է հեռացնել նաեւ վեց ամիսը մեկ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ