Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 01 Մայիս 2015 00:00

1 - 7 մայիս


ԽՈՅ- Շաբաթվա առաջին երեք օրը լեցուն կլինի հաճելի տպավորություններով: Հիանալի ինքնազգացողությունը կարող է պահպանվել նաև հաջորդ օրերին, եթե հետևեք ձեր առողջությանը:  Աստղերը խորհուրդ են տալիս մեծ ուշադրություն դարձնել նաև անձնական շփումներին: Մի՛ վանեք նոր երկրպագուներին, թույլ տվեք, որ նրանք ռոմանտիկ զգացողություններ պարգևեն ձեզ:

ՑՈՒԼ- Եթե վերջին շրջանում ձեզ անպաշտպան ու թույլ էիք զգում, ապա ժամանակն է սթափվել ու վճռական գործողությունների անցնել: Այս շաբաթ աստղերը կհովանավորեն ձեզ: Նախապես ծանրութեթև արեք ձեր որոշումները և ավելի հետևողական եղեք: Որքան էլ զարմանալի է, ձեր հանդգնությունն այս դեպքում կարող է անսպասելի փոխել դեպքերի ընթացքը` հաջողության սլաքը դեպի ձեր կողմն ուղղելով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Այս շաբաթ շատ զգացմունքային և հուզական կլինեք: Փորձեք ավելի թեթև նայել ձեզ հուզող խնդիրներին, որպեսզի ձեզ չծանրաբեռն եք ավելորդ բացասական լիցքերով: Ձեր նյարդային վիճակի պատճառը գերհոգնածությունն է: Աստղերը խորհուրդ են տալիս անհապաղ միջոցներ ձեռնարկել. ձեզ լիարժեք հանգիստ է անհրաժեշտ£

ԽԵՑԳԵՏԻՆ- Այս շաբաթ ստիպված կլինեք ինչ-ինչ հարցեր պարզաբանել, սակայն ցանկացած իրավիճակում ձեզ կհաջողվի "ջրից չոր դուրս գալ": Հիանալի հնարավորություններ կընձեռվեն հաղթահարելու բոլոր այն խոչընդոտները, որոնք միշտ խանգարել են ձեզ` ձեր նպատակներին հասնելու համար:  

ԱՌՅՈՒԾ-
Այս շաբաթ ավելի, քան երբևէ, գումարի կարիք կզգաք: Նյութական խնդիրները լուծելու համար առանձնապես հարմար ժամանակաշրջան չէ, ուստի եթե հնարավոր է` սպասեք, մինչև ավելի նպաստավոր պայմաններ ստեղծվեն: Աստղերը խորհուրդ են տալիս մեծ գործեր ձեռնարկել միայն այն դեպքում, երբ սեփական միջոցներ կունենաք. խուսափեք պարտքով մեծ գումար վերցնելուց:

ԿՈՒՅՍ- Շաբաթը էական փոփոխություններ չի խոստանում: Դժվար թե այս շաբաթ մեծ ձեռքբերումներ ունենաք, քանի որ ձեզ համար չեզոք շրջան է: Համեմատաբար հաջող շրջան կսկսվի ամսվա կեսերից, այնպես որ, համբերատար եղեք և սպասեք: Մի՛ վհատվեք, եթե նկատեք, որ ձեր հակառակորդները հաջողություն են ունենում մի ասպարեզում, որից դուք գլուխ չեք հանում: Ձեր "աստեղային ժամը" երկար սպասեցնել չի տա:    

ԿՇԵՌՔ- Լավատես եղեք: Ճիշտ է, այս շաբաթ ստիպված կլինեք բախվել որոշ խնդիրների, սակայն հուսահատվել պետք չէ: Բոլոր խնդիրները, ի վերջո, ինքնաբերաբար կլուծվեն, այնպես որ, մի՛ վհատվեք: Շաբաթվա ամենանպաստավոր օրը ուրբաթն է: Ի դեպª ձեր ճանապարհին հզոր մրցակիցներ են կանգնած. ստիպված կլինեք պայքարել նրանց հետ:    

ԿԱՐԻՃ- Այն, ինչ շատ¬շատ է անհանգստացնում ձեզ, այս շաբաթ կստանա իր տրամաբանական բացատրությունը: Փորձեք խուսափել ցանկացած բնույթի վիճաբանությունից: Հինգշաբթի օրվանից սկսած` աստիճանաբար բոլոր տարաձայնությունները կհարթվեն, և դուք կհաշտվեք ձեր սիրելիի հետ: Հնարավոր է« որ այս շաբաթ նոր աշխատանքի առաջարկ ստանաք:   

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Լարված շաբաթ է: Հակասություններ կլինեն հատկապես անձնական հարաբերություններում: Շաբաթվա ընթացքում տարբեր կլինի նաև ձեր ինքնազգացողությունը. մե՛կ հրճվանք, մե՛կ թախիծ կզգաք: Աստղերը խորհուրդ են տալիս դատարկ բանից չմտահոգվել, ժամանակից առաջ չընկնել. թողեք դեպքերն ընթանան իրենց բնական հունով:    

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-
Շաբաթը լի է անակնկալ նվերներով, հանդիպումներով, ժամադրություններով: Ձեզ սիրային բուռն արկած է սպասում: Ձեզ առաջնորդ զգացեք, և հաջողությունը երկար սպասեցնել չի տա: Փայլուն հնարավորությունն եր կընձեռվեն, որոնք ձեռքից բաց չթողնելու դեպքում կկարողանաք ձեր օգտին փոխել դեպքերի ընթացքը: Այս շաբաթ աստղերը ձեզ մեծ ներուժ են խոստանում:       

ՋՐՀՈՍ- Աստղերը խորհուրդ չեն տալիս այս շաբաթ նոր գաղափարներով կամ առաջարկներով դիմել ղեկավարներին© դրանք պարզապես կանտեսվեն: Ամեն դեպքում, այս շաբաթ ձեզ համար տեղին է "բախտը չի բերում փողի հարցում, կբերի սիրո հարցում" արտահայտությունը... Անձնական հարաբերություններում ձեզ դրական փոփոխություններ են սպասում:  

ՁԿՆԵՐ- Շաբաթվա առաջին կեսը գերլարված կլինի: Ամեն դեպքում աշխատեք պահպանել հոգեկան հավասարակշռվածությունը, և ձեր նյարդերը: Հիշեք, որ, ի վերջո ցանկացած անհաջողությունից կարելի է դաս քաղել և փորձ ձեռք բերել: Աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել ձեր արտաքինով և առողջությամբ: Հանգստյան օրերն անցկացրեք ընկերների հետ, ուրախ մթնոլորտում: