Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 05 Մայիս 2015 00:00

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ


Օրեր առաջ տոնվեց մայիսի 1-ը` Աշխատավորների տոնը: Իշխում է այն կարծիքը, որ այս տոնը նախկին ԽՍՀՄ տոներից է եւ ընդունվում է ոչ միանշանակ, թեպետ մայիսմեկյան տոնակատարության թելերը տանում են Եվրոպա` Իտալիա: Անկախ այն բանից, թե ով է մայիսմեկյան տոնի, որպես աշխատավորների օրվա, կնքահայրը, փաստենք, որ այն վերաբերում է աշխատանքին եւ աշխատավորությանը:
Թե որքանով են իրենց դեմոկրատական եւ սոցիալական համարող պետությունները պաշտպանում աշխատողի կամ գործատուի (գործատուն եւս համարվում է տվյալ ոլորտի բաղկացուցիչ մասը) իրավունքները, որքանով է աշխատողն իր թիկունքում զգում պետության աջակցությունը, դա այլ թեմա է: Ունեմ իմ ուրույն կարծիքը, որ աշխատավորների պաշտպանության լավագույն մոդելը երբեւիցե եղել է նախկին ԽՍՀՄ-ում: Երկիր, որտեղ ավելի քան պաշտպանված էր մարդու աշխատանքային իրավունքները, սկսած վնասակար պայմաններում աշխատելու հետ կապված տրվող արտոնություններից, վերջացրած հեռակա սովորող ուսանողների աշխատանքային իրավունքներով եւ աշխատող կանանց հղիության եւ հետհղիության շրջանում տրվող արտոնություններով:
Աշխատանք, աշխատել ասելով ոչ թե ուղղակի պետք է հասկանալ այն գործառույթը, որը կատարվում է տվյալ պահին, այլ դրա տակ պետք է առաջնահերթ հասկանալ ստեղծագործելու ունակությունը:
Մասնավորապես, բանանը ծառից հավաքելը, կեղեւից մաքրելը եւ ուտելը որոշակի աշխատանք է իրենից պահանջում, որը կատարվում է եւ մարդու, եւ կենդանիների կողմից, սակայն բանանի ծառ տնկելու, կամ բանանի կամ այլ ծառի վրա պատվաստումներ կատարելու, որպեսզի այլ որակի բերք ստացվի, մենաշնորհը ի վերուստ է տրված մարդկանց: Համարձակվում եմ ամրագրել, որ մարդու մեջ Աստծո պատկերն ամենացայտուն կերպով արտահայտված է նրա ստեղծագործելու ունակության միջոցով: Ստեղծելը Աստծո իրավազորության մեջ է, եւ դրվել է իր կողմից ստեղծվող էակի` մարդու մեջ:
Այստեղից մի կարեւոր իրավանորմ.
Աշխատանքն իբրեւ գիտակցված գործունեություն, երկրի վրա լինելով միայն մարդուն բնորոշ եւ նրան մնացյալներից տարբերակող հատկություն, համարվում է որպես մարդկային որակական հատկանիշ:
Աշխատանքի նմանօրինակ իրավունքն ու անսահման հնարավորությունը Հոր կողմից տրվեց մարդուն, եւ տարբերվելու, եւ իր տեսակի մեջ մնալու, եւ որպես բարեկեցիկ կյանք ապահովելու միջոց:
Հետեւություն.
Ի վերուստ տրված է մարդուն ամենը, որպեսզի վերջինս ստեղծի, աշխատի, արարի, որը լինելով բարեկեցիկ ապրելու նախապայման, օգտակար գործողության գործակիցը լինելու է մոտ զրոյի, եթե պետական մակարդակով չի դրվել խաղի կանոններն աշխատանքային պայմանների եւ վարձատրության հետ կապված: Տվյալ դեպքում պետությունը, լինելով միասնական մարմին, պետք է ավելի քան պարզեցված ձեւով հնարավորություն տա գործատուին աշխատատեղ ստեղծելու, հսկողություն սահմանի տվյալ աշխատանքային պայմանների վերաբերյալ, իսկ վարձատրության չափը պետք է լինի բարձր: Փաստենք, որ այսօր պետության գործողությունների կամ անգործության հետեւանքով եւ քաղաքացիները, եւ գործատուները ընկնում են պարտքերի եւ վարկերի տակ, իսկ գործատուն հաճախ նաեւ օբյեկտիվ պատճառներով ցածր է վճարում իր աշխատողին, աշխատողը լավագույն ցանկության դեպքում չի կարող նվիրված աշխատել իր աշխատատեղում, եթե աշխատավարձով ընտանիքի մինիմալ պահանջները չի բավարարում, որի արդյունքում բոլորը դժգոհ են, իսկ աստվածաշնչյան տվյալ շնորհը` աշխատելու, ստեղծագործելու, չի գնահատվում:
Մինչդեռ, դեռեւս Մովսեսի օրենքում աշխատանքի իրավական կարգավորման ոլորտում պարտադիր պայման են դիտվել աշխատանքային պայմանները, հանգստի իրավունքը, վարձատրությունը: Տվյալ իրավանորմով գործատուն պարտավոր էր ապահովել աշխատանքի համար հանդուրժելի պայմաններ, բացառել դաժան վերաբերմունքը, հնարավորություն ընձեռել հանգստանալու: Վարձատրության հետ կապված` այն պետք է լինի արդար եւ ժամանակին:
Թե այսօր այս կարեւորագույն իրավանորմը որքանով է ստացել օրենսդիրի կողմից դիտվող պարտադիր պայման, հետեւությունները թողնում եմ Ձեզ:
Ցանկանում եմ փաստել, որ տվյալ գործառույթների պատասխանատուն համարվում է այն երկիրը, որտեղ աշխատում, ստեղծագործում են մարդիկ: Առավել եւս սոցիալական համարվող պետությունները, որոնք իրենց սահմանադրությամբ ամրագրել են "սոցիալական" եզրույթը, ուղղակի պատասխանատվություն են կրում երկրի քաղաքացու եւ աշխատանքային պայմանների, եւ նրանց պաշտպանության, եւ բարեկեցիկ ապրելու համար:

Աշխատավորների տոնի հետ կապված` այն անձանց համար, ում աշխատանքային իրավունքները խախտվել են գործատուների հետ կապված իրավահարաբերություններում, Լեւ Գրուպ փաստաբանական գրասենյակը մինչեւ սույն թվականի մայիսի 31-ը ներառյալ հայտարարում է անհատույց խորհրդատվության միամսյակ: Ձեր հարցերը կարող եք ուղղել ինչպես ընկերության էլեկտրոնային փոստի, այնպես էլ ընկերության ֆեյսբուքյան էջի միջոցով:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով