Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

7 ՄԱՅԻՍ 2015

Մեր ընդդիմադիր կոչված ուժերն իշխանությանը փնովելով` դիվիդենտներ են շահում, ժողովրդին հանում են ոտքի, հետո հետ են քաշվում, կամ ժամանակի ընթացքում կամ մաս են կազմում իշխանության: Այս ամենի արդյունքում ժողովուրդն այսօր ավելի շատ է սկսել արտագաղթել:
ՍԱՍՈՒՆ
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


7 ՄԱՅԻՍ 2015


Հիտլերը 1942-ի դեկտեմբերին հայտարարել է. "Չնայած Ռոզենբերգի եւ զինվորականների բոլոր հավաստիացումներին, ես չեմ վստահում նաեւ հայերին": Հայկական լեգեոնի անդամները նպատակ ունեին փրկել հայ ռազմագերիներին, ինչին լծվել էին Նժդեհն ու Դրոն: Եվ դա նրանց հաջողեց ու արդյունքում շուրջ 10 հազար մարդ փրկվեց ու համալրեց հայկական լեգեոնի 10 գումարտակներ: Այդ գումարտակի ստեղծման կապակցությամբ էր, որ ֆաշիստները հասկացան, որ հայերին չեն կարող վստահել: Իսկ ահա 80.000 ադրբեջանցի գերմանական դրոշի տակ կռվել է Ուկրաինայում, Ղրիմում, Կովկասում:

Պատմաբան
ԷԴՈՒԱՐԴ ԶՈՀՐԱԲՅԱՆ




Շուշին ազատագրելը խնդիր չի եղել. բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո մնում էր միայն շքերթով մտնել Շուշի: Ճիշտ է` դա մեզ այնքան էլ հեշտ չտրվեց, բայց շատ հպարտ եմ, որ մենք  բոլոր մարտահրավերները կատարեցինք` նվազագույն մարդկային կորուստներով: Մեր նպատակն այն էր, որ քիչ հայեր կորցնեինք, եւ կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց:
Հպարտ եմ, որ այդ մարտական գործողությունների մասնակիցն եմ եղել: Հայաստանը միշտ կորցրել է իր տարածքները: Մենք այնպիսի աշխարհագրական դիրք ունենք, որ օտար զավթողները միշտ հետաքրքրվել են մեր տարածքով, եւ միշտ դժբախտության մեջ ենք եղել: Ինձ բախտ է վիճակվել մասնակից լինել այդ մարտական գործողություններին: Հպարտ եմ, որ իմ գիտելիքներն ու ունակությունները պետք է եկել մեր ազգին սպառնացող մարտահրավերը կասեցնելու գործում:
Այս գործողությանն ամբողջ Հայաստանը եւ Ղարաբաղն էր սպասում: Դրա համար ազատագրման լուրը չէր կարող քարի տակ մնալ, միանգամից տարածվեց, որ Շուշին արդեն ազատագրված է, իսկ հատուկ պաշտոնական  հաղորդագրություն եղավ ավելի ուշ:

Գեներալ-գնդապետ, ՊՆ խորհրդական
ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ