Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԲԱՅԴԵՆԻ ՔԱՅԼԸ
ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՂԵՐՁ ԷՐ


Մայիսի 5-7-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի շրջանակներում ամերիկյան մի շարք սենատորների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ հանդիպումից հետո հայտնի դարձավ նաեւ, որ ՀՀ նախագահի հետ Վաշինգտոնի  մայր տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին ներկա կգտնվի նաեւ ԱՄՆ իշխանական հիերարխիայի երկրորդ դեմքը` փոխնախագահ Ջո Բայդենը: Հասկանալի է, այդ լուրը հազիվ թե ոգեւորեր Թուրքիային: Բայց նաեւ հասկանալ է պետք, թե ինչո՞ւ ԱՄՆ փոխնախագահը որոշեց մասնակցել միջոցառմանը` հաստատ գիտակցելով, որ կառաջացնի Անկարայի նյարդային ռեակցիան:

Կամ կարո՞ղ ենք մտածել, որ Բայդենի այդ մասնակցությունը` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլ էր: Կամ, միգուցե, սա Թուրքիային ուղղված հերթական քաղաքական ճնշո՞ւմն է: Այս ամենի եւՀՀ նախագահի ամերիկյան այցի վերաբերյալ <<Իրավունքը>> զրուցեց հայաստանյան մի քանի վերլուծաբանների հետ:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆՆ իր խոսքում նշեց.
- Այս ամենով ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ չի խորացնում իր ճնշումնները. նմանօրինակ գործընթացներ միշտ էլ եղել են: Ավելին` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր հայտարարությամբ Ցեղասպանության մասին գրեթե ամեն ինչ ասաց` հղումներ անելով ե՛ւ Հռոմի պապին, ե՛ւ դեռեւս կոնգրեսական Օբամայի ելույթներին: Ամերիկան շարունակելու է այն դիրքորոշումը, որն ունեցել է մինչեւ այժմ: Պարզապես, ելնելով քաղաքական այս կամ այն իրավիճակից, որոնք  կատարվում են առաջին հերթին Մերձավոր Արեւելքում, ԱՄՆ-ը խուսափում է նախագահի անունից վերջնականապես հաստատել Հայոց ցեղասպանության փաստը:
Թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆՆ ընդգծեց.
- Վերջին շրջանում որոշակի լարվածություն է նկատվում Թուրքիայի եւ Ամերիկայի քաղաքական հարաբերություններումª կապված Անկարայի ներքին եւ արտաքին քաղաքականության հետ: Այս համատեքստում թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրոպան ցույց տվեցին, որ իրենք նման քաղաքականությունից շատ դժգոհ են, եւ փորձեր են անում` ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության փաստի հետ կապված: Սակայն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների գերլարված վիճակն անգամ ապրիլի 24-ին Բ. Օբամային չստիպեց ասել <<Հայոց ցեղասպանություն>> բառը, չնայած նրա ուղերձի ողջ տեքստը վերաբերում էր Ցեղասպանությանը, ինչը հասկացել էին նույնիսկ թուրքերը: Այնուամենայնիվª "ցեղասպանություն" բառը չասելով, Ամերիկան փորձում է ճնշել Թուրքիային: Պատահական չէ նաեւ Վաշինգտոնում  մայիսի 7-ին կայացած միջկրոնական աղոթքին երկրի փոխնախագահի մակարդակով մասնակցությունը: Նման գործելակերպը Ամերիկայի կողմից մտածված եւ հստակեցված քայլ էր:
Քաղաքական վերլուծաբան ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ փաստեց.
- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռեւս հույսեր է փայփայում, որ չարտաբերելով <<ցեղասպանություն>> բառը, որից այդքան կախված է Թուրքիան, կկարողանա ազդել նրա վրա: Ապրիլի 24-ին Օբամայի ամբողջ տեքստը նկարագրում էր, թե ինչ բան է ցեղասպանությունը` սեփական հայրենիքից մարդկանց տեղահանությունից մինչեւ նրանց ժառանգության ոչնչացում: Իհարկե` <<Հայոց ցեղասպանություն>> բառը նա չօգտագործեց` հույս ունենալով, որ Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը  Մերձավոր Արեւելքի եւ Հայաստանի նկատմամբ: Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ եւ Վաշինգտոնում նման միջոցառումն այս ամենի շարունակությունն էր: Ամերիկան Թուրքիային շարունակում է հասկացնել, որ բովանդակային առումով կասկածի տակ չի դնում Ցեղասպանության փաստը: Միանշանակ այս քայլը Թուրքիային ուղղված ուղերձ է եւ, միգուցե, հերթական քայլը Ցեղասպանության ճանաչման ճանապարհին: Թե ինչու ՀՀ նախագահն առաջինն այցելեց ԱՄՆ, այլ ոչ թե ՌԴ. թերեւս միակ պատճառն այն է, որ ամեն ինչ կապված է ժամանակացույցի հետ: Այստեղ որեւէ խնդիր չկա:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում, պարզելու, թե ինչ են մտածում մարդիկ` Ամերիկայի կողմից վարած նման քաղաքականության եւ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին ԱՄՆ փոխնախագահի մասնակցության վերաբերյալ:
1. Մեկ է` ամերիկյան լիդերները "ցեղասպանություն" բառը չեն էլ մտածում օգտագործել, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը մոտ ապագայում չի ճանաչի Ցեղասպանությունը- 63%:
2. Չնայած տարբեր նման սպառնալիքներինª Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները չեն կարգավորվում:  Եթե Բայդենի այդ նախազգուշացումից հետո էլ բան չփոխվի, ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կդառնա շատ ռեալ- 21%:
3.  Անկախ արդյունքից, տխուր է, որ Ցեղասպանության թեման եղել ու մնում է քաղաքական սպառնալիքների միջոց- 9%:
4. Դժվարանում է պատասխանել- 7%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ