Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 08 Մայիս 2015 00:00

"ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՈՒ ՆԱԵՎ "ԿՈԿԱ-ԿՈԼԱՅԻՑ" ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ"


"Կոկա-կոլայի" շուրջ Հայաստանում ապրիլի 24-ից հետո ծավալված "պատերազմը" դեռ շարունակում է լայն թափ հավաքել: Չնայածª այս պատմությունը նոր չէ, որ ի հայտ եկավ:
Տարիներ առաջ էլ էր Երեւանում տարածվել այն խոսակցությունը, թե "Կոկա-կոլան" որոշակի թուրքական կապեր ունի: Այն ժամանակ աղմուկը բավականին շուտ էլ մարեցª նորից վերաբացվելով վերջերս, երբ "Ֆեյսբուք" սոցիալական ցանցում տարածեցին հաղորդագրություններª "Կոկա-կոլան" բոյկոտելու կոչերով: Այն հիմնավորմամբ, թե "Կոկա-կոլա" ընկերության գործադիր տնօրենն ամերիկաբնակ թուրք Մուհթար Քենթին է, ով ընկերությունից ստացած գումարի մի մասն օգտագործում է հակահայ քարոչություն իրականացնելու համար: Մասնավորապեսª Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ ամբողջ 2015 թվականի ընթացքում ամերիկաբնակ թուրքերը ծրագրել են իրականացնել հակահայկական քարզչություն, ու ըստ նույն աղբյուրներիª այդ գործին ակտիվորեն ներգրավված է նաեւ Մ. Քենթինª իր ֆինանսներով, այդ թվումª Հայաստանից ստացած եկամուտներով:
Բայց մյուս կողմից էլ, չմոռանանք, որ Հայաստանում գործող ընկերությունը հայերի համար ապահովում է որոշակի աշխատատեղեր, վճարում հարկեր: Այսինքնª մեզ համար եւս խնդիրը երկու հարթությունում էª մի կողմիցª բարոյականը, մյուս կողմիցª ֆինանսականը: Իսկ ահա հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում հարցը նաեւ երրորդ ուղղություն տարավª առողջապահական. "Մենք գիտենք, որ այդ հյութի մեջ կան նյութեր, որոնք մարդու մոտ առաջացնում են կախվածություն: Դա վկայում է այն մասին, որ դրա մեջ հոգեմետ դեղեր կան: Իսկ այն "Կոկա-կոլան", որի վրա գրված է 0 կալորիականություն, այնտեղ շաքարի փոշու փոխարեն օգտագործված է ասպարտամ, որը գերմարսվող նյութ է եւ բերանում  առաջացնում է քաղցրություն: Այդ ամենը ծանր ազդեցություն է թողնում նաեւ մարդու հիշողության վրա, քանի որ ապացուցված է` ասպարտամը քիմիական նյութ է, որն ազդում է ուղեղի վրա: Պարզ էª դրանք դեբիլացնող հատկություն ունեն":
Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ Հայաստանում պետք է վաղուց հասկանային, որ թուրքական ապրանքներից ու նաեւ "Կոկա-կոլայից" պետք է հրաժարվել. "Մենք պետք է բարոյականություն ունենաք եւ այդ ամենից հրաժարվենք, ինչքան էլ, որ  այդ ընկերությունը մեզ անհրաժեշտ լինի տնտեսական առումով: Այսօր ես պայքարում եմ համասեռամոլների, աղանդավորականների, հարստացված ալյուրի, ընտանեկան բռնությունների եւ նման արատավոր երեւույթների դեմ: Ուստի "Կոկա-կոլայի" դեմ չեմ կարող միայնակ պայքարել: Պետք է համընդհանուր բոյկոտ անենք եւ առաջ քաշենք մեր պահանջներըª ուղղված ընկերությանը":
Իսկ ահա "Կոկա-կոլա" ընկերության ներկայացուցիչները միայն  բարձրացված բոյկոտից շաբաթներ անց վերջապես արձագանքելով իրավիճակին, սկսեցին վստահեցնել, թե իրենց ընկերության ոչ մի աշխատակից չի մասնակցել եւ չի պատրաստվում մասնակցել որեւէ հակահայ գործունեության: Միայն թե, ինչու են այդքան վստահ, որ քաջ տեղյակ են Մուհթար Քենթիի քայլերից, մնում է հանելուկ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ