Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 08 Մայիս 2015 00:00

ՉՆԱՅԱԾ ՏՐՎՈՂ ՄԻԼԻՈՆՆԵՐԻՆ`
"ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ"


Երեւանի քաղաքապետարանի մրցույթը շահած թափառող շներով զբաղվող "Յունիգրաֆ Իքս" ընկերությունը տարիներ շարունակ խախտում է մրցույթի պահանջները, սակայն քաղաքապետարանն այս առնչությամբ ոչինչ չի ձեռնարկում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց "Փրկենք կենդանիներին" բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ ՆՈՒՆԵ ՄԵՀՐԱԲՅԱՆ:
-Վերջին մրցույթն անց է կացվել մեկ ամիս առաջ: Մենք Երեւանի քաղաքապետին փաթեթ ուղարկեցինք, որով առաջարկում էինք միակ արդյունավետ մեթոդը թափառող շների դեմ տարվող պայքարի համար, սակայն միեւնույն է` մեզ ոչ միայն չընդգրկեցին մրցույթի մասնակիցների մեջ, այլեւ, բառիս բուն իմաստով, խաբելով, թե մրցույթ չի կայանալու, այդ աշխատանքը կրկին տվեցին "Յունիգրաֆ Իքս"-ին: Պետբյուջեից տարեկան 220 միլիոն (այս տարի է այն կրճատվել դառնալով 120 միլիոն դրամ) դուրս է գրվում` թափառող հիվանդ շներին քնեցնելու, առողջներին` ստերիլիզացնելու համար: Սակայն "Յունիգրաֆ Իքս" ՍՊԸ-ն ստերիլիզացնելու փոխարեն սպանդի է ենթարկում շներին: Արդյունքումª թափառող շների քանակը պակասելու փոխարեն` մի բան էլ շատանում է` պայման ստեղծելով հետագայում բյուջեից կրկին գումար դուրս գրելու համար:
Էլ չեմ խոսում, թե ինչ բարբարոսաբար են ոչնչացնում շներին` կենդանիներին սպանում են "լոմերով", "դուբինկաներով", մեքենայի տակ գցելով եւ այլն: Քաղաքապետարանը բյուջեից գումար է դուրս գրում, իսկ Արայիկ Սադոյանն իր բիզնեսն է ծաղկեցնում: Այն, ինչ այսօր արվում է  "Յունիգրաֆ Իքս" ընկերությունում` ավելի քան կրիմինալ է: Որքանո՞վ է քրիստոնեական, երբ կիսաողջ կենդանիներին լիդոկայինով քնեցնում են, ապա ողջ-ողջ այրում. ինչ է, թե հնարավորինս քիչ գումար դուրս գրեն` անգամ փամփուշտն են խնայում:  
- Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ մշտապես հենց այդ ընկերությունն է շահում մրցույթը: Եվ Արայիկ Սադոյան ասելով` ո՞ւմ նկատի ունեք:
- "Յունիգրաֆ Իքս"-ն է միշտ շահում այդ մրցույթը, քանի որ դա մեծ բիզնես է: Չնայած ընկերությունը պաշտոնապես լրիվ այլ անձի է ներկայացնում, բայց իրական սեփականատերերն ու հիմնադիրները երկու եղբայրներ են` Կենտրոնի թաղապետ Արայիկ Սադոյանն եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյանը, թեեւ ինձ հասած տեղեկություններով` այդ բիզնեսում իր բաժինն ունի նաեւ Գագիկ Բեգլարյանը: Ես փորձել եմ խոսել Ռուբեն Սադոյանի հետ` առաջարկելով մեր օգնությունը, սակայն վերջինս շատ կոպիտ ձեւով ասաց, որ իրենք մեր օգնության կարիքը չունեն եւ նրանք անում են այն, ինչ նպատակահարմար են գտնում: Դե իհարկեª նրանք չեն ցանկանա իրենց բիզնեսի մեջ որեւէ մեկին ներգրավել. քիչ գումար չեն ամեն տարի ստանում:
Եվ այսքանից հետո էլ մտցրին նոր օրենքª կենդանիների համար տուրքի վճար: Մի օրինակ բերեմ. ես փողոցից շուն եմ վերցրել, տարել եմ տուն, իմ սեփական միջոցներով ստերիլիզացրել, բուժել եւ հիմա էլ իմ տանն եմ պահում. կասե՞քª ում եւ ինչի համար պետք է տուրք վճարեմ, երբ ես արել եմ այն, ինչը պետք է "Յունիգրաֆ Իքսը" աներ: Մենք` կամավորներս ենք իրենց փոխարեն գործ անում` անտուն կենդանիներին ստերիլիզացում, վիրավոր կենդանիների խնամքով զբաղվում: Մինչդեռ աշխատակից ունեմ, եւ անգամ նրան են ուղարկել ծանուցագիր, թե պետք է վճարեք փողոցից վերցրած կենդանիների համար:
- Մոտավոր հաշվարկով "Յունիգրաֆ Իքսի" կիրառած մեթոդներով` որքա՞ն կարժենա շներին ոչնչացնելը:
- Ձագերին պատերին ծեփելը, "լոմերով", "դուբինկաներով" սատկացնելը հաշվեք, թե ինչ կարժենա: Մինչդեռ ստերիլիզացված շների ֆանտաստիկ թվեր են ցույց տալիս հաշվետվություններում: 9 միլիոն բնակչությամբ Մոսկվայում 25 հազար շուն է հաշվարկված, իսկ կես միլիոնանոց Երեւանում, իրենց ներկայացնելով, 40 հազար շուն կա, որոնց համար նման գումարներ են վճարում բյուջեից: Սա ուղղակի "լավ" բիզնես է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ