Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 08 Մայիս 2015 00:00

3-ԻՑ ՀԵՏՈ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ
ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ


- Ի՞նչն է պատճառը, որ կանայք ցանկանում են կեսարյան հատում կատարել: Վա՞խ, թե մոդայիկ տենդենց: Քանի՞ անգամ կարելի կատարել կեսարյան հատում: Ո՞ր վիրահատությունից հետո է կատարվում փողերի կապումը (ամլացում):
Հարցին պատասխանել է Մոր եւ մանկան առողջության պահպանման
գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ.

-Պատճառը, կարծում եմ, ավելի շատ վախն է: Առաջնածին կանայք, որոնք դեռ չգիտեն, թե ինչ է ծննդաբերությունը, հարեւաններից, բարեկամներից տարբեր պատմություններ են լսում` դժվար ծննդաբերությունների, պատռվածքների մասին… Ու ի սկզբանե ներքին վախով գալիս: Չնայած մենք ամբողջ հղիության ընթացքում փորձում ենք բացատրել. եթե մեկի մոտ առկա է եղել նման խնդիր, մյուսի մոտ անպայման չէ, որ լինի: Ի վերջո, ամեն ինչ կախված է հղիության եւ ծննդաբերության ճիշտ վարումից:
Հղի կնոջը բնորոշ է վախի զգացողությունը: Ի վերջո, այսպես ասեմ, ժողովրդական մի խոսք կա` ազատվել (ծննդաբերել): Դա, իսկապես այդպես է. կինն ազատվում է, իսկ դա լուրջ խնդիր է: Ծննդալուծման ժամանակ միշտ էլ կա վտանգ:
Կեսարյան հատումը կատարում են միայն հատուկ ցուցումների դեպքում: Տարբերում են բացարձակ եւ հարաբերական ցուցումներ: Տարբերում են նաեւ ցուցումներ մոր կողմից (որոշակի սոմատիկ հիվանդություններ` բարձր աստիճանի կարճատեսությունների ժամանակ, կամ եթե կա անոթային փոփոխություններ ակնհատակում, պրեկլամսիա կոչված հիվանդության ժամանակ (ծանր ձեւ). երբ հղիի մոտ արյան զարկերակային ճնշումը բարձր թվերի է` 160 մմ ս.ս. եւ ավելի բարձր, մեզում սպիտակուցի առկայության դեպքում, երբ հայտնվել են այտուցներ, եթե կինն ունի նեղ կոնք` անատոմիական եւ կլինիկական, ծննդաբերական ուղիների ուռուցքների ժամանակ, կոնքի ոսկրերի դեֆորմացիայի ժամանակ եւ ցուցումներ պտղի կողմից (պտղի միջաձիգ դրությունների ժամանակ. այն համարվում է բացարձակ ցուցում, հետույքային առաջադրության ժամանակ. այն համարվում է հարաբերական ցուցում, պտղի սուր կամ քրոնիկ հիպոքսիայի (թթվածնի քաղց) ժամանակ եւս ցուցված է կեսարյան հատումը): Բժիշկը պետք է առաջնորդվի այդ ցուցումներով: Վերջին տարիներին կա տենդենց, որ որեւէ ցուցում չունեցող կանայք ցանկանում են ծննդալուծության այս եղանակն ընտրել: Հատկապես կրկնածինները:
Որեւէ չափորոշիչ, քանակություն` որպես այդպիսին` չկա, թե քանի անգամ կարելի է կատարել կեսարյան հատում: Ամեն դեպքում, դա վիրահատություն է: Եվ վիրահատությանը բնորոշ` կարող են տարբեր բարդություններ լինել: Օրինակ` արգանդի սպին կարող է ոչ լիարժեք լինել: Եղել են կանայք, ովքեր 3-4 վիրահատություն են տարել, նույնիսկ 5 վիրահատության դեպքեր են եղել: Կարծում եմ` 3-ից հետո ցանկալի չէ:
Չկա նաեւ հասկացություն, թե երբ պետք է կատարվի ամլացում: Այն կատարվում է, երբ կինը ինքնակամ ցանկանա, ամուսնու համաձայնությունից հետո: Հնարավոր է` հենց առաջին հղիությունից հետո էլ զույգը պնդի` կատարել ամլացում: Բժիշկը իրավունք չունի այդ գործընթացը կատարել ինքնակամ, եթե չկա զույգի համաձայնությունը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ