Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 08 Մայիս 2015 00:00

8 - 14 մայիս



ԽՈՅ- Եթե դուք ղեկավար պաշտոնում եք, ապա այս ժամանակաշրջանը ամենահարմարն է ձեր աշխատակիցներին մասնագիտական թեստավորմամբ ստուգելու համար: Իսկ եթե շարքային աշխատող եք, ապա ժամանակն արդյունավետ օգտագործեք` գործընկերների հետ գործնական փորձի փոխանակում կատարելով: Դրամական պարգևն անմիջապես ծախսելու ցանկություն կունենաք, սակայն պետք չէ շտապել: Խորհրդակցեք տնեցիների հետ:

ՑՈՒԼ- Եթե ձեզ կարճատև աշխատանքային առաջարկ արվի, ապա բաց չթողնեք գումար վաստակելու այդ հնարավորությունը: Գործընկերների ու ղեկավարության գովասանքներին արժանանալու համար հնարավոր է, որ ցանկացած քայլի դիմեք: Սակայն աշխատանքի մեջ բարձունքների հասնելու համար սովորեք ձեր գործերը փոխհամաձայնեցնել գործընկարների հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ձեր փառասիրությունն ու պատվախնդրությունը բազմաթիվ բամբասանքների առիթ կտան, սակայն ուշադրություն մի դարձրեք այդ բանսարկություններին. դրանք ձեր մրցակիցների հորինածներն են: Ավելի լավ է` կենտրոնանաք ձեր գործերի վրա: Մայիսի 14¬20-ը խորհուրդ չի տրվում արժեքավոր փաստաթղթեր ստորագրել:

ԽԵՑԳԵՏԻՆ- Հրաշալի ժամանակահատված է երկարաժամկետ որևէ գործ ձեռնարկելու համար: Կարգապահությունն ու ճշտապահությունը կօգնեն ձեզ դուրս գալ դժվար կացությունից: Ֆինանսական հարցերում մի վստահեք ձեր կռահողականությանը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն լուծել անգամ սեփական խնդիրները: Որոշումներն ընդունեք ինքնուրույն` լավ կշռադատելով յուրաքանչյուր քայլը:  

ԱՌՅՈՒԾ- Անսպասելի ձեր նյութական վիճակը կարող է բարելավվել: Մտավոր կարողություններն ի ցույց դնելու ամենահարմար պահն է: Նոր պլաններն ու մտահղացումները փորձարկելուց առաջ մանրամասն ստուգեք դրանք` սխալներից խուսափելու համար: Ձեզ կաջակցեն ազդեցիկ մարդիկ, թեև բոլորովին հույս չունեիք:

ԿՈՒՅՍ- Ճշտապահությունն ու կազմակերպվածությունը կօգնեն տեղը-տեղին կատարել ձեզ տրված ոչ սովորական հանձնարարությունը և գովասանքների ու գումարային պարգևատրության արժանանալ: Ֆինանսական գործարքներ կատարելիս աշխատեք խուսափել համարձակ քայլերից. դա հատկապես վերաբերում է նոր պայմանագրեր կնքելուն:    

ԿՇԵՌՔ- Նյութական առումով շատ բարեհաջող ժամանակաշրջան է: Վաստակած գումարները լիովին կգոհացնեն ձեզ: Աշխատավայրում կարող են բախումներ տեղի ունենալ գործընկերների միջև, բացառված չեն արտադրական խափանումներն ու տեխնիկական անսարքությունները:     

ԿԱՐԻՃ-
Մի զրկեք ձեզ որևէ բան գնելուց կամ հանգիստը տնից դուրս կազմակերպելուց: Կարող եք փողերը ծախսել սրտի ուզածի պես: Հետագայում այդ գումարը կրկնապատիկ չափով կվերադառնա ձեզ: Մասնագիտական աճի համար շատ նպաստավոր ժամանակաշրջան է:    

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Ինչպիսի անախորժություններ էլ որ տեղի ունենան աշխատավայրում, իմացեք, որ դրանք ուղղակիորեն չեն ազդի ձեզ վրա: Ձեր աշխատանքի դիմաց կարող եք բավական խոշոր գումար ստանալ, սակայն մի շտապեք մեքենա կամ համակարգիչ գնել, քանի որ այդ գումարը շուտով շատ ավելի կարևոր բանի համար անհրաժեշտ կլինի:     

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Սիրելի աշխատանքը միևնույն ժամանակ բավական շահութաբեր կդառնաª ձեր աշխատավարձը կբարձրացնեն: Հավանաբար դուք սեփական գործ սկսելու ցանկություն կունենաք, իսկ դրա համար հսկայական միջոցներ են պետք: Սակայն չհուսահատվեք. գումարային բոլոր ներդրումները հետագայում կարդարացնեն իրենց: Հետաձգեք բոլոր գործնական ուղևորությունները: Դրանք չեն արդարացնի ձեր սպասելիքները:        

ՋՐՀՈՍ- Աշխատանքի պակաս չեք ունենա, իսկ դրանից ստացած հասույթը չի հիասթափեցնի ձեզ: Շատ հավանական է, որ դրամական պարգևներ ստանաք: Շաբաթը շատ բարեհաջող է գնումներ կատարելու համար: Զերծ մնացեք համարձակ գործարքներից, խանութում կամ շուկայում կատարած գումարային հաշվարկների մեջ աշխատեք սխալներ թույլ չտալ: Սակայն աշխատավայրում ամեն ինչ այնքան էլ հարթ չի լինի:  

ՁԿՆԵՐ- Շատ հաջող ժամանակաշրջան է գործուղումների և արտասահմանցի գործընկերների հետ գործնական կապեր հաստատելու համար: Նոր տեխնոլոգիաների և գիտական վերջին ձեռքբերումների կիրառման դեպքում հնարավորություն կունենաք մեծ գումարներ վաստակել: Մասնագիտական հաջողություններ կունենաք, ստացած հասույթներն էլ կգոհացնեն ձեզ: Այս օրերին ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում վիճաբանել ղեկավարության հետ: