Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

14 ՄԱՅԻՍ 2015

Մե՛նք էլ, եվրոպացինե՛րն էլ գտնում ենք, որ մեր հարաբերությունները պետք է շարունակենք: Հայաստանի Հանրապետությունը շատ  է կարեւորում քաղաքական երկխոսության շարունակությունը, մենք շահագրգռված ենք եւ նման շահագրգռվածություն տեսնում ենք եվրոպական  գործընկերների կողմից:
ԷԴՈՒԱՐԴ
ՇԱՐՄԱԶԱՆՈՎ


14 ՄԱՅԻՍ 2015


Եվրասիական տնտեսական միությունում պատրաստվում է նոր Մաքսային օրենսդրության նախագիծը: Քննարկումները սկսվել էին դեկտեմբերից, եւ մենք առաջարկներ ենք ստացել բոլոր կողմերից, բացի Հայաստանից: Երբ մենք դրանք ստանանք, կքննարկենք եւ օրենսգրքի նախագիծը կներկայացնենք ԵՏՄ անդամների խորհրդարանների հաստատմանը:
ԵՏՄ Մաքսային համագործակցության հարցերով նախարար

ՎԼԱԴԻՄԻՐ ԳՈՇԻՆ


Մարդասիրական օժանդակությունները շարունակվում են: Այս կապակցությամբ ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակում են սիրիահայությանը, եւ կոչ ենք անում շարունակել օժանդակել:
Բայց հետեւյալ երեւույթին կցանկանայի անդրադառնալ. գիտեք, որ որոշ անհատներ Հայաստանի ու Սփյուռքի մյուս գաղութներում Սիրիայի հայության վերաբերյալ երբեմն անհիմն տեղեկություններ են հրապարակում, անիմաստ առաջարկներ ներկայացնում, որոնք պղտոր մթնոլորտ են ստեղծում ու փաստորեն միայն վնաս են պատճառում Սիրիայի հայությանը: Ճիշտ չէ, առանց տեղյակ լինելու Հալեպի ներքին կացության եւ դրան վերաբերող քաղաքական իրավիճակին, հանգիստ պայմաններում ապրող անհատները անտրամաբանական տեսակետներ հայտնեն ու առաջարկներ ներկայացնեն համացանցի միջոցով: Սիրիահայության անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Ներկա տագնապալից կացության մեջ մենք իրապաշտ մոտեցմամբ պետք է շարունակենք փորձել կարելին անել: Բնականաբար, ճիշտ չէ այդ մասին հրապարակային հայտարարություններ անել:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս                              
ԱՐԱՄ Ա