Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

"ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՆԻ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ"


Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ակտիվ հայտարարություններ է անում` կապված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Ռիգայի գագաթնաժողվի շրջանակներում հնարավոր հանդիպման վերաբերյալ: Վերջին հայտարարության համաձայնª Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել սկսել ակտիվ երկխոսություն ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ: Ինչ է նշանակում այդ "ակտիվ երկխոսությունը", դրանում դեր չունի՞ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդի անձնական վերջին միջամտությունը. այս հարցերով դիմեցինք հայաստանյան վերլուծաբաններին:  
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ փաստեց.
- Սովորաբար, Մինսկի խումբն անում է օպտմիստական հայտարարություններ: Երբ ամերիկացի համանախագահողները` թե՛ ներկա, թե՛ նախկին, խոսում են, միշտ զգույշ են լինում, քանի որ նրանց խոսքի մեջ քիչ է իրականությունը: Ինչեւէ, այն որ հնարավոր է բանակցային գործընթացն ակտիվանա, դրական եմ համարում: Չեմ բացառում, որ ակտիվացման գործընթացում կա Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներդրումը, սակայն գլխավոր գործոնը սա չէ: Այստեղ գլխավոր գործոնն այն է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված` Թուրքիան ստացավ հզոր հարվածներ, եւ Ադրբեջանը հասկացավ, որ իր հուսալի դաշնակիցը` Թուրքիան ունի թույլ կողմեր: Մինչդեռ Բաքուն իր ամբողջ հույսը դրել էր Անկարայի վրա, այդ պատճառով էլ մինչեւ այժմ բանակցային գործընթացում ցուցաբերում էր կոշտ դիրքորոշում: Իսկ այսօր ավելի ուշադիր լսում է համանախագահող երկրներին եւ այն մարդկանց, ովքեր շահագրգռված են, որ ԼՂ հարցը լուծվի խաղաղությամբ:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ հակառակ կարծիքին էր.
- Չեմ կարծում, որ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան բանակցային գործընթացի վրա ունեցավ որեւէ ազդեցություն: Բացի այդª Ջ. Ուորլիքի հայտարարությունները մի քիչ ավելի հեռուն են գնում, քան նախատեսված է իր պարտականություններում: Նույնիսկ Ռիգայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը ոչինչ չի փոխի բանակցային գործընթացում:
Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ շեշտեց.
- Բանակցային գործընթացի ակտիվացման վրա իհարկե որոշակի ազդեցություն ունեցավ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան: Սակայն այստեղ կան նաեւ այլ գործոններ. Ադրբեջանը երկար ժամանակ իր քաղաքականությունը կառուցում էր ագրեսիվ քարոզչության եւ գործողությունների վրա: Այժմ, երբ բոլորի ուշադրությունը սեւեռված է Բաքվում առաջիկայում անցկացվող Եվրոպական խաղերի վրա, Ադրբեջանը ստիպված է ե՛ւ ռազմական հռետորաբանությունը, ե՛ւ ռազմաճակատի գործողություններն ավելի պասսիվացնել: Այս պարագայում ցանկացած սրացում կարող է հարվածել հենց Ադրբեջանի շահերին, որը փորձում է այս ընթացքում կրել խաղաղարարական դիմակ: Մյուս կողմից էլª վերջերս համանախագահողները ԼՂ հակամարտության սրացման գործում մատնանշել են Ադրբեջանին: Ահա այս պատճառով էլ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, թե պատրաստ է ակտիվ երկխոսության եւ բանակցությունների:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում անցկացրել է հարցում` պարզելու հանրության կարծիքը` վերջին շրջանում ԼՂ հակամարտության շուրջ ակտիվ հանդիպումների վերաբերյալ:
1. Ակտիվացումներ ու պասսիվացումներ, կապված մեծ երկրների հարաբերությունների հետ, շատ են եղել ու կլինեն: Դրանք չէ, որ պետք է Ղարաբաղի հարցին վերջնական լուծում տան ու հիմա էլ չեն տա- 68%:
2. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված` ճնշումները զգուշավորություն են պարտադրում նաեւ Ադրբեջանին: Այսինքնª Ղարաբաղի հետ կապված եւս, փոփոխության որոշ հույսեր կարող են լինել- 15%:
3. Զգացվում է, որ Արեւմուտքի հարաբերությունները Ռուսաստանի հետ մտնում են դրական փուլ, որը կազդի նաեւ նման հակամարտությունների եւ Ղարաբաղի հարցի վրա- 9%:
4. Դժվարանում է պատասխանել- 8%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ