Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 15 Մայիս 2015 00:00

ՕՐԵՆՔԸ ԴԵՌ ՉԸՆԴՈՒՆՎԱԾ` ԱՐԴԵՆ
ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ


Արդեն երկար ժամանակ հասարակության մեջ շարունակվում է "Ցորենի ալյուրի հարստացման մասին" օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները: Մի կողմիցª համեմատաբար անկախ մասնագետներն են պնդում, որ ցորենի ալյուրին հավելանյութեր ավելացնելը մարդկանց օրգանիզմի համար վտանգավոր է, մյուս կողմիցª համապատասխան մարմիններն էլ իրենց հերթին այլ փաստարկներով ապացուցում են հակառակը:
Այս վեճը դեռ շարունակվում է, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ տալ այն վերջնական մասնագիտական գնահատականը, որ ցորենի նման "հարստացված" ալյուրը ոչ միայն վտանգավոր չէ, այլ իրոք օգտակար է մարդկանց համար: Եվ այդ դեռ ոչ հստակ վիճակի ամենալավ հիմնավորումն է, որ օրենքի ընդունման հարցն անընդհատ հետաձգվում է: Բայց ահա այդ անորոշության պայմաններում առնվազն տարօրինակ է թվում կենսաֆիզիկոս, "Հանուն առողջության" նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանի այն պնդումը, որ չնայած օրենքի նախագիծն անգամ կառավարությունով չի անցել, բայց պարզվում է, որ Հայաստանի մի շարք դպրոցներում` "Դպրոցական սնունդ" ծրագրի շրջանակներում տարրական դասարանների աշակերտներին արդեն կերակրել են նման ալյուրից պատրաստված հացով. "Պարենի միջազգային ծրագրի միջոցներով Հայաստան է ներկրվել ֆորտիֆիկացված ալյուր, որով կերակրել են ամենախոցելի խմբին` երեխաներին: Այս մասին ո՛չ դպրոցի տնօրեններն են տեղյակ եղել, ո՛չ երեխաների ծնողները: Փաստորենª օրենքը դեռ չընդունված, այն կիրառվել է թիրախային խմբերի նկատմամբ: Այսօր Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ "Ցորենի ալյուրի հարստացման" մասին օրենքի նախագծի ընդունման դեպքում կլինի մակնշում եւ կպաշտպանվեն սպառողների իրավունքները: Այս ամենին դժվար է հավատալ, քանի որ մեր աչքի առջեւ տեղի է ունենում ակնհայտ եւ խայտառակ նման երեւույթ",- նշեց Ա. Կարապետյանը:
Ըստ նրա` Առողջապահության նախարարությունը պետք է իրականացնի մոնիթորինգ եւ պարզի տվյալ դպրոցների երեխաների առողջական վիճակը. "Օրինակ` հնարավոր է, որ երեխան հիվանդանա, իսկ ծնողը չիմանալով, որ իր երեխան կերել է ֆորտիֆիկացված ալյուրից պատրաստված հաց, նրան տա մուլտիվիտամիներ: ԱՆ-ն պարտավոր է գոնե հակացուցումների մասին բարձրաձայնել",- ավելացրեց կենսաֆիզիկոսը:
Ի հավելումն այս ամենի,  Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն ընդգծեց, որ "Ցորենի ալյուրի հարստացման մասին" օրենքի նախագծով խախտվում են սպառողների ամենակարեւոր եւ հիմնարար իրավունքները. "Սպառողը զրկված է ընտրության հնարավորությունից: Նա չի կարող իր ձայնը լսելի դարձնել, նախագիծը պարզապես պարտադրվում է սպառողին":
"Իրավունքը"  Սննդի անվտանգության պետական ծառայությունից փորձեց ճշտելª արդյոք դպրոցներից որեւէ ահազանգ եղե՞լ է, կամ իրականացրել են տեսչական ստուգումներ: Սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատսխան:
Պակաս կարեւոր հարց չէ նաեւ, թե ում արտոնմամբ է այդ, համենայնդեպսª այս պահին որեւէ օրինական հիմք չունեցող, այսինքնª ապօրինի սնունդը մտել դպրոց: Մի խոսքովª հարցերը շատ են, եւ դրանց պատասխանները դեռ կփորձենք ստանալ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ