Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 15 Մայիս 2015 00:00

ՓԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ


- Չգիտեմ, թե ինչ է կատարվում աղջկաս հետ: Նա գանգատվում է սրտի շրջանում սուր ցավերից, զարկերակային բարձր ճնշումից: Ասում է` պատճառը եղանակի կտրուկ փոփոխություններն են: Փոխվել է նաեւ նրա բնավորությունը` դյուրագրգիռ է:

Հարցին պատասխանել է "Դիագնոստիկա" բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար ՄԱՐԻՆԵ ՕՐԴՅԱՆԸ.

-Գարնանը սրտաբանների մոտ, սովորաբար, ավելանում է հիվանդների թիվը: Ավելի հաճախ դիմում են զարկերակային ճնշում ունեցող հիվանդները:

Պատճառը` ջերմաստիճանի, արեւի ակտիվության, մթնոլորտային ճնշման եւ մագնիսական դաշտի փոփոխություններն են…
Զարկերակային բարձր ճնշումը կարող է բերել սրտամկանի ինֆարկտի առաջացմանը, գլխուղեղի անոթների ինսուլտի:
Այն, որ մարդու առողջությունը կապված է եղանակից, կլիմայական գոտուց, նորություն չէ: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ սիրտանոթային, թոքային, հենաշարժային, ինչպես նաեւ աղեստամոքսային հիվանդությունների աճը պայմանավորված է եղանակի փոփոխությամբ: Ուստի` հարկ է այնպես անել, որպեսզի այդ փոփոխություններն ավելի քիչ ազդեցություն ունենան մարդու օրգանիզմի եւ առողջության վրա:
Ավելի շատ եղանակից կախվածություն ունեն այն մարդիկ, ովքեր ունեն սիրտանոթային խնդիրներ, տառապում են նեւրոզներով: Պատահում է` եղանակից կախվածություն ունեն նաեւ առողջ մարդիկ: Տղամարդկանց 1/3-ը եւ կանանց ուղիղ կեսը ունեն եղանակակախվածություն: Բացասական է ազդում նաեւ այն հանգամանքը, որ մարդիկ օրվա մեծ մասը ավելի շատ փակ տարածություններում են անցկացնում, քիչ են շփվում բնության հետ: Իսկ նման պայմաններում առաջանում են` շնչարգելակում, գլխապտույտ, թուլություն...
Եղանակային փոփոխությունների ժամանակ սիրտանոթային խնդիրներ ունեցող մարդիկ պետք է պարտադիր ընդունեն այն դեղորայքը, որը նշանակված է բուժող բժշկի կողմից, հրաժարվեն ֆիզիկական ակտիվ աշխատանքից:
Սրտաբանները խորհուրդ են տալիս դրական վերաբերվել բոլոր պատահարներին, քանի որ մեր կյանքը լի է բացասական լիցքերով. ներողամիտ լինել մտերիմների նկատմամբ, կենցաղային խնդիրները` չսարքել սկզբունք: Օրգանիզմի ուժերը եւ պահեստային մասը օգտագործել առողջության, առողջ ապրելակերպի եւ դրական լիցքերի համար:

Հարցին պատասխանել է նաեւ հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԸ.
- Գարունը անցումային շրջան է, որի ընթացքում հիվանդություններից շատերն ունեն սրվելու հակում: Նկատի ունեմ հոգեկան հիվանդությունները, նեւրոզները:  Իսկ այնպիսի հիվանդությունը, ինչպիսին է մանիակալ-դեպրեսիվ փսիխոզը, ընդհանրապես այդ շրջանում է ի հայտ գալիս:
Անցումային շրջանն անհարմարավետության խնդիրներ է ստեղծում. ձմեռն ավարտված է, բայց ամառը դեռ չի սկսվել: Կան մարդիկ, ովքեր գարնան եւ ամռան ամիսներին են իրենց շատ լավ են զգում: Կան` ձմռանը: Սրանք անհատական առանձնահատկություններ են:
Գարնանը հորմոնալ համակարգի ակտիվացում է տեղի ունենում մարդու օրգանիզմում, եւ մարդը դառնում է ավելի հուզական, նրա մոտ հաճախ է ի հայտ գալիս հոգնածությունը, շուտ նյարդայնանում է… Շատերի մոտ էլ կարող է դրսեւորվել գարնանային դեպրեսիայի տեսքով: Խոսքը առողջ մարդու մասին է:
Բոլոր դեպքերում, վերոնշյալ դրսեւորումները վտանգավոր չեն. մի ընկալեք դա որպես ողբերգություն: Ավելի լուրջ վտանգ են ներկայացնում մարմնական հիվանդությունները: Անցանկալի դրսեւորումներից ձերբազատվելու համար հարկ է օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ եւ կարգավորել քնելու ռեժիմը:  

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ