Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 15 Մայիս 2015 00:00

15 - 21 մայիս


ԽՈՅ- Այս շաբաթվա վերջին կսրվի մրցակցությունը. կառաջանան գաղտնի կամ բացահայտ բախումներ մրցակիցների, գործընկերների հետ: Կանայք կսկսեն ակտիվորեն պայքարել սիրելի տղամարդու համար: Անընդհատ առաջ մղվելու ձգտումը ոմանց առավելություն կտա եւ կբերի հաջողության, ոմանց էլ անհարմար դրության մեջ կդնի: Չորեքշաբթի օրը խուսափեք նախաձեռնություն ցուցաբերել:

ՑՈՒԼ- Նախապատվություն կտրվի ձեր սոցիալական վիճակին, հեղինակությանը եւ կարիերային, իհարկե, դրանք փոխկապակցված են: Այս շաբաթ իրադրությունը ձեզ կհուշի, թե ինչ պետք է անեք ձեր վիճակը բարելավելու համար: Բայց շատ բան կախված կլինի հանգամանքների դասավորվածությունից: Ամեն դեպքում ձեր սոցիալական կարգավիճակը կարգավորվում է ոչ թե նյութականորեն, այլ խղճով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ամենից հաջողակները կուղեւորվեն հեռավոր երկրներ, ընդ որում, շատ հետաքրքիր մարդու հետ, որն իր վրա կվերցնի հիմնական ծախսերը: Հաջող կդասավորվեն հանգամանքները նրանց համար, ովքեր սովորում են կամ պատրաստվում են բարձրացնել կրթական մակարդակը: Ամուսնանալու կամ գործնական պայմանագիր կնքելու լավագույն ժամանակ է:

ԽԵՑԳԵՏԻՆ-
Դուք ավելի շատ ուժեղ մարդկանց եւ դինամիկ հարաբերությունների պահանջ կզգաք, իսկ նման մարդիկ այս շաբաթ ի հայտ կգան: Ընդ որում, պարտադիր չէ, որ դա նոր մարդ լինի. չի բացառվում, որ սովորական հարաբերությունները ձեռք կբերեն մրցակցության երանգներ: Հակասությունները առավել ցայտուն կերեւան երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին:   

ԱՌՅՈՒԾ- Ուշադիր եղեք այն հանգամանքների վրա, որոնք տեղի կունենան ուրբաթ եւ շաբաթ: Այդ օրերին կարող եք ստանալ հետագայում հաջողությունների հասնելու նախանշաններ: Շաբաթ օրը պարտադիր եղեք հասարակության մեջ, եւ օրը կլինի արդյունավետ ու հաճելի: Մինչեւ հունվարի վերջը եւ ամբողջ փետրվարը շատ աշխատանք կլինի: Պահպանեք առողջությունը:

ԿՈՒՅՍ- Ստիպված կլինեք բարեփոխել ձեր կենցաղը: Դա ոչ այնքան պարտականություն է, որքան ուրախ եւ ստեղծագործական զբաղմունք, որով դուք կզբաղվեք շաբաթվա վերջին եւ հաջորդ շաբաթ: Չի բացառվում հետաքրքիր գործուղումը: Երկուշաբթի օրը որոշ ժամանակ նվիրեք մասնագիտական վարկի եւ ընտանեկան հարմարավետության բարձրացմանը:      

ԿՇԵՌՔ- Ձեր սովորական գործնականությունը գրեթե ամբողջովին գոլորշիացել է. դուք այս շաբաթ իդեալիստ եք: Ուրբաթ եւ շաբաթ օրը լսեք ավագ ընկերոջ խորհուրդը, որը կարող է ձեզ մի քիչ "սթափեցնել": Դուք կարող եք շատ բան կորցնել, եթե ժլատություն չցուցաբերեք:     

ԿԱՐԻՃ- Բարեկեցիկ ապրելու համար դուք շատ եք աշխատել դեկտեմբերին եւ հունվարի անցած օրերին: Այս շաբաթ կզբաղվեք ավելի շատ մտավոր աշխատանքով: Որպեսզի մոտակա շաբաթներին արդյունավետ ծախսեք ձեր ուժերը, եղեք կարգապահ եւ ռացիոնալ կազմակերպեք գործնական ամենօրյա շփումները:      

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Կբարձրանա ձեր սոցիալական հեղինակությունը, կընդարձակվեն ձեր հնարավորությունները: Գործը կարող է փչացնել միայն չափազանց ինքնավստահությունը: Չորեքշաբթի մի եղեք չափազանց սկզբունքային եւ անդրդվելի:     

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
- Չորեքշաբթի ուշադիր եղել առողջության նկատմամբ, քանի որ գալիս է այն ժամանակաշրջանը, երբ ձերª մինչ այժմ թաքցրած առողջական խնդիրները կարող են ջրի երես դուրս գալ: Այդ շրջանը կշարունակվի մինչեւ փետրվարի վերջը: Եթե դուք առողջ եք եւ աշխատունակ, արդեն շաբաթվա կեսին կզգաք ուժերի ներհոսք: Դուք ձեր մեջ կհայտնաբերեք ղեկավարի որակներ եւ ոչ մեկին չեք զիջի "ղեկը":       

ՋՐՀՈՍ-
Շաբաթ օրը ձեզ կհաջողվի ներկայանալ շահավետ ձեւով որեւէ միջոցառման ժամանակ կամ կարեւոր մարդկանց շրջապատում: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները: Մոտ ժամանակներս որեւէ ազդեցիկ մարդ կարող է ձեզ համար նոր հնարավորություններ ստեղծել, այդ թվումª ֆինանսական: Եթե անցյալ տարի դուք լրջորեն զբաղվել եք ձեր հեղինակությունը բարձրացնելու հարցով, ապա կսկսեք ստանալ իրական օգուտներ:

ՁԿՆԵՐ- Եթե երկուշաբթին ձեզ թվա հաջող եւ ներդաշնակ օր, նշանակում էª դուք ամուր եք կանգնած ոտքերի վրա եւ ունեք ձեր սոցիալական վիճակն ու հեղինակությունը բարձրացնելու իրական հնարավորություններ: Ուշադիր եղեք նույնիսկ մանրուքների նկատմամբ, քանի որ դրանք կարող են որոշիչ դեր խաղալ ձեր կյանքում: Երեքշաբթի եւ չորեքշաբթի ցուցաբերեք կամային եւ ուժեղ մասնագետի որակները: Հինգշաբթի հաջող կլինեն գործնական եւ անձնական հարաբերությունները: