Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 19 Մայիս 2015 00:00

ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԷԼ "ՄԵԿ-ՄԵԿ" ԿԱՐՈՂ Է ՍԽԱԼՎԵԼ


- Հողի վարձակալության պայմանագիր եմ կնքել գյուղապետարանի հետ: Պայմանագրի ժամկետը մինչեւ 2017թ. է: Օրեր առաջ նամակ եմ ստացել գյուղապետարանի կողմից, որ հողի վարձակալության պայմանագիրը լուծվել է:
Գուրգեն
-Վարձակալության պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հանդիսանալով քաղաքացիաիրավական գործարք, որով դրսեւորվում են կողմերի կամքը եւ կամարտահայտությունները, լոկալ իրավական ակտ է, առաջացնում է իրավունքներ եւ պարտականություններ: օրենքի ուժով, որն իմպերատիվ է, չի կարող լուծվել միայն մեկ կողմի, տվյալ դեպքումª գյուղապետի կամքով:
ԺԱՄԿԵՏԸ ԿԱՐԵՎՈՐ Է

- Աշխատանքից ազատել են հանիրավի: Ցանկանում եմ դիմել դատարան, սակայն մեկամսյա ժամկետը բաց եմ թողել: Արդյոք կորցրե՞լ եմ հարցը դատարանով վիճարկելու իրավունքը:
Վարդուհի
-Դուք բաց եք թողել դատարան դիմելու օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, ուստի կորցրել եք տվյալ ակտը դատարանում վիճարկելու իրավական հնարավորությունը:

ՀԱՐԿ ՈՒ ՏՈՒՐՔԸ ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ՉԵՆ

- Արդյո՞ք "Հարկերի մասին" ՀՀ օրենքը կարգավորո՞ւմ է նաեւ պետական տուրքի հետ կապված հարաբերությունները:
Աշոտ (հաշվապահ)
-"Պետական տուրք" եզրույթի տակ պետք է հասկանալ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ՀՀ պետական եւ համայնքային բյուջեներ վճարվող օրենքով սահմանված պարտադիր վճարումներ, որը կարգավորում է "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքով:
"Հարկ" եզրույթի տակ պետք է հասկանալ պետական կարիքների համար անհատույց գանձվող գումար, որը գանձվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, ՏԻՄ մարմիններից, հիմնարկներից` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով եւ սահմանված ժամկետում: Ուստի կարծում եմ, որ պետական տուրքի հետ կապված հարաբերությունները պետք է կարգավորվեն "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքով:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր
նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով