Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

21 ՄԱՅԻՍ 2015

Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից: Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին եւ դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը` տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ


21 ՄԱՅԻՍ 2015


Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, ով ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններին զուգահեռ փորձում է սերտ տնտեսական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ: Նմանապես մենք հարգում ենք Ադրբեջանի դիրքորոշումը, ով ԵՄ-ին միանալու ուղիներ չի որոնում եւ որեւէ շահ չի տեսնում` ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում: Մենք պատրաստ ենք նաեւ շարունակել երկկողմ համագործակցությունը Բելառուսի հետ` չնայած առկա լուրջ տարաձայնություններին:

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ


Ուշիուշով հետեւում եմ "Ֆեյսբուքում" Սեյրան Օհանյանի անվան ու անձնական կյանքի շուրջ ծավալված ու օրըստօրե ահագնացող վայնասունին: Հասկանում եմ, որ արձագանքիս արդյունքում նման մի վայրահաչոց էլ կարող է շրջվել իմ ու ընտանիքիս հասցեին, քանզի պատվերով իրենց ժանտահոտ բերանները բացող վարձկանների ցինիզմն ու լկտիությունը սահման չի ճանաչում:
Եթե ես հիմա խոսեմ Սեյրան Օհանյանի մարդկային ու մասնագիտական արժանիքների մասին, խոսքս կարող է որպես կողմնակալ ներկայացվել, քանի որ աշխատում եմ ՊՆ համակարգում: Բայց եւ չեմ կարող լռել այս աղաղակող անբարոյականության դեմ. ինչպես կարող է տարրական ամոթ ունեցող մարդը իր ճղճիմ նպատակների համար ծաղրի առարկա դարձնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար մարդու մարմնի հատվածը կորցրած լինելու փաստը:
Միթե այդ մտոք կաղ, հոգով թշվառները չեն հասկանում, որ դա ոչ թե ծաղրի, այլ հպարտության փաստ է:

ԱՐՄԵՆ Զ. ՍԱՐԳՍՅԱՆ