Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

"ՆԵՐՔԻՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐԸ  
ԲԱՑՈՒՄ Է ՕՏԱՐԻ ԱԽՈՐԺԱԿԸ"


Թեեւ նախօրեին Գորիս-Կապան ավտոճանապարհին հնչած կրակոցներն արձակված էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, սակայն հանրությունն էլի նրան է տեսնում որպես այս հերթական սկանդալի հիմնական դերակատար: Դա սպասելի էր, հաշվի առնելով, որ ժամանակին կրակոցներ էին ուղղվել նաեւ նրա տան վրա, ապաª Ս. Խաչատրյանի որդինª Տիգրան Խաչատրյանը, տեւական ժամանակ է, որ դարձել է "քրեական քրոնիկոնների" հիմնական հերոսներից մեկը: Իհարկեª այս ամենից զատ` մարդիկ սկսում են նաեւ հիշել տարիներ շարունակ մարզպետի ու նրա ազգուտակի անվան հետ կապված հազար ու մի մութ պատմություններ: Մի խոսքովª ի՞նչ է կատարվում Սյունիքում ու նրա մարզպետի շուրջ: Հարցը նաեւ հռետորական բնույթ ունի, ուստիեւª մեկնաբանություն ստանալու ակնկալիքով դիմեցինք վերլուծաբաններին ու քաղաքական գործիչներին:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆՆ ընդգծեց.
- Խորհուրդ եմ տալիս հայ քաղաքական կյանքի դերակատարներին` հիշել Մ. Նալբանդյանի դասական խոսքը. "Երբ հարցերը չեն լուծվում, ուժը դրանց լուծումը վերցնում է իր վրա": Ես չգիտեմ` Ս. Խաչատրյանն արդար է, թե` ոչ, բայց մեկ բան հաստատ է` երկրում պետք է բարձրացնել իշխանության, օրենքի հեղինակությունը: Օրենքը պետք է գործի առանց ընտրության, պետք է արդարադատության համակարգը կարողանա հարցեր լուծել: Հակառակ դեպքում հնարավոր չէ, որ մեկն անօրինականություններ անի, եւ մարդիկ մշտապես հանդուրժեն: Առավել եւս, որ ներքին թուլություն ունեցող երկիրը  բացում է օտարի ախորժակը, դառնում է արտաքին ագրեսիայի ենթակա: Իսկ մենք, որ թշնամիներով ենք շրջապատված, առավել եւս նման "շքեղության" իրավունք չունենք:
"Քրիստոնեաժողովրդական վերածնունդ" կուսակցության ղեկավար ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ նշեց.
- Ժողովուրդը նման պատմություններից զզվել եւ հոգնել է, սա խայտառակություն է: Եթե երկրում իրավապահ մարմինները գործում են ընտրովի, ապա պարզ է արդեն, որ կլինի այն, ինչ որ կա այսօր: Հնարավոր է, որ այս ամենը կազմակերպել է հենց Սյունիքի մարզպետը. պատմությունը նման օրինակներ շատ ունի: Կանխագուշակում չեմ անում, բայց ամեն ինչ հնարավոր է:
Հասարակական-քաղաքական գործիչ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԸ հակիրճ մեկնաբանեց.
- Չխորանալով եւ մնացյալ բոլոր հարցերին չպատասխանելով` միայն կասեմ` սա մեր իշխանությունների համար լուրջ խնդիր է:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու հանրության կարծիքը` Սյունիքի մարզպետի շուրջ պտտվող սկանդալների վերաբերյալ:
1. Եթե ժամանակին իրավապահ մարմինները զբաղվեին Ս. Խաչատրյանով, ապա այսօր նրա որդին չէր դառնա մշտական սկանդալների դերակատար: Ավելին, դա օգուտ կլիներ նաեւ հենց Ս. Խաչատրյանի համար. նրա տան եւ ավտոմեքենայի վրա կրակողներ չէին լինի- 67%:
2. Պետք չէ միայն Ս. Խաչատրյանի վրա ֆիքսվել. նման այլ պաշտոնյաներ ու նրանց երես առած զավակները Հայաստանում շատ են- 12%:
3. Հիմնական մեղավորը իրավապահներն են- 10%:
4. Իսկ ի՞նչ մեղավոր է Ս. Խաչատրյանը, երբ ժամանակին նրա տան վրա էին կրակել, հիմա էլª ավտոմեքենայի- 7%:
5. Դժվարանում է պատասխանել- 4%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ