Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 22 Մայիս 2015 00:00

ԲՈՐԲՈՍՆԱԾ ԽԱՎԻԱՐ` "ՔԱՐՖՈՒՐՈՒՄ"


Մի քանի ամիս առաջ Հայաստանում բացվեց ֆրանսիական "Քարֆուր" ընկերության մասնաճյուղը: Տեղական շուկայում նոր ընկերության հայտնվելը հասարակության որոշ մասերի շրջանում առաջացրեց մեծ ոգեւորություն, քանի որ վերջիններս մտածում էին, որ կկարողանան համեմատաբար ավելի մատչելի գներով ձեռք բերել օտարերկրյա որակյալ ապրանքներ:
Սակայն ոգեւորությունը շատ կարճ տեւեց. "Քարֆուրի" առաջին իսկ հաճախորդները ֆիքսեցին, որ այնտեղի ո՛չ ապրանքային տեսականին եւ ո՛չ էլ գներըª առանձնապես չեն տարբերվում մյուս սուպերմարկետներից: Ավելին, որ այլ սուպերմարկետներից շատերը նույնիսկ նկատելիորեն գերազանցում են: Ու դա դեռ քիչ չէ, հիմա էլ տարածվել են այն խոսակցությունները, որ գնային "պատերազմներում" մյուսներին զիջելու հանգամանքն սկսել է ազդել նաեւ "Քարֆուրում" վաճառվող ապրանքների որակի վրա:
Համենայնդեպսª օրերս շրջանառության մեջ հայտնվեց հիպերմարկետից օգտված սպառողներից մեկի բողոքը, թեª գնել է խավիար եւ տեսել, որ այն բորբոսնած է: Խոսքը սմբուկի խավիարի մասին է, որը պահպանման առանձնապես բարդ պայմաններ չի պահանջում: Ու եթե այն հասել է բորբոսնելու աստիճանի, ապա մնում է մտածել, թե` կամ շատ հին վիճակում է հասել "Քարֆուր", կամ այստեղ պահպանման պայմաններն ահավոր են:
Այս դժգոհությանը չհապաղեցին միանալ մի շարք այլ սպառողներ եւսª իրենց հերթին դժգոհելով "Քարֆուրի" ապրանքերի գներից եւ որակից:
Իսկ թե ինչո՞ւ նրանք մինչ այդ չեն դիմել համապատասխան մարմինների` դժվար է ասել:
Գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունից հաստատեցին, խավիարը գնած սպառողը նաեւ իրենց է բողոք ներկայացրել: Եվ ամենակարեւորը. "Իրավունքի" հետ զրույցում ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը փաստեց, որ անմիջապես "Քարֆուրում" սկսել են անցկացնել դիտարկում: Իսկ դա հուշում է, որ քաղաքացու կողմից ծառայությանը ներկայացված նմուշներում բորբոսի նշանները պետք է, որ միանգամայն ակնհայտ լինեին ¥լուսանկարում այն միայն մասամբ է), հաշվի առնելով, որ հակառակ դեպքում շատ դժվար կլիներ տեղից շարժել բավականին դանդաղաշարժ Սննդի անվտանգության պետական ծառայությանը:
Իսկ թե այդ ուսումնասիրություններն ինչ փուլում են, Ն. Առաքելյանը նշեց. "Երբ ավարտենքª դիտարկման եւ արդյունքների մասին տեղյակ կպահենք":
"Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը եւս ընդգծեց, որ իրենց հերթին են սկսել գնորդի կարգավիճակով հիպերմարկետում անցկացնել դիտարկում. "Տեղեկացնեմ, որ մի շարք խախտումներ մենք արդեն նկատել ենք, մանավանդ մակնշման հետ կապված: Այս պահին ամբողջական ուսումնասիրությունը դեռեւս ավարտված չէ, քանի որ դժվար է լինել հաճախորդ եւ այդ կարգավիճակով ուսումնասիրություն կատարել: Դեռեւս չեմ ցանկանում ասել, թե կոնկրետ որ ապրանքատեսակների ուսումանասիրության արդյունքում ենք հայտնաբերել խախտումներ, քանի որ սպասում ենք ուսումնասիրության ավարտին, որպեսզի ամբողջական արդյունքներ հրապարակենք":
Իսկ կոնկրետ օրինակիª խավիարի հետ կապված Բ. Պիպոյանը հավելեց. "Հնարավոր է, որ տվյալ ապարանքատեսակը ի սկզբանե որակյալ չի եղել: Կարող է, եւ որակյալ է եղել, սակայն "Քարֆուրը" խախտել է պահպանման պայմանները, եւ այն փչացրել է: Հնարավոր է, որ ներկրված տվյալ խմբաքանակում անորակ են եղել մի քանի ապրանքատեսակներ: Այս բոլոր հարցերի պատասխաններն ստանալուց հետո կունենանք վերջնական եզրահանգում":
Բ. Պիպոյանը հիշեցրեց նաեւ, որ շատ են եղել դեպքեր, երբ տնտեսվարողի մոտ հայտնաբերել են խախտումներ, սակայն այդ պահին ապացույցներ չունենալու հետեւանքով չեն կարողացել որեւէ բան փոխել: Այդ պատճառով էլ սպառողը պետք է պահպանի հայտնաբերված խախտումների իրեղեն ապացույցները, որով գուցե տնտեսվարողին կարողանան ստիպել հարգել սպառողի իրավունքները:
Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք "Քարֆուրին", որտեղից մեզ փոխանցեցին մարկետինգի բաժնի աշխատակցի հեռախոսահամարը եւ նշեցին, որ նա արձակուրդում է, ուստի հնարավոր է` չպատասխանի զանգերին: Այդպես էլ եղավ, մեր զանգերը մնացին անպատասխան: Զարմանալին այն է, որ ընկերության մասնաճյուղում, որն ընդամենը 1-2 ամիս է, ինչ բացվել է Հայաստանում, աշխատակիցներն այնքան են աշխատել, որ արդեն մեկնել են հանգստի:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ