Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 22 Մայիս 2015 00:00

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՑԱՆԿԱԼԻ Է 18-ԻՑ ՀԵՏՈ


-  Հարգելի՛ բժիշկ, ո՞րն է ամուսնանալու նախընտրելի տարիքը:  Ո՞ր տարիքից կարելի է ապրել սեռական կյանքով:
Հարցին պատասխանել է բժիշկ-սեքսոպաթոլոգ
ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.

-Կարեւոր է հոգեբանական հասունությունը, թե որքանով է տվյալ անձը հոգեբանորեն պատրաստ` ընտանիք կազմելու, քանի որ ընտանիքը շատ բարդ մեխանիզմ է եւ լուրջ ինստիտուտ: Գոյություն ունի եւ՛ ֆիզիոլոգիական, եւ՛ հոգեբանական տարիք, ուստի լինում են դեպքեր, երբ անձը, լինելով 40 տարեկան, ունենում է 18 տարեկանի մտածելակերպ, եւ ճիշտ հակառակը: Ամուսնության համար նախընտրելի տարիքը 27-30-ն է, երբ անձն արդեն ունենում է հոգեբանական առողջ պաշար, ձեւավորված են լինում կյանքի հմտությունները եւ խոհեմ հայացքները:
Ամուսնական կյանքը նման է մի նավարկության, որտեղ, եթե դուրս ես գալիս նավարկության, պետք լինես հասուն, փորձառու. միայն այս դեպքում քո առագաստը բարեհաջող նավարկություն կունենա: Հակառակ դեպքում` նավարկությունը կձախողվի:
Իսկ խորհուրդ տալ, թե երբ է հարկավոր սկսել ապրել սեռական կյանքով, դժվար է. դա պայմանավորված է սեռական դաստիարակության առանձնահատկություններով, ընդհանուր զարգացմամբ, սեռական հասունության ձեւավորմամբ, տվյալ հասարակության մեջ գործող ավանդույթներով եւ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով, ինչպես նաեւ շատ ու շատ այլ գործոններով:
Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է, որ լինի 18 տարեկանից հետո, քանի որ սեռական ամբողջական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու մտավոր եւ հոգեբանական ընդհանուր ձեւավորումը: Այլ կերպ ասած` մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:  
Շատ երկրներում տղամարդկանց համար սեռական կյանքը սկսվում է 17-18 տարեկանից, կանանց համար` 19-ից: Հայ իրականության համար եւս ընդունված են այս թվերը: Սեռական կյանքի մեկնարկի շարժառիթները տարբեր են եւ հաճախ պայմանավորված չեն սիրով ու սեռական պահանջով: Մտերմիկ շփման կարիք, հետաքրքրություն, զուգընկերոջ թախանձ, հասակակիցների օրինակ, ինտերնետ եւ էրոտիկ բնույթի զանազան հեռուստահաղորդումներ` ահա դրանց ոչ լրիվ թվարկումը: Ընդ որում, որքան վաղ է սկսվել սեռական կյանքը, այնքան քիչ է այն սիրով պայմանավորված եղել: Ծնողները հասկանալի պատճառներով իրենց զավակների սեռական վաղաժամ կյանքի սկսմանը վերաբերվում են բացասաբար: Միաժամանակ նրանք պետք է իմանան, որ դա կարող է ավելի վաղ տեղի ունենալ, եթե ընտանիքում դրվածքը թույլ է եղել, եթե դեռահասները ստացել են սեռական սխալ դաստիարակություն:

Հարցին պատասխանել է նաեւ
հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ.


-Վաղ ամուսնությունների պատճառ երբեմն դառնում են ծնողները` իրենց աջակցությունը ցուցաբերելու եւ նորաստեղծ ընտանիքին օգնելու հորդորներով. քանի երիտասարդ եմ` տիրություն կանեմ, ինչի արդյունքում ընտանիքը ինքնուրույն չի ձեւավորվում: Երեւույթն ունի իր դրական եւ բացասական կողմերը:
Բարձր տարիքում ավելի է դժվարանում ամուսնության գործընթացը. առաջ է գալիս զանգակի եւ բամբակի խնդիրը կամ բանալու եւ կողպեքի: Մի բան է 18-20 տարեկան տղան, աղջիկը, այլ բան` 28-30-ը, երբ արդեն ձեւավորված է բնավորությունը. պահանջներն են այլ: Ուստի ինքներդ որոշեք` ո՞ւշ, թե շուտ կայացնել ամուսնանալու որոշումը… Շատ մեծ դեր ունեն ամուսնության հարցում նաեւ սոցիալական պայմանները:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ