Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 22 Մայիս 2015 00:00

22 - 28 մայիս



ԽՈՅ- Չարժե հույս դնել ընկերների վրա, քանի որ նրանք ձեզ պարզապես չեն աջակցի: Եթե երեխա ունեք, կարող են նրա հետ կապված խնդիրներ առաջանալ: Խուսափեք կասկածելի ֆինանսական գործարքներից: Շաբաթվա վերջին իրադրությունը կպարզվի: Այս շաբաթ դուք կկարգավորեք ձեր անձնական գործերը, այդ թվումª ռոմանտիկ հարաբերությունները: Չորեքշաբթին անհաջող, իսկ շաբաթը հաջող օր է:

ՑՈՒԼ- Այս շաբաթ դուք կարող եք զգալ ձեր սոցիալական անհավասարակշիռ լինելը: Թույլ մի տվեք, որ ձեզ նվաստացնեն: Եթե ձեր ընտանիքում կամ անձնական հարաբերություններում խնդիրներ են կուտակվել, ապա դրանք ջրի երես դուրս կգան: Նյութական վիճակը կայուն չէ, բայց բարելավվելու միտում ունի: Եթե անսպասելիորեն սիրահարվեք, իմացեք, որ դա երկար չի տեւի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ցավոք, մինչեւ հինգշաբթի դժվար թե ձեր ցանկություններն իրականանան: Դուք տրվում եք զգացմունքներին: Երբեմն լռում եք, երբեմն չեք կարողանում ձեզ զսպել, որի արդյունքում չեք կարողանում շրջապատի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Եվ միայն ուրբաթ ամեն ինչ կկարգավորվի, եւ դուք կկարողանաք փայլուն ձեւով կատարել ձեր մասնագիտական պարտականությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ- Ֆինանսիստների մոտ կարող են ի հայտ գալ բացթողումներ, գործարարներին դժվար թե հաջողվի այս շաբաթ շահավետ գործարք իրականացնել: Ֆինանսական հարցերը կարգավորելու համար լավագույն օրը չորեքշաբթին է, նույնիսկ եթե դրանք ընտանեկան խնդիրներ են: Ուրբաթ եւ շաբաթ դուք կարող եք փոքր հաճույքներ ստանալ կյանքից եւ կարգավորել հարաբերությունները ինչպես ղեկավարության, այնպես էլ ձեզ համար թանկ մարդկանց հետ:   

ԱՌՅՈՒԾ-
Այս շաբաթ ձեր ամենաճիշտ ռազմավարությունը կլինի համբերելը եւ սպասելը: Ավելի դժվար կլինի նրանց համար, ովքեր ծնվել են օգոստոսի կեսերին: Եթե դուք անցյալ ուրբաթ ձեզ մի քիչ լավ եք զգացել, նշանակում էª ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Շաբաթ օրը ձեր կյանքում կարող է կարեւոր իրադարձություն տեղի ունենալ, իսկ այլ օրերին ձեր ջանքերն ապարդյուն կանցնեն:

ԿՈՒՅՍ- Կարեւոր իրադարձություններ տեղի կունենա նրանց կյանքում, ովքեր ծնվել են սեպտեմբերի առաջին տասնօրյակում: Անսպասելի ծանոթությունը հետաքրքիր մարդու հետ կարող է արմատապես փոխել ձեր կյանքի ընթացքը: Ամենաանհավանական իրադարձությունները ձեր կյանքում տեղի կունենան մինչեւ մարտի վերջը: Չեք կարող խուսափել գործընկերոջ, կնոջ (կամ ամուսնու) հետ բախումներից:     

ԿՇԵՌՔ- Պատրաստ եղեք ցանկացած անսպասելի քայլերի ինչպես աշխատավայրում, այնպես էլ կենցաղում: Այդ արկածները կարող են ձեզ նյարդայնացնել, եթե դրանք հումորով չընդունեք: Ծառայողական սիրավեպը կամ խղճալուց դրդված կապը կարող է խորանալ եւ վերածվել լուրջ հարաբերությունների: Չամուսնացած մարդիկ ամուսնանալու հնարավորություն կստանան:      

ԿԱՐԻՃ- Եթե անցյալ շաբաթ դուք զգացել եք իրական դժվարություններ, աշխատեք բարեխղճորեն կատարել ձեր պարտականությունները: Ամեն դեպքում կարեւորը հիմա ընտանիքն ու երեխաներն են: Անչափահասները եւ երիտասարդները կարող են բուռն կերպով սիրահարվել, ըստ ծնողների, ոչ հարմար թեկնածուի: Տաքարյուն մարդիկ կարող են խաղադրույքներ կատարել եւ հաղթել:     

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Չի բացառվում, որ այս շաբաթ ստիպված կլինեք բախվել տարբեր ֆորս-մաժորային իրադարձությունների ձեր բնակարանումª կենցաղային սարքերի փչանալուց մինչեւ եվրավերանորոգում: Հիշեք, որ տանը տեղի ունեցող ցանկացած փոփոխություններ կկարգավորեն ձեր հարաբերություններն ընտանիքի անդամների հետ: Ձգտեք փոփոխությունների:     

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-
Կբերի նրա բախտը, ով որոշել է կատարելագործվել: Իսկ նրանք, ովքեր որոշել են գնել կամ վաճառել ավտոմեքենա, կարող են այդ գործարքում հաջողություն ակնկալել: Եթե ավտոմեքենա եք վարում կամ կապված եք տրանսպորտի հետ ու նաեւ զբաղվում եք սպորտի էքստրեմալ ձեւերով, նկատի ունեցեք, որ պետք է համեմատաբար զգույշ լինեք: Լավագույն օրը շաբաթն է:      

ՋՐՀՈՍ-
Բոլորովին անսպասելի ի հայտ կգա եկամուտների նոր աղբյուր, ընդ որում, դա կլինի օրինական: Ոմանց մոտ աշխատավարձը անմիջական կախվածություն կունենա ստեղծագործելու հնարավորությունից, մտավոր ունակությունից: Այն, ինչ ձեռք է բերվում հեշտությամբ ու անսպասելիորեն, նույն կերպ էլ անհետանում է: Անսպասելի կորուստներից դուք ապահովագրված չեք մինչեւ մարտի վերջը:

ՁԿՆԵՐ-
Հաճելի տեսք ունեք, որը ձեզ հաջողություն կբերի ցանկացած գործում: Դուք հիմա շատ խոցելի եք եւ անհավասարակշիռ, եւ եթե ձեզ չզսպեք, կփչացնեք կարեւոր հարաբերությունները: Կփոխվի ոչ միայն ձեր տրամադրությունը, այլ նաեւ առաջնահերթությունները: Եթե մտերիմներից որեւէ մեկին անզգուշորեն վիրավորեք, կարող եք սպասել պատասխան քայլի: