Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 26 Մայիս 2015 00:00

"ԲԱՐԱԹԸ" ՊԵՏՔ Է


- Բանավոր պայմանավորվածություն էի ձեռք բերել մի քաղաքացու հետ, որպեսզի վաճառի Սեւանի մայրուղու հարեւանությամբ գտնվող 500քմ հողատարածքը: Կան նաեւ վկաներ: Հաջորդ օրը, պայմանավորվածության համաձայն, գնացի նոտարական գրասենյակ, որտեղ մյուս կողմը հրաժարվեց գործարքը կատարելուց: Կարո՞ղ եմ դատարանով պարտավորեցնել, որպեսզի հաստատված համարվի մեր առքուվաճառքի գործարքը:
Սեդրակ
-Օրենքի ուժով, իսկ դա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ հոդվածն է, բանավոր կնքվում է այն գործարքը, որտեղ սահմանված չէ գրավոր ձեւը: Մինչդեռª հողատարածքը համարվում է անշարժ գույք, եւ օրենսդիրը պարտադիր պայման է դիտել այն վաճառելու գործարքը կնքել գրավոր ձեւով, մասնավորապեսª կազմել գրավոր պայմանագիր, ստորագրել, վավերացնել նոտարական կարգով եւ ծագող իրավունքը ենթարկել պետական գրանցման: Ուստի Ձեր կողմից այնքանով, որքանով վիճարկվում է բանավոր համաձայնությամբ նախատեսված պարտավորության չկատարումը, չի կարող վավեր ճանաչվել, որպես անշարժ գույքի առուվաճառքի գործարք:

ԳՈՐԾԱՏՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՉՍՊԱՍԵԼ
ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԻՆ


- Փորձաշրջանով աշխատանքի անցա մի ձեռնարկությունում, որտեղ մինչեւ փորձաշրջանի ավարտը, առանց դրա արդյունքների ամփոփման, ինձ հետ խզեցին աշխատանքային պայմանագիրը` արգելելով գալ աշխատանքի: Ճի՞շտ են վարվել:
Հասմիկ
-Օրենքի ուժով, եթե գործատուն գտնում է, որ նախատեսված աշխատանքում աշխատողի համար սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչեւ փորձաշրջանի ժամկետը լրանալն աշխատողին ազատել աշխատանքից` այդ մասին 3 օր առաջ գրավոր ձեւով  ծանուցելով նրան:
Փաստեմ, որ աշխատողին առաջադրած պահանջներին համապատասխանության հարցը որոշվում է փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով: Օրենքը չի սահմանում փորձաշրջանի ընթացիկ արդյունքների ամփոփման որեւէ կարգ, պայման կամ չափանիշ: Բայց նաեւª յուրաքանչյուր գործատու ազատ է սահմանել այն անհրաժեշտ գիտելիքները, ունակությունը, վարքը, որն աշխատողը պարտավոր է ունենալ` տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար:
Ամփոփեմ. ՀՀ Աշխատանքային օրենսգրքով փորձաշրջանի ընթացիկ արդյունքերի ամփոփման հատուկ կարգ կամ չափանիշ նախատեսված չէ, այն դրված է գործատուի վրա:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով