Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

28 ՄԱՅԻՍ 1988

Մենք անարատ, մաքուր դրոշ ենք պարզել, թող բարի լինեն այդպես  անարատ էլ պահպանել այն: Եվ մենք թույլ չենք տա, որ այդ դրոշի, այդ գաղափարախոսության վրա մի փոքր  բիծ անգամ գոյանա:
ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ


28 ՄԱՅԻՍ 2015


Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդեն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար: Առաջնորդվելով քաջ հայորդիների գաղափարախոսությամբ եւ շարունակելով նրանց գործը` մենք կարողացանք հաղթանակ արձանագրել արցախյան ազատամարտում եւ վերածնել հայոց անկախ պետականությունը: Այսօր հայն աշխարհին է ներկայանում հայկական երկու պետություններով եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ, որը մեր բոլոր հաջողությունների հիմնական գրավականն է:

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ



Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր եւ դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:
Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արեւելյան Հայաստանի վերջին հողակտորները եւ դրանց վրա ապրող հայությանը: Բոլորի համար պարզ էր, որ Արեւելյան Հայաստանի համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արեւմտահայությունը:
Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել եւ դեռ իրականացվելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք` հայ ռամիկն ու շինականը, ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչն ու հոգեւորականը: Եվ կասեցրել ենք մայիսյան հերոսամարտերով: Կասեցրել ենք հայկական պետականության ստեղծմամբ` պատմական Հայաստանի վերջին հատվածը փրկության ափ դարձնելով հարյուր հազարավոր որբերի եւ գաղթականների համար:
Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի եւ վերածնունդի մեկնարկի օրն է: Իհարկե, անկախության հռչակմամբ մեր փորձությունները չավարտվեցին, նոր փորձություններ սկսվեցին, բայց դրանք մենք արդեն դիմակայում էինք որպես պետականորեն կազմակերպված ազգ:
Պետք է հաշվի առնել եւս մի կարեւոր հանգամանք. մայիսյան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձեւավորվում ու ծնվում էր հայկական բանակը: 1915 թվականից անցել էր ընդամենը երեք տարի, եւ մենք, առանց պետականության` միայն ինքնակազմակերպման հաշվին, կռվի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարված հասցնող ռազմական ուժ: Սա պատմական սխրանքն է այն սերնդի, որին վիճակված էր տեսնել ամենասարսափելին: Բայց նրան վիճակված էր տեսնել նաեւ ամենաերանելին` անկախ Հայաստանը:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ