"ԱՅՍՕՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ![]() ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նշեց. - ՀՀ արտգործնախարարի այցը Սիրիա դիվանագիտակական-քաղաքական աջակցության ամենաբարձր մակարդակի դրսեւորումներից է: Սա այն դիվանագիտական մեծ քայլն է, որը կարող էր ցուցաբերել Հայաստանն այս հարթության վրա: Արտգործնախարարի այցը եւ նրա ունեցած հանդիպումների ամենաառանցքային խնդիրը եղել է հայկական համայնքի անվտանգության հետ կապված հարցերի քննարկումը: Այս ամենը բնականաբար չի բարձրաձայնվի: Այնուամենայնիվª մեզ համար այսօր առաջնայինը հայկական համայնքի անվտանգության խնդիրների լուծումն է: Մյուս դիվանագիտական քայլը, որ Հայաստանն իրականացնում է, դիվանագիտական կառույցներում սիրիահայության խնդիրների արծարծումն է, քանի որ այս երկրում ոչ միայն քաղաքացիական պատերազմ է տեղի ունենում, այլեւ կան տարբեր բնույթի հակամարտություններ: Կարեւոր է, որ Հայաստանը որոշակի բանակցություններ կամ հարաբերություններ ունենա այն արտաքին դերակատարների հետ, որոնք ազդեցություն ունեն սիրիական հակամարտության կողմերի վրա: Մյուս կարեւոր քայլն այն է, որ անհրաժեշտ է Հայաստան եկող մեր հայրենակիցներին ընդունել եւ նրանց վերաբերող խնդիրները լուծել: Այս ամենից զատª պետք է համահայկական ջանքերի գործադրում ¥որի համակարգողը պետք է լինի Հայաստանը¤, ինչի շնորհիվ Սիրիայում հայկական համայնքը տեղում կստանա որոշակի աջակցություն: Արաբագետ ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ փաստեց. - Նախ պետք է սիրիահայության հետ քննարկել, թե այս պահին նրանք ինչ են ցանկանում: Հնարավոր է, որ նրանց մի մասը ցանկանում է Սիրիայում մնալ. այս դեպքում գոնե պետք է հնարավորինս փորձենք ապահովել նրանց անվտանգությունը: Իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են Հայաստան վերադառնալ, նրանց պետք է այստեղ բերել եւ տրամադրել բնակության վայր: Նմանատիպ շատ հարցեր կան, որոնց եւս մեկ անգամ անհրաժեշտ է անդրադառնալ, երբ Հայաստանի արտգործնախարարը վերադառնա Սիրիայից եւ ներկայացնի ընդհանուր իրավիճակը: Արաբագետ ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆԸ նկատեց. - Դիվանագիտական խողովակներով տարվող աշխատանքները պետք է ի սպաս դնել հայկական համայնքը հայրենիք տեղափոխելու համար: Քանի որ սիրիահայերը Սիրիայում մնալու այլեւս ոչ մի ռեսուրս չունեն: Այսօր այնտեղ ապրող հայերից յուրաքանչյուրի կյանքը վտանգված է, ուստի Հայաստանի բոլոր քայլերն անհրաժեշտ է ուղղել մարդկանց այդ վտանգից փրկելու համար: Այն, ինչ անում ենք սիրիահայության համար, բավարար չէ ոչ հայրենիքում, ոչ Սիրիայում: Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե սիրիահայերին վտանգներից փրկելու համար հանրությունը ինչ լուծումներ է առաջարկում: 1. Չնայած դժվարություններինª Հայաստանը բոլոր միջոցներով պետք է սիրիահայությանն աջակցի հայրենիք տեղափոխվելու համար- 58%: 2. Սիրիահայերը առաջին հերթին Սիրիայի քաղաքացիներ են եւ պարտավոր են մնալ ու այդ երկրի հանդեպ իրենց պարտքը կատարել ու նաեւª հենց իրենց տարիների ունեցվածքին տեր կանգնել: Հայաստանը հենց այդ դիրքերից պետք է հնարավորինս նրանց օգնի- 23%: 3. Պետք է ստեղծվի համազգային հատուկ խորհուրդ, որը կզբաղվի սիրիահայության խնդիրներով- 11%: 4. Դժվարանում է պատասխանել- 8%: ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|