Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 29 Մայիս 2015 00:00

"ԵՐԵԽԱՅԻՍ ՄԱՇԿԸ ՊԱՏՎՈՒՄ Է
ԵՂՆՋԱՑԱՆՈՎ"


- Հարգելի բժիշկ, դուստրս 13 տարեկան է, ջրային պրոցեդուրաներից հետո (օճառով կամ առանց` կապ չունի) մաշկը պատվում է եղնջացանով, կա քորի զգացողություն: Ի՞նչ է սա:


Հարցին պատասխանել է մաշկաբան ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ.

- Ձեր աղջկա մոտ եղնջացանի` (ալերգիկ հիվանդություն), հազվադեպ հանդիպող տարատեսակներից է` ջրային եղնջացան (Aquagenic urticaria): Տվյալ դեպքում ջուրը հանդիսանում է որպես ալերգեն, այսինքն գործոն, որն առաջացնում է ալերգիկ ռեակցիա:
Եղնջացանը դրսեւորվում է մաշկի մակերեւույթից բարձրացող կարմիր, վարդագույն կամ մարմնագույն, քորով ուղեկցվող պնդավուն, այտուցային օջախներով (նման եղնջի հետ շփումից հետո առաջացած օջախների): Դրանք կարող են տարբեր չափերի եւ ձեւերի լինել, միանալ իրար` առաջացնելով բազմաձեւ օջախներ:


Հիվանդների որոշ մասի մոտ եղնջացանը կարող է ուղեկցվել Կվինկեի այտուցով, որի դեպքում այտուց է դիտվում նաեւ կոկորդում` բերելով շնչառության դժվարացման, հեւոցի` կյանքին վտանգ սպառնացող վիճակի ձեւավորմամբ: Ուստի շատ կարեւոր է եղնջացանի դեպքում ալերգոլոգի կոնսուլտացիան եւ համապատասխան բուժումների ընդունումը: Հիվանդությունն ալերգիկ բնույթի է: Սրացման պատճառներ կարող են հանդիսանալ բազմաթիվ ալերգիկ եւ ոչ ալերգիկ գործոններ, մասնավորապես ալերգիայի սրացում առաջացնող սննդամթերքը, դեղորայքը, ծաղկափոշին. կան եղնջացանի ջերմային, ցրտային, արեւային, վիբրացիոն (ճնշումից), ջրային ձեւերը:
Հարգելի նամակագիր, հիվանդությունը վարակիչ չէ: Կլինիկական պատկերի հիման վրա այն հեշտությամբ կարելի է ախտորոշել սրացման շրջանում: Կան որոշ հետազոտություններ, որոնք պետք է կատարվեն բժշկի ցուցումով, եւ դրանցից կարեւոր են ալերգիկ փորձերը` պարզելու համար, թե կոնկրետ որ ալերգենի նկատմամբ է գերզգայուն օրգանիզմը:
Կանխարգելման արդյունավետ միջոցը տվյալ ալերգենի հետ շփման բացառումն է: Քանի որ այս դեպքում գործ ունենք հազվադեպ հանդիպող ջրային ալերգիայի հետ, շփման բացառումն իրատեսական չէ: Առաջին հերթին պետք է հասկանալ` դա իրականում ջրային եղնջացա՞ն է, թե պատճառ են հանդիսանում օճառները կամ լողանալու գելերը, որոնք գունա եւ հոտավետ նյութեր են պարունակում, կարող են ալերգիկ ռեակցիաների պատճառ հանդիսանալ: Այդ իսկ պատճառով առաջին հերթին պետք է դիմել համապատասխան մասնագետի, որի կողմից ախտորոշման հաստատման դեպքում, կտրվեն նաեւ մի շարք պրակտիկ խորհուրդներ, որոնք կնվազեցնեն եղնջացանի հավանականությունը:
Կրկնման հավանականություն կա: Վերջնական բուժման հարցը որոշվում է կոնկրետ դեպքի համար` համապատասխան մասնագետի կողմից:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ