Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00

«ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԵԼ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԴԵՂԵՐԸ»

Երեկ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը նախարարին դիմեց լուրջ մտահոգություներ առաջացնող մեկ հարցով. շուկայում առկա կեղծ դեղերի դեմ պայքարի ուղղությամբ նախարարությունն ի՞նչ քայլեր է իրականացնում: Սակայն նախարարի պատասխանն առնվազն մտածելու տեղիք է տալիս. «Ամբողջ գործընթացը կանոնակարգված է: Դեղերն ինչպես ստեղծվելուց, ներմուծելուց, այնպես էլ նրանց գրանցելու պահից այդ երկար վերահսկողությունն իրականացվում է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության կողմից... «Դեղերի մասին» նոր օրենքն ընդունելուց հետո կփարատվեն բոլոր տեսակի կասկածները»: Բայց դեղը կեղծ է հենց այն պատճառով, որ արտադրվում է կամ ներկրվում որտեղ ասես, ինչից ասես, եւ նույն ապօրինի մեխանիզմներով էլ հանվում է վաճառքի: Ուստիեւ՝ թեմայի շուրջ  փորձեցինք նախարարից՝ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ պարզել, թե առհասարակ՝ ի՞նչ քանակի կեղծ դեղեր են հայտնաբերվել: Կա՞ն նման տվյալներ, որոնք թույլ կտան պատկերացում կազմել շուկայի ընդհանուր վիճակից:

 

 

Բազմաթիվ դեղերի գրանցումը, ներմուծումը մերժվում է, բայց այդ քանակը  մեծ չէ, այսինքն  համատարած կեղծ դեղերի խնդիր մենք երկրում չունենք:
- Ո՞ր դեղերն են ավելի շատ կեղծվում:
- Իհարկե՝ հիմնականում փորձում են կեղծել ամենաթանկ դեղերը, բայց չեմ կարող Ձեզ հստակ ասել, թե հինգ հազար անուն դեղորայքից որոնք են կեղծում:
- Պարոն նախարար, Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ Ց-ով վարակի տարածման համար, պատասխանատվության ենթարկվածներ կա՞ն:
- Քանի որ այս պահին գործը գտնվում է իրավապահների հսկողության ներքո, ուստի ես որեւէ բան ասել չեմ կարող: Ամեն դեպքում՝ իրավական պետությունում մեղավորների համար պատիժը կարող է իրականացվել միայն դատարանով: Դատարանը, համոզված եմ, կլինի ոչ կողմնապահ եւ անաչառ:
- Եվ, վերջում, կասե՞ք, ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ հանրությանն այդպես էլ վստահություն չներշնչեց ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու հետ կապված պատմությունը: Ավելին՝ շարունակվում են մտահոգություններն այն մասին, որ ալյուրը հարստացնելուց հետո ինչ-ինչ առողջական խնդիրների առաջ կարող ենք կանգնել:

ԻՍԿ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԿԵՂԾ ԴԵՂԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

- Ալյուրի` երկաթով եւ ֆոլաթթվով հարստացման ծրագիրը պարտադիր է` կանխելու համար արատներով ծնվող երեխաների թիվը, որը տարեցտարի մեծանում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 700-800 երեխա ծնվում է արատներով, եւ դրա կանխումը ոչ միայն հղիության նկատմամբ, այլ նաեւ ողջ վերարտադրողական տարիքի ընթացքում հսկողության ընթացիկ աշխատանքներով է պայմանավորված:
Երեխաներից 150-ից ավելին ծանր՝ նյարդային խողովակի արատով է ծնվում: Դրա հիմնական պատճառը վիտամին B9-ի պակասն է: Փորձում ենք հղիների հետ աշխատանքը խստացնել, մատչելի դեղորայք ապահովել, բայց ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, հղիների 2%-ը B9 վիտամինի, կամ ֆոլաթթվի անհրաժեշտություն ունի: Ալյուրի հարստացման ծրագիրը կկանխի այս բոլոր խնդիրները:  
Դիլետանտային մոտեցում է, որ այս ծրագիրը չիրականացվի: Մի քանի տասնյակ մարդիկ երկու հանրահավաք են անում ու ասում, թե տասը հազար մարդ են, բայց հավաքվում են 15 հոգի: Ես կուզեի տեսնել, լսել այդ տասը հազար մարդկանց, բացատրություն անձամբ տալ, որ վստահություն տրվի մասնագիտական դաշտին, այլ ոչ թե կեղծ գիտական հիմնավորումներին: Մինչդեռ՝ 2009-ից քննարկում ենք, եւ այս վեց տարվա ընթացքում տարեկան  ծնվել է հիշատակված քանակությամբ արատավոր երեխաներ: Այդ երեխաների ծնողների երեսին նայելով` ամեն անգամ պետք է հիշել, որ փոքրոգություն ենք անում, որ մենք այս ծրագիրը հետաձգում ենք ինչ-ինչ պատճառներով:
- Բայց եթե ծրագիրը միտված է արատավոր երեխաների խնդրին ու ընդունենք, որ կարող է լուծում տալ: Այդ դեպքում ինչո՞ւ հարստացված այլուրը պարտադրվում գրեթե ողջ բնակչությանը:
- Հանրային առողջությունն ունի իր օրենքները. 80 տոկոսից նվազ նշանակում է արդյունավետության կտրուկ նվազում եւ առողջապահական ցուցանիշները չեն բարելավի: Իսկ 20 տոկոսը միշտ կարող է ընտրել: Այն երկրները, որոնք չեն գնացել այդ ճանապարհով ¥եվրոպական երկրները¤, այնտեղ բռերով հաբեր են խմում: Իրենց առողջապահական մարմինների համար լրջագույն խնդիր է, որ նրանք փորձում են պայքարել այս հավելումների ավելի ստանալու դեմ: Նրանց մոտ առողջապահական ծրագիրը գնում է այդ ուղղությամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ