Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 05 Հունիս 2015 17:09

«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԱՌԱՆՑ ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐԻ, ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀՈՍԱՆՔԻ ԳԻՆԸ»

Օրերս ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը թեեւ այդպես էլ, մեղմ ասած, չտվեց աշխարհացունց բացատրություններ, թե ինչու պետք է էլեկտրաէներգիան թանկանա, այնուամենայնիվ հաստատեց, որ թանկացում կլինի:  Եվ ահա որոշ տնտեսագետներից փորձեցինք պարզել` բազմաթիվ այդ բոլոր քննարկումների արդյունքում ի հայտ եկե՞լ է որեւէ գործոն, որը կարող է հիմնավորել այս կամ այն չափով հոսանքի թանկացումը:

 

 

Տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ փաստեց.
-Էլեկտրաէներգիայի սակագինն ունի նվազման բավականին լուրջ ռեսուրս, եւ ոլորտի պատասխանատուներին կհորդորեի՝ ուշադրություն դարձնեին բազմաթիվ նման հանգամանքների վրա: Սեփականատիրոջ անփութության պատճառով գոյացած վնասները չպետք է ներառվեն հոսանքի սակագնի մեջ, եւ չպետք է օրը ցերեկով մտնեն սպառողի գրպանը: Տնտեսական նման ծանր պայմաններում անթույլատրելի է, մանավանդ՝ առանց լուրջ հիմքերի, բարձրացնել հոսանքի գինը: Ես առաջարկում եմ լուրջ քննության ենթարկել Էլեկտրացանցերի սեփականաշնորհման այն  պայմանագիրը, որը  տարիներ առաջ ՀՀ կառավարությունը կնքեց Համաշխարհային բանկի հետ: Ամենակարեւոր խնդիրն այն է, որ Էլեկտրացանցերը պետք է ազգայնացվի, պատասխանատվության ենթարկվեն բոլոր կորուստների եւ թերացումների հեղինակները: Ազգայնացումից հետո կարող են բաժնետոմսեր թողարկվել, որոնք կտեղաբախշվեն Հայաստանում եւ Սփյուռքում: Կարծում եմ՝ այսօր ճիշտ ժամանակն է ավելի մեծ ուշադրություն դարձնելու ճիշտ կառավարմանը, եթե սպառողը` որպես սեփականատեր, ձեռք բերի բաժնետոմսեր, ապա էլեկտրաէներգիան կարող ենք ավելի հոգածությամբ օգտագործել:
Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ ընդգծեց.
-Ամեն ինչ հասկանալի է, մեր իրականության մեջ կան բավականաչափ դժվարություններ, որովհետեւ գործընթացներն ու զարգացումները ի հայտ են գալիս հանկարծակի: Բնականաբար, այս պարագայում, բացի էլեկտրաէներգիայից, նաեւ այլ ոլորտներ չեն առանձնանում իրենց թափանցիկությամբ: Այս պահին տեսանելի գործոնը, ըստ մեկնաբանությունների, այն է, որ ցանկություն կա վերազինել եւ արդիականացնել էլեկտրակայանները: Մի կողմից՝ սա հասկանալի է, իսկ մյուս կողմից էլ` ժողովուրդն անվճարունակ է եւ նման բարդ իրավիճակի մեջ դնելով՝ կարող են ժողովրդին հունից հանել: Անհրաժեշտ է փնտրել ելք, ինչը չենք կարող միանգամից տիեզերքից գտնել: Ամեն դեպքում՝ հոսանքի սակագնի բարձրացումը կբերի սոցիալական ծանր ցնցումների: Պետք է սահմանել մատչելի գին, նախատեսված 17 դրամը հնարավորինս նվազեցնել, որպեսզի սպառողը կարողանա մի կերպ վճարել:
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ էլ ավելացրեց.
-Մի քանի ամիս կպահանջվի հասկանալու համար, թե որոնք են այն տեսանելի գործոնները, ըստ որոնց` հոսանքի սակագինը բարձրանում է, ինչպես նաեւ` թե ինչ մեխանիզմներով է Էլցանցերը կառավարվել եւ որտեղից են առաջացել պարտքեր: Սակագնի բարձրացումով պետք է մարել կուտակված պարտքերը, չնայած ժողովուրդն ունակ չէ վճարելու: Տարբեր գործընթացների միջոցով ցանկանում են գտնել պարտքերի մարման եղանակը, այդ պատճառով էլ խնդրի մի մասը ընկել է սպառողների ուսերին:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է սոցհարցում` պարզելու հանրության տեսակետը հոսանքի թանկացման հետ կապված:
1. Հոսանքի թանկացումը հիմնավորված չէ- 47%:
2. Եթե պատճառը ՀԷՑ-ի գողություններն է ու ընկերությունը հասել է ծայրահեղ վիճակի, ապա թող նախ գողացողներին պատժեն, որից հետո մարդիկ միգուցե կհամակերպվեն ու համակարգը փրկելու համար ավել կվճարեն- 29%:
3. Եթե ճիշտ հաշվարկեն ինքնարժեքը, ինչ արած, ստիպված ենք վճարել, որքան էլ անցանկալի լինի- 17%:
4. Դժվարանում է պատասխանել- 5%: