Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ
Երեքշաբթի, 09 Հունիս 2015 00:00

«ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ»

- Որքանո՞վ է իրավաչափ էլեկտրաէներգիայի թանկացումը:

-Ցանկացած ապրանքի գնի փոփոխությունն էլ կարող է լինել իրավաչափ: Սակայն երբ այն դիտում ես համալիր առումով, հաշվում ՀՀ քաղաքացու ամսական միջին եկամուտը եւ բաժանում նրա կոմունալ վճարների վրա` լույս, գազ, ջուր, աղբ, բնակարանի սպասարկման գումար, գույքահարկ եւ այլն, որի արդյունքում ՀՀ քաղաքացու ամսական եկամուտը գնում է կոմունալ ծառայությունների վրա, ոչ միայն իրավաչափ չի դառնում հոսանքի թանկացումը, այլ նաեւ օդում կախվում է պետության կողմից իր քաղաքացուն գումարային օգնություն տալու պարտադիր պայմանը` վճարելու համար իր մինիմալ կարիքները: Հակառակ պարագայում՝ Սահմանադրությունից պետք է հանել սոցիալական եզրույթը, կամ էլ մարդկանց առօրյայից հանել լույսն էլ, ջուրն էլ, փոխարենը հրամցնելով` աթար ու ճրագ վառելով տաքանալու եւ լուսավորվելու կուլտուրան:



ԻՍԿ Ո՞ՒՐ Է
ՆԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

- Աշխատել եմ դպրոցի տնօրեն: Իմ հրամանով աշխատանքից ազատել եմ դպրոցի դասատուի, որը դատական կարգով վերականգնվեց աշխատանքի եւ ստացավ նաեւ հարկադիր պարապուրդի գումարը: Այժմ ինձնից պետական մարմինը ցանկանում է վնասի փոխհատուցում` հարկադիր պարապուրդի գումարի չափով: Ասեմ, որ դատական պաշտպանության ժամանակ տարբեր ատյանների վճիռները նույն գործով եղել են իրարամերժ:

-Իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաեւ՝ դատական նախադեպային որոշումներով, վնասի հատուցման համար պարտադիր պայման է դիտվում իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողությունների միջեւ պատճառահետեւանքային կապի եւ պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Նշված պայմաններից որեւէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման: Տվյալ դեպքում, կարծում եմ, բացակայում է դպրոցի տնօրենի ոչ իրավաչափ վարքագիծն այնքանով, որքանով վերջինս իր լիազորությունների սահմաններում է իր ենթակային ազատել աշխատանքից: Այլ խնդիր է, որ հետագայում նա դատական կարգով, ընդ որում փաստենք, որ մի դատական ինստիտուտը գտել է, որ տնօրենի հրամանն իրավաչափ է, մյուսը` ոչ իրավաչափ, վերականգնվել է աշխատանքում` սահմանվելով հարկադիր պարապուրդի գումար:
Հետաքրքիր է պետական լիազոր մարմնի տրամաբանությունը. փոխարենը սահմանելու համապատասխան հսկողություն՝ իր իսկ տնօրինության ենթադրյալ անօրինական հրամանին ընթացք տալու եւ վերացնելու ուղղությամբ, սպասում է այնքան, մինչեւ դատական ակտն օրինական ուժ է ստանում, որից հետո վնասի պահանջով դիմում է դատարան:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր
նախագահ

www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով