Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 18:03

ՌՈՒԲԼՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՎՐԱ Է ԱԶԴԵԼ

Նորից սկսվում է հանգստի եւ զբոսաշրջության եռուն շրջանը, եւ Հայաստանի քաղաքացիները, հասկանալի է՝ նրանք, ովքեր գոնե նվազագույն հնարավորություն ունեն, հերթական անգամ մտածում են՝ տեղում հանգստանալո՞ւ, թե, այնուամենայնիվ, դուրս մեկնելու մասին: Եվ, կարծես թե, նորից դրսի կողմնակիցները շատ են եւ հին բացատրությամբ. մասնավորապես վրացական ծովափ մեկնելն ավելի մատչելի եւ որակյալ է, քան հայաստանյան ամենահետամնաց հանգստավայրը: Բայց ահա ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԸ միանգամայն լավատեսական տրամադրություններ ուներ.

Տարեցտարի Հայաստանում զբոսաշրջության դինամիկ աճ է նկատվում: Օրինակ՝ 2014թ. նախորդող տարվա համեմատ 11,3 տոկոս աճ ենք ունեցել. դեպի Հայաստան զբոսաշջրիկների թիվը կազմել մոտ 1,2 միլիոն մարդ: Ներքին զբոսաշրջությունը եւս դինամիկ զարգանում եւ աճում է: Այդ աճը հատկապես շեշտակի եղավ 2013 եւ 2014 թվականերին ¥համապատասխանաբար՝ 30,1 եւ 28,1 տոկոսով¤: 2015թ. առաջին եռամսյակում մոտ 4 տոկոս անկում արձանագրվեց, սակայն նման օրինակ մենք ունեցել ենք՝ 2009թ., բայց այդ ժամանակ այդ անկումը բացասաբար չազդեց տարեկան ցուցանիշի վրա, եւ տարեվերջին ունեցանք ավելի քան 11 տոկոս աճ: Հուսով ենք, որ այս տարի եւս տարեկան ցուցանիշը աճ կլինի:  
Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջիկների նվազումը պայմանավորված է ռուսական ռուբլու փոխարժեքի անկմամբ, հուսով ենք, որ առաջիկայում այդ խնդիրը եւս կլուծվի, քանի որ արդեն իսկ ՌԴ-ում ռուբլու կայունացում է նկատվում:
- Թեեւ խոսում եք պատկառելի աճերից, սակայն մեկ փաստ կա. մեր հայրենակիցները այլ երկիր հանգստանալու մեկնելիս` սկսել են ավելի ու ավելի հաճախ օգտվել վրացական գործակալությունների ծառայություններից: Պարզապես՝ Վրաստանից ավելի մատչելի գներով են տոմսեր գնում: Ինչո՞ւ մեզ մոտ չենք կարողանում մատչելի գներ ապահովել:
- Ինչ խոսք՝ համամիտ եմ Ձեզ հետ: Նման տարբերակների եւ, առհասարակ, մրցունակ ավիափոխադրումներ ունենալու ուղղությամբ աշխատանքներ կան: Անցյալ տարի կառավարությունը հայտարարեց բաց երկնքի քաղաքականություն, որը ենթադրում է, որ, այո, սահմանափակումներն ավիաչվերթների քանակի եւ ուղղությունների առումով վերանում են: Բայց դա միայն հայտարարելով չի, դա առաջին քայլն է, որին հաջորդում է արդեն բանակցային գործընթացը` տարբեր երկրների համապատասխան օղակների, մասնվոր կառույցների հետ: Այսինքն՝ բաց երկնքի քաղաքականությունը գործում է այն երկների միջեւ, ովքեր ունեն երկկողմ համապատասխան համաձայնագրեր, որից հետո պետք է սկսեն ակտիվանալ մասնավոր հատվածի ներկայացուցիչները` այլ երկրների ավիաընկերությունները պետք է սկսեն մուտք գործել երկիր:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ ԵՆ,
ՔԱՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ»

-Հայտնի է, որ շատ երկրներ հնարավոր ու անհնարն են անում՝ հնարավորինս մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Օրինակ` ՌԴ-ն մինչեւ իսկ ավիատոմսերի մեծ զեղչեր է սահմանել, որ մարդիկ նախընտրեն Ղրիմը: Իսկ մենք ունե՞նք նմանատիպ պետական ծրագրեր, որոնք կնպաստեն, որ օտարերկրյա զբոսաշրջիկը շահագրգռվի ու հասնի Հայաստան, եւ դեռ մի բան էլ՝ մտածի նաեւ Ղարաբաղ այցելելու մասին:
-  Իհարկե ոչ այնպես, որ կես գներ առաջարկենք եւ այլն, բայց կան պետական ամենամյա ծրագրեր, որոնց շրջանակներում Հայաստանը հնարավորինս գովազդվում է միջազգային շուկայում: Կան նաեւ ծրագրեր, որտեղ Հայաստանը ներկայացվում է` որպես գրավիչ ուղղություն ավիաընկերությունների համար եւ այլն:
Իսկ եթե Ձեր բերած օրինակով մենք եւս, ասենք, ցանկանանք, որ մասնավոր ավիաընկերությունները տոմսերը կես գնով վաճառեն, պետությունը պետք է սուբսիդավորի դա: Բայց ես չեմ կարծում, որ դա նպատակահարմար է այսօր: Ավելի լավ է դրա փոխարեն մենք աշխատենք ավելի բարելավել մեր զբոսաշրջության ոլորտը, ավելի մրցունակ դարձնել այն: Ինչ խոսք, էդպիսի մեխանիզմներ կարելի քննարկել, բայց ժամանակին, եւ եթե դա կտա իր ցանկալի արդյունքը:
- Բայց ամեն դեպքում, հանրության մեջ ձեւավորված է այն համոզմունքը, որ Հայաստանում շատ ավելի թանկ են հանգստյան գոտիներում հանգստանալը, քան, ասենք, Վրաստանում:
- Շատ շնորհակալ ենք, որ այդ հարցը տվեցիք: Թյուր կարծիք է ձեւավորվել հանրության շրջանում, թե մեզ մոտ հանգիստն անցկացնելն ավելի թանկ է, քան ցանկացած այլ երկրում: Մարդիկ պետք է համեմատեն համեմատելի պրոդուկտները եւ հետո միայն թանկի ու էժանի մասին խոսեն: Այո, հայերը գնում են Վրաստան հանգստանալու եւ լավ են անում. ես դեմ եմ, երբ ասում են, թե, տեսեք, հայը գնում է Վրաստան կամ Եգիպտոս: Դա մարդու իրավունքն է, եւ, ի վերջո, եկենք անկեղծ լինենք. այո, մենք ունենք չնաշխարհիկ Սեւան, բայց դա ծով չի եւ չի էլ կարող համեմատվել, ասենք, Բաթումիի հետ: Դա չի նշանակում, որ եթե հայը գնում է դրսում հանգստանալու, ուրեմն մեր երկրի թշնամին է. դա մեր ներքին տուրիզմի հաշվին չէ: Մենք ծով չունենք, բայց շատ սիրում ենք ծով: Իսկ Վրաստանը ծովային հանգիստ առաջարկող երկրների մեջ ամենամտչելին է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ