Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00

«ՈՒՈՐԼԻՔԸ ԼՂ ԽՆԴԻՐԸ ՍԿՍԵԼ Է ԴԻՏԱՐԿԵԼ, ՈՐՊԵՍ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս հերթական ծանր ու մեծ այցով Հայաստանում էր: Մի կողմ թողնելով, որ ընդամենը ԼՂՀ-ի հետ կապված բանակցային գործընթացին մասնակցության մանդատ ունեցող պարոն Ուորլիքը, չգիտես ինչու, այս անգամ որոշել էր հանդիպել մինչեւ իսկ Բաքվի Եվրոպական խաղերին մեկնել պատրաստվող հայ մարզիկների հետ, անցնենք այն ամփոփիչ գնահատականին, որը համանախագահը տվել էր իր այս այցի արդյունքում:
Հասկանալի է, այս անգամ եւս իր միկրոբլոգում Ուորլիքը թողել է հայտարարություն. «Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններին»: Թե այդ ինչով էր մինչ այժմ զբաղված համանախագահը, դա էլ շրջանցենք ու հնչեցնենք նման հարցադրում. սա նշանակո՞ւմ է, որ ԼՂ բանակցությունների հարցում ամերիկյան համանախագահն ինչ-որ նոր ծրագիր ունի եւ Հայաստան էր եկել այն քննարկելու համար: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

 

 

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ փաստեց.
- Սա Ջեյմս Ուորլիքի հերթական հայտարարություններից մեկն է. նա  գրեթե յուրաքանչյուր ամիս հետեւողականորեն հանդես է գալիս նման հայտարարությամբ: Մեկնաբանելով այդ հայտարարությունը, չենք կարող ասել, որ քաղաքական որեւէ իրավիճակ է փոխվել, որը թույլ է տալիս ենթադրելու, որ բանակցային գործընթացում կարող է լինել նոր ծրագիր: Ըստ էության, սա բարի ցանկություն է, որը ՄԽ ամերիկացի համանախագահն անընդհատ արտահայտում է՝ ցույց տալով, թե Վաշինգտոնն ուշադիր հետեւում է ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող զարգացումներին եւ փորձում է լուծումներ առաջարկել: Բայց եթե հետեւենք այդ հայտարարություններին զուգահեռ ընթացող քաղաքական գործընթացներին, հատկապես՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, ապա  կտեսնենք, որ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոնք կարող են հույս տալ, որ կվերականգնվի բանակցային գործընթացը:
Քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆՆ ընդգծեց.
- Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ` Ջ. Ուորլիքը միշտ էլ հանդես է եկել հրադադարի պահպանման օգտին, սա նոր դիրքորոշում չէ: Այստեղ կարեւորն այն է, որ նման հայտարարություն արվում է լարված իրավիճակում: Ի դեպ՝  հայտարարություններում վկայակոչում կար նաեւ հունվարյան դեպքերին, եւ ըստ էության, ասելիքի բուն նպատակն այն է, որ եթե լայնամասշտաբ պատերազմ լինի, ապա բանակցությունների միջոցով  խաղաղության հասնելն այլեւս հնարավոր չէ: Այստեղ մի քանի անհանգստացնող պահեր կան` առաջինն այն է, որ նման ձեւով խոսել նշանակում է, որ կան տեղեկություններ, որ պատերազմական սուր իրավիճակ է: Մյուս նրբությունն այն է, որ Ուորլիքն անընդհատ խոսում է երկու երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի մասին, այսինքն ԼՂ խնդիրը նա սկսել է դիտարկել, որպես հայ-ադրբեջանական հակամարտություն, այլ ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական:
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ հակիրճ ավելացրեց.
- Ամեն օր Ուորլիքը մի հայտարարություն անում է` այս կամ այն հարցի հետ կապված, կրակը չենք ընկել, որ նրա հայտարարությունները մեկնաբանենք: Ինչպես այս, այնպես էլ նրա մյուս հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել: