Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - STOP անառակությանը
Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:15

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ` ԳԵՅԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՎՐԱ»

 

Երեւանում Գերմանիայի դեսպանությունը հունիսի 9-ին «Իրավունքի» դեմ դատարան դիմած «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր` ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում եւ խթանում» ծրագրի համար: 30.000 եվրո արժողությամբ աջակցային այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեսբուհիների եւ միասեռականների իրավունքները` պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսեւորվող խտրականության եւ արհամարհանքի դեմ:
Խայտառակ այս որոշումն անընդունելի են համարում Հայաստանի դեմոկրակատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի ղեկավար Արման Բոշյանը:

 


Ինչո՞ւ Գերմանիայի դեսպանատունը չի աջակցում ավանդական ընտանիքներին` հռետորական հարց է հնչեցնում Արամ Սարգսյանը: «Մենք հազիվ ազատեցինք ու մաքրեցինք Կոմայգին սեռական փոքրամասնություններից: Ի վերջո, ոչ ոք այդ փոքրամասնություններին չի խանգարում իրենց գործը կատարել, բայց նրանք անընդհատ ավելին են ուզում»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Գերմանիայի դեսպանի որոշումը, ըստ Դեմկուսի ղեկավարի` լայնածավալ հարձակում է հայկական ընտանիքի, ադաթների ու արժեհամակարգի վրա: Արամ Սարգսյանը կոչ է անում դեսպանին` այդ 30.000 եվրոն տրամադրել Գերմանիայի սեռական փոքրամասնություններին` «էնտեղի գեյերին»:
Բացի դեսպանի այս որոշումից, բանախոսին մտահոգում է նաեւ առաջիկայում խորհրդարան բերվելիք երկու` յուվենալ արդարադատության եւ խտրականության դեմ օրինագծերը: «Սա հստակ ծրագիր է. ցանկանում են հայաթափել Հայաստանը»,- վստահ է քաղաքական գործիչը:
Ասուլիսի մյուս բանախոս, «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր-անդամ Արման Բոշյանն ասաց, որ Գերմանիայի դեսպանատունն իրավունք ունի նման գործունեություն ծավալել Հայաստանում եւ միասեռականների համար գումարներ տրամադրել. «Հայաստանում ոչ միայն թույլատրվում է, այլ որեւէ օրենք չկա, որ արգելի դեսպանատանը` գումար տրամադրել միասեռականների համար, ավելին` նույն բանը կարող է անել Ադրբեջանը կամ Թուրքիան: Այսինքն` որեւէ օրենք չկա, որը վերահսկի դրսից եկող գումարները, որոնք իրականում մեր ազգային անվտանգության դեմ են»:
Ըստ Բոշյանի` եթե Հայաստանն ընդունի օրենք, որը կվերահսկի դրսից եկող գումարները, մեր պետությունը խնդիրներ կունենա Արեւմուտքի հետ, որը Հայաստանին այլեւս ֆինանսապես չի աջակցի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ