Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - STOP անառակությանը
Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՄԻԿՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ ԳՈՄԻԿՆԵՐԻ ՀԵՏ

«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի սեռական փոքրամասնությունների  աջակցությանը, որը կատարվում  է Արեւմուտքից, ասաց` անում են ամեն ինչ` Հայաստանում  բնական աճը չապահովելու համար:  «Այսօր հակամարտություն կա ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ, որից անմասն չի մնում մեր երկիրը: Չմոռանանք մեր հարեւան երկրների` Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, որոնք հետաքրքրված չեն մեր երկրի բարգավաճմամբ»,- կարծում է Բոշյանը:

 

 

Արման Բոշյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ԼԳԲՏ  համայնքը Թուրքիայի ԼԳԲՏ համայնքի հետ է համագործակցում, ավելին` նախորդ տարի  անգամ ԼԳԲՏ համայնքը կոչ էր անում ներել թուրքերին, մոռանալ Ցեղասպանությունը:
Արման Բոշյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը երկու տարի առաջ կայացրեց մի որոշում, ըստ որի` գենդերային օրենքը  վտանգավոր է: «Գենդերը կապ չունի տղամարդու եւ կնոջ իրավահավասարության խնդիրների հետ: Բայց մինչ օրս կառավարությունը գենդերի մասին օրենքի փոփոխված տարբերակը չի ուղարկել ԱԺ»,- հավաստիացրեց ՀԿ-ի նախագահը:
Սեպտեմբերին Հայաստանում, Արման Բոշյանի խոսքով, պատրաստվում են ընդունել օրենք, որն օրինականացնում է ընտանիքի նոր բանաձեւը` երկու նույն սեռի կամ երկու տարբեր սեռի անձանց սեռական հարաբերությունները  կոչվում է ընտանիք: Ընդ որում` երեխաներին` որպես խանգարող հանգամանք, կարող են հեռացնել:  «Եվրախորհուրդը հրապարակել է բանաձեւ, որտեղ այս օրենքից բխող երեւույթները` երեխաներին  խլելը, համարել է  վտանգավոր ու սխալ: Սա եղել է ընդդեմ յուվենալ արդարդատության համաեվրոպական կոալիցիայի աշխատանքի շնորհիվ, որի անդամ ենք նաեւ մենք»,- եզրափակեց պրն Բոշյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ