Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:45

«ԱՆՀՆԱՐԻՆ ԷՐ ԱՅԴ ՓՆԹՓՆԹԱՆ ԾԵՐԱԿՈՒՅՏԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԱՊՐԵԼԸ»


- Դժբախտություն եմ ունեցել լինելու տնփեսա: Տունը, որտեղ ապրեցի յոթ տարի, սեփականության իրավունքով պատկանում էր կնոջս (նվիրատվություն էր ստացել տատիկից): Այդ տանն ապրում էին զոքանչս, նրա մայրը, հայրը եւ կինս: Համատեղ ամուսնության ընթացքում ունեցանք մեկ աղջիկ երեխա, որից հետո կինս հրաժարվեց այլեւս ծննդաբերել: Այդ տարիների ընթացքում իմ միջոցների հաշվին տունը վերանորոգեցի, մեկ հարկը դարձրի երկու հարկանի, սակայն անհնարին էր այդ փնթփնթան ծերակույտի հետ շարունակ նույն հարկի տակ ապրելը: Առաջարկեցի կնոջս՝ առանձին տեղ ապրել, զոքանչս էնպես վրա տվեց, որ ասածիս համար փոշմանեցի, իսկ զոքանչիս մայրը խռովեց հետս: Մի խոսքով, տնից դուրս արեցին, թե ես դուրս եկա, արդեն էական չի: Ցանկանում եմ բաժանվել, իսկ զոքանչս հայտարարում է, թե էդ չփլաղին, այսինքն ինձ, ոչ մի բան չի հասնում: Արդյո՞ք դա էդպես է:

 

-Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 4-րդ մասի՝ ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե ապացուցվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում եւ այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջեւ կնքված պայմանագրով: Սույն հոդվածի տրամաբանությունից հետեւում է, որ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկին սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է ճանաչվել ամուսինների համատեղ սեփականությունը պարտադիր պայման դիտվող հետեւյալ վավերապայմանների մաժամանակյա առկայության դեպքում.
ա) ամուսնության ընթացքում մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումներ կատարելը.
բ) գույքի արժեքը ավելացնելը,
գ) կատարված ներդրման եւ արժեքի ավելացման միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը:
Տվյալ դեպքում, այնքանով, որքանով Ձեր միջեւ առաջացել է գույքային վեճ, այն ենթակա է լուծման դատական կարգով, որտեղ Դուք պետք է ապացուցեք, թե տվյալ բնակարանի վերանորոգման պահին ի՞նչ արժեք ուներ այդ տունը, որ տան վերանորոգումը կատարվել է Ձեր ֆինանսական միջոցների հաշվին, ինչից հետո տվյալ տան արժեքն ավելացել է նշանակալի չափով, որի պատճառը եղել է բնակարանի` Ձեր միջոցների հաշվին կատարված վերանորոգումը:
Դրանից հետո, կարծում եմ, որ Ձեզ համար բարենպաստ դատական ակտ կկայացվի:

«ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՔԱՂ.ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ ՄԻՄԻԱՅՆ ՏՎՅԱԼ ՀԱՅՑԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ»
-ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131 հոդվածի ուժով՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու համար:
Այսինքն, դատարանը պարտավոր է քաղաքացիական գործ հարուցել միմիայն տվյալ հայցի կամ դիմումի հիման վրա եւ այն քննել միայն այդ գործով ներկայացված հայցի շրջանակներում, ուստի օրենքի ուժով արգելված է դատարանին` դուրս գալ հայցային սահմաններից:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով