Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 15:00

ԵՐԲ ՍԱՏԱՆԻ ՊԱՐԸ ԲՌՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ

 

Մեր երկրի շուրջը ինչ-որ բան է կատարվում: Դե, արդեն սովոր ենք, որ ամերիկացիների բուծած «իսլամական պետության» զինյալները մեր երկրից մի քանի 100 կմ հեռավորության վրա իսկական բարբարոս միջնադար են հաստատում, սակայն այժմ հարեւան երկրներում է հետաքրքիր բան կատարվում: Էրդողանը կանգնած է կառավարություն կազմելու լուրջ պրոբլեմի առաջ, քանզի չունի խորհրդարանական մեծամասնություն: Ալիեւն էլ հսկայական փողեր թափեց` Բաքվում Համաեվրոպական խաղեր կազմակերպելու վրա, սակայն որեւէ եվրոպական առաջնորդ այդ «Համաեվրոպական խաղերին» ոտք չդրեց, եւ Վլադիմիր Պուտինը հեգնանքով արձանագրեց, որ միակ «եվրոպացի» հյուրը Էրդողանն է:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Մեր հարեւան Վրաստանն էլ անմասն չմնաց ցնցումային պահերից` մարդկային զոհերով ուղեկցվող Թիֆլիսի ջրհեղեղը, կարծես թե, մի տեսակ երկնային նախանշան էր, կամ` միգուցե երկնային զգուշացում:
Սակայն անդրադառնանք մեր այն հարեւաններին, ովքեր մեծն Շահան Նաթալիի բնութագրմամբ` մեր կենսաբանական թշնամին են, եւ ում կյանքը պայմանավորված է մեր մահով եւ ընդհակառակը: Խոսքը թուրքական զույգ պետությունների մասին է: Մեծ թուրքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած` տեսականորեն նա կարող է ընտրությունների արդյունքներով կառավարություն կազմել, եթե դաշինք կազմի քրդական կուսակցության հետ, բայց պարզ է, որ այդ նույն քրդերը նույն Թուրքիայի ահ ու սարսափն են: Համ էլ, գոյություն ունի Քրդստանի ամերիկյան նախագիծ, իսկ Էրդողանը մտադիր է որոշ չափով «պոկվել» ամերիկացիներից: Իսկ փոքր թուրքի` մազութային սուլթանատի պարագայում առկա է սոցիալական մեծ դժգոհության պարարտ հող, քանզի Արեւմուտքի համար բեմադրված «եվրոպական խաղեր» կոչվող հսկայական թանկարժեք շոուն տապալվեց: Գումարած դրան, թեեւ Ստրասբուրգում իներցիայով շարունակում է գործել ադրբեջանական «խավիարային դիվանագիտությունը», կամ դուզ խոսքով ասած` ԵԽԽՎ-ում ծվարած եվրոպական քաղաքական թոշակառուներին պարզ կաշառելը, այնուամենայնիվ, Արեւմուտքը ռմբակոծում է Բաքվին` մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին զգուշացումներով եւ բանաձեւերով: Ու Եվրադատարանի որոշումը` բավարարել հայկական կողմի հայցը «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, լուրջ ահազանգ է Բաքվի համար:
Երկու թուրք պետություններում էլ սաղմնավորվել են հեղափոխական գործընթացներ: Ճիշտ է, դրանց դերակատարները կարող են լինել ոչ այնքան «ժողովրդական լիբերաստները», որքան իսլամ ծայրահեղականները, սակայն «քեռի Սեմի» համար այնքան էլ կարեւոր չէ, թե ինչ գույն են ունենալու այս կամ այն երկիրը խառնող ուժերը: Ու օգտվելով իրավիճակից` նույն Արեւմուտքն այժմ կրկին փորձում է ակտիվ խաղալ ամբողջ տարածաշրջանում` ներառյալ Հայաստանը:

 

Մենք տարածաշրջանի խաղաղության եւ կայունության կղզյակն ենք, սակայն մեր քթի տակ կատարվողը չի կարող չազդել մեր ներքաղաքական իրավիճակի վրա: Ու պատահական չպետք է համարել արեւմտամետների նոր ակտիվացումը:
Եվ ակտիվացման նոր նշան է կրկին տխրահռչակ Պոլ Գոբլի հայտնությունը հրապարակային ասպարեզում: Նա հնչեցրեց քաղաքական հոգեբույժին արժանի թեզ, որ եթե Ադրբեջանն անձնատուր լինի ռուսներին, ապա սկուտեղի վրա կարող է ստանալ Ղարաբաղը, իսկ եթե հայերը վերադարձնեն «մի քանի գրավյալ շրջան», ապա Արեւմուտքը պատրաստ է լիակատար աջակցություն ցույց տալ Հայաստանին: Պարզ սադրանք է, ուրիշ ոչինչ: Ինչ շուն ու շանգյալ ասես ե՛ւ բացահայատորեն, ե՛ւ կուլիսներում փորձում է մեր երկրի վրա սաղացնել այդ մի քանի շրջան վերադարձնելու գաղափարը: Ու, երեւի թե, անկախ առաջարկողների ծագումնաբանությունից, այդտեղ ամենաճիշտը կլինի հանրահայտ ռուսական հասցեի հիշատակումը:
Ադրբեջանն իրոք կարող է անձնատուր լինել ռուսներին, բայց Մոսկվայից սկուտեղի վրա ինչ-որ բան ստանալու մասին խոսքն այժմ ոչ միայն ավելորդ է, այլեւ ծիծաղաշարժ: Տվյալ դեպքում անձնատուր լինելու տարբերակը եթե աշխատի, ապա զուտ հեղափոխական գործընթացից «փախնել-փրկվելու» սխեմայով: Ու, խոշոր հաշվով, Ալիեւի մեծ եղբայր Էրդողանին էլ թերեւս դժվարին կացությունից դուրս գալու համար այլ բան չի մնում, քան գնալ ռսի ոտը` առանց տարատեսակ նախապայմանների:
Այսինքն` մեր թշնամիների մեր հաշվին գործարք անելու շանսերը նվազել են: Բայց միաժամանակ մեզանում պետք է ակնկալել տարատեսակ արեւմտյան նախագծերի ակտիվացում:

ԱՎՏՈԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՅԼ «ՓՐԿԱՐԱՐ» «ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Երբ մեր խորհրդարան մուտք գործեց Ղրղզստանի` ԵՏՄ անդամակցության արձանագրությունը վավերացնելու հարցը, արեւմտամետները ԱԺ-ում բլբուլ կտրեցին: Դե պարզ է, որ շտապում են ցույց տալ սեփական հավատարմությունը «քեռի Սեմին», սակայն այս անգամ մի տեսակ շատ ավելի ակտիվ: Այսինքն, կարելի է ենթադրել, որ կանաչ թղթադրամների նոր հոսք է ակնկալվում, իսկ մեր հարազատ ընդդիմադիրների մեծ մասը այդ թղթադրամների համար պատրաստ են հոգի եւ ոչ միայն հոգի տալ...
Ու կողքից ինչ-որ տարօրինակ բաներ ավելացան: Եթե սատանի պարը կամրջին է բռնում, ապա ՕԵԿ խմբակցության ամբողջ կազմի` ավտոխցանման մեջ ընկնելը բռնեց հենց ղրղզների հարցով քվեարկությունից առաջ: Դե, ինչպես կասեր մեծն Ստանիսլավսկին, չեմ հավատում: Ավելի շուտ նման է «ե՛ւ մերոնց, ե՛ւ ձերոնց» տարբերակով խաղին, երբ Արեւմուտքին կարելի է ակնարկել, թե տեսեք չմասնակցեցինք քվեարկությանը, իսկ ռսին էլ ակնարկել, թե ուզում էինք կողմ քվեարկել, բայց այդ անիծյալ խցանումները խանգարեցին:
Պարզ է, որ Արեւմուտքի խաղի ակտիվացումը կբերի նրան, որ շատ ավելի ինտենսիվ կդառնան ընդդիմադիր դաշտում վերադասավորումների ստվերային գործընթացները: Առանց այդ էլ, դրանք ակտիվ են` պայմանավորված 2017-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու հանգամանքով, բայց հիմա առավել եւս լրացուցիչ խթան կա, կրկին աշխարհաքաղաքական ջրբաժանի հանգամանքն է ի հայտ գալիս: Այնպես որ, մեր սիրասուն քաղաքական այրերը իրենց ծոծրակները կտեսնեն, բայց ամառային հանգիստ չեն տեսնի: Այլապես կարող են հայտնվել հայտնի առակի ճպուռի ոչ նախանձելի վիճակում:
Ու իհարկե սպասելի է Ռոբերտ Քոչարյանի կլանի թեեւ ստվերային, բայց ակտիվության նոր ալիքը: Սակայն դա սկսեց ավելի շատ դրսեւորվել Արցախում, ուր միակ գրանտային պատգամավոր Հայկ Խանումյանը իրեն պարզապես պատռում է եւ շուտով, երեւի թե, արմատական ընդդիմադիրի դափնիները անգամ Ժիրայր Սէֆիլյանից կխլի:
Ու, անկասկած, պետք է սպասել, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության»` այսինքն, գրանտային 30 արծաթով ծախվողների ակտիվացումը: Այն, ինչ հնչեցրել է տխրահռչակ Գոբլը, պարզ է, որ թութակի պես կկրկնեն մեր արեւմտամոլներն ու գրանտածիծները: Կրկին հիսթերիկ ձեւով կասեն, թե եկեք խաղարկենք «տարածքներ կարգավիճակի դիմաց» վաղուց արդեն իրեն սպառած եւ մինչեւ իզութոզը վարկաբեկված տարբերակը, քանի դեռ քըխ ռուսները չեն հասցրել մեզ ծախել թուրքերին: Ու կրկին տարատեսակ վանյաններ, սաքունցներ եւ այլ գարշանքներ մթնոլորտը կապականեն հերթական թուրքասեր քարոզչությամբ: Եվ իհարկե, էլ ի՞նչ արեւմտամետ ակտիվություն` առանց Արեւմուտքի սուրբ կովի` համասեռամոլների պաշտպանների ակտիվացման:
Այնպես որ, մեր ժողովուրդը քաղաքական գարշանք դեռ շատ է լսելու, ու թերեւս մնում է հիշել դեռ սովետական ժամանակների հայտնի անեկդոտը անտառապահի մասին, որը «եկավ եւ անտառից ռադ արեց ե՛ւ մերոնց, ե՛ւ ֆաշիստներին»:  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ