Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00

ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ «ԼԱՎ ՏՂԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է»

«Աշտարակում հնչած կրակոցները, փողոցային վեճի արդյունք են եղել, լրիվ անլուրջ բանից նման աղմուկ, կրակոցներ սարքեցին: Վեճի պատճառն էլ մի կաթիլ մեղրի պատմությունն է, տղայական ռազբորկայի, լավ տղայության արդյունք»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով օրերս Աշտարակ քաղաքի կենտրոնում հնչած կրակոցներին, որին մասնակից է եղել նաեւ Փարպի գյուղի բնակիչներից մեկը, ասաց հիշատակված գյուղի գյուղապետ Իշխան Առաքելյանը:
Մասնավորապես, թե ինչն է եղել կրակոցների պատճառը, գյուղապետը նկատեց.
- Մեքենայի ճանապարհը զիջելու հարց է եղել, էդքան բան:

 

 

Իհարկե՝ տեղի ունեցածը «տղայական ռազբորկա» համարելու այս փորձը առնվազն տարօրինակ է հենց նրանով, որ խոսքը կրակոցների մասին է, այսինքն՝ ինչ-որ մեկը զինված է եղել: Իսկ դա արդեն իսկ հանցանք է եւ ոչ թե «մի կաթիլ մեղր»: Եվ երկրորդը. կրակել են քաղաքապետարանի եւ դատախազության շենքերի դիմաց, ինչի, այսպես ասած, «հաբրգածության» մասին է խոսում: Համենայնդեպս՝ քաղաքապետարանի եւ դատախազության շենքերի դիմաց կրակելու հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք նաեւ  Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանից, ով ընդամենը նկատեց.
- Մենք այս հարցով շատ մտահոգ ենք: Եվ, բնականաբար, ամեն բան արվում է, որ քաղաքն ավելի խաղաղ եւ նորմալ վիճակում լինի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ