Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - STOP անառակությանը
Ուրբաթ, 19 Հունիս 2015 16:34

«Ի՞ՆՉ ԳԵՆԴԵՐ». ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ԳԵՆԴԵՐ ԿԱՊՈՒՏ» ՀՌՉԱԿԵՑ


Արտաքին գործերի նախարարի տեղակալ ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԸ երեկ` ՀՀ կառավարության նիստի ժամանակ, գործադիրին ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր հաստատել «Դասընթացավարների վերապատրաստում. գենդերային հավասարություն երիտասարդների աշխատանքում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թ.-ի նախահաշիվը: Ըստ փոխնախարարի` ծրագիրը ներկայացված է ԿԳՆ-ի կողմից եւ ընդգրկված է կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի շրջանակում, հավանության է արժանացել UNESCO-ի կողմից, իսկ ֆինանսավորումն արդեն հատկացված է, ծավալը կազմում է ո՛չ ավել, ո՛չ պակաս 24 հազար ԱՄՆ դոլար:


Սակայն, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ դեմ արտահայտվեց` մասնավորապես նշելով. «Խոսքը կրկին կանանց եւ տղամարդկանց հավասարություն» հասկացությունը «գենդեր» հասկացությամբ փոխարինելու անընդհատ ջանքի եւ փորձի մասին է: Մենք սա անցել ենք օրենսդրական դաշտում` օրենքի քննարկման ժամանակ, հիմա նորից ենք գալիս: Ընդ որում` հիմնավորումն ուղղակի սպանում է` պարզվում է, որ երիտասարդության շրջանում կա «գենդեր» հասկացության սխալ կամ թերի ընկալում, եւ դա պետք է ուղղել: «Գենդեր» հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում, դա սեռի սոցիալական ընկալման ձեռբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց եւ կանանց հավասարությունը: Հայ Առաքելական եկեղեցին էլ է այս մասին հայտնել իր տեսակետը: Ինչո՞ւ ենք մենք նորից վերադառնում մի բանի, որը հասարակության մեջ այդքան վատ է ընդունվում: Եթե ուզում ենք կանանց ու տղամարդկանց հավասարություն մտցնենք, այդպես էլ գրենք, ի՞նչ գենդեր, ինչի՞ ենք «գենդեր» տերմինն անընդհատ մտցնում ակտերի մեջ: Կարծում եմ` որոշման նախագիծը պետք է խմբագրել»:
Ի պատասխան` Ս. Մանասարյանն էլ արդարացավ. «Երեկ այդ քննարկումները եղել են, սպասում ենք, որ առաջարկություն կհնչի կառավարության նիստում, եւ որեւէ խնդիր չկա` խմբագրական փոփոխություն կատարելու հետ կապված»: Հարցին կոշտ արձագանքեց նաեւ ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ. «Ինչո՞ւ կառավարության նիստին հնչեցնել: Հաճո՞ւյք եք ստանում դրանից»:
Պետք է ընդգծել, որ սա պարզապես շրջադարձ էր հրապարակային պաշտոնական քաղաքականության մեջ: Փաստացի այնպիսի բարձր պաշտոնյաներ, ինչպիսիք են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ու ՀՀ վարչապետը, կառավարության նիստում ուղղակիորեն անընդունելի են հռչակում «գենդեր» տերմինի օգտագործումը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ