Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Շաբաթ, 20 Հունիս 2015 12:44

ՀԻՄԱ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԳԱԼԻ՞Ս Է, ԹԵ՝ ՉԷ

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ պարոն Աբրահամյանն աչքի է ընկել ոչ թե Ռուսաստանում կատարած որեւէ աշխատանքով, այլ նրանով, որ, ըստ նույն խոսակցությունների, մտադիր է տեղափոխվել Հայաստան, ստեղծել նոր կուսակցություն, միավորել հայաստանյան քաղաքական դաշտը... Ըստ նույն լուրերի, «Ռուսաստանի հայերի միության» նախագահն իր նոր ստեղծվելիք կուսակցությունը կառուցելու է Արամ Գասպարի Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» բազայի վրա ու դրան միացնել նաեւ այլ կուսակցություններ, այդ թվում՝ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն: Այս ամենի իսկությունը ստուգելու մեր փորձերն սկսեցինք ՀԴԿ նախագահ Ա. Սարգսյանից, ով հերքում է, թե նման բան կա (ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ պարզաբանումը ներկայացված է նաեւ էջ 3-ում):

 


Իսկ ահա քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ մի փոքր այլ կարծիքի է՝ նաեւ պարզաբանելով, թե ինչ կլինի, եթե Ա. Աբրահամյանին վերագրվող այդ ծրագրերն իրականություն դառնան.
- Այս աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց իմ կարծիքով` այս պահին եւ այս իրավիճակում նպատակահարմար չէ Ա. Աբրահամյանի գործունեությունը Հայաստանում: Եթե նման բան լինի, ապա Հայաստանում ավելի կմեծանա Ռուսաստանի ազդեցությունը, ինչն այս լարված պայմաններում վտանգավոր եմ համարում: Պետք չէ Հայաստանի քաղաքական դաշտը միավորել, փոխարենը այդ դաշտն անհրաժեշտ է դեմոկրատացնել եւ ապաօլիգարխացնել: Հայաստանը պետք է հավասարակշիռ հարաբերություններ ունենա Արեւելքի եւ Արեւմուտքի հետ. մեր երկիրը չպետք է մտնի վտանգավոր խաղերի մեջ: Կարիք չկա ոչ մեկի ապացուցել, որ մենք ռուսամոլներ ենք` հայամոլ է պետք լինել:
Դե, քանի որ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու դեպքում այդ նոր կուսակցության առաջին մրցակիցն իշխող կուսակցությունն է լինելու, պարզաբանում խնդրեցինք նաեւ ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ.
- Շրջանառվող այդ խոսակցություները ես էլ եմ լսել եւ չեմ բացառում, որ միգուցե նման բան տեղի ունենա: Մարդ է, կարող է ցանկություն ունի՝ գալ Հայաստան եւ կուսակցություն ստեղծել: Սակայն կյանքը ցույց է տվել, որ նման խոսակցությունները երկար ժամանակ որեւէ խնդիր չեն լուծում: Արա Աբրահամյանը, որպես հասարակական գործիչ, կայացած է եւ կարող է խնդիրներ լուծել: Իսկ եթե որոշել է Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ, ապա թող անի, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, սահմանադրական բարեփոխումներ: Ընդհանրապես մտածում եմ, որ այս խոսակցություններն ամբողջովին հավաստի լուրեր են: Սակայն չեմ կարող ասել՝ այսօր այդ կուսակցությունն ստեղծելու անհրաժեշտությունը կա՞, թե ոչ. այդ հարցին միայն Աբրահամյանը կարող է պատասխանել: