Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Շաբաթ, 20 Հունիս 2015 12:56

ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Չնայած բազում բողոքներին, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ, եւ արդեն խոսկցությունները քիչ-քիչ տեղափոխվում են դրա հնարավոր հետեւանքների հարթություն: Համենայնդեպս, արդեն իսկ մի շարք տնտեսագետներ ենթադրում են, որ դա անխուսափելիորեն հանգեցնելու է նաեւ այլ ապրանքների թանկացման:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ, ի պատասխան մեր հարցին, թե ինչ իրավիճակ կլինի հայաստանյան արդյունաբերությունում օգոստոսին, երբ էլեկտրաէներգիայի նոր սակագինը կմտնի ուժի մեջ, նշեց. «Այս պայմաններում ազդեցությունը պետք է առանձին-առանձին հաշվարկվի, որպեսզի կարողանանք եզրակացություն անել: Իհարկե՝ այս ամենի մեջ կա ռիսկ, բայց նորից եմ կրկնում` հաշվարկի բան է: Ընդհանրապես, ապրանքների, ծառայությունների արժեքների ավելացումն իր մեջ նաեւ խնայողությունների կամ դրա սպառման կրճատում է ենթադրում, այսինքն` սա շատ բազմակոմպոնենտ հարց է: Մենք այժմ արդեն ըստ ճյուղերի, փորձում ենք ընկերությունների հետ աշխատել. ընկերություն առ ընկերություն, արտադրություն առ արտադրություն, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենանք, թե ինչ տեղի կունենա մեկ ամիս անց»:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը բոլորովին այլ կարծիք ունի. նրա խոսքով` արդեն իսկ ստեղծվել է կանխատեսելի իրավիճակ` Էլեկտրաէներգիայի թանկացումն առաջիկայում իր ազդեցությունը կունենա բոլոր ապրանքների վրա. «Կթանկանան բոլոր ապրանքները, որովհետեւ բոլոր ապրանքների արտադրության համար գործում է կոմունալ ծառայություն: Չկա այնպիսի արտադրություն, որը չպահանջի էլեկտրաէներգիա: Թանկացումները շղթայական ռեակցիայով կտարածվեն բոլոր ապրանքների ու ծառայությունների վրա»:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւս արդեն ունի իր կանխատեսումները: Ըստ նրա` սպառողական ապրանքները կթանական 3 տոկոսով, ինչն այդքան էլ մեծ ազդեցություն չի կարող ունենալ բնակչության վրա: Ավելին` այս ամենը մարդկանց կստիպի  սովորել խնայողությունների: «Կբարձրանա այն ապրանքների գները, որոնք պահվում են սառնարանային պայմաններում, քանի որ դրանք օրվա ընթացքում էլեկտրաէներգիա են սպառում»,- շեշտեց Ա. Ադիբեկյանը եւ հորդորեց իրավապաշտպաններին հետամուտ լինել, որպեսզի տնտեսվարողներն առիթից օգտվելով` չբարձրացնեն այն ապրանքների գները, որոնք կապ չունեն էլեկտրաէներգիայի սպառման հետ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ