Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Շաբաթ, 20 Հունիս 2015 13:01

«ՊԵՏՔ ՉԷ ԹԵԹԵՎ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԱԼԵՐԳԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Եկել է երկար սպասված ամառը` ալերգիայի բռնկումների ժամանակահատվածը, որից ապահովագրված չեն ո՛չ մեծերը, ո՛չ փոքրերը: Թե հատկապես ալերգիայի ի՞նչ տեսակներն են ակտիվ ամռան շրջանում, եւ ինչպես խուսափել դրանցից, փորձեցինք հետաքրքրվել Երեւանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ալերգոլոգայի ամբիոնի դոցենտ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:

 

 

Գարնան, ամռան եւ աշնան ընթացքում սեզոնային ալերգիկ հիվանդությունների բավական բարձր միտում է գրանցվում: Հայաստանում ալերգիաների ակտիվություն է նկատվում հատկապես մայիս-օգոստոս ամիսներին: Հիվանդությունը ունի կլինիկական դրսեւորումներ` փռշտոց, քթարտադրություն, արցունքահոսություն, քթի փակվացություն եւ այլն: Հիվանդության հիմնական պատճառը ծաղկափոշին է եւ որոշ խմբի բորբոսասնկերը:
- Որքանո՞վ է վտանգավոր մարդու օրգանիզմի համար ալերգիկ հիվանդությունը եւ ի՞նչ կողմնակի հետեւանքների կարող է հանգեցնել:
- Օրգանիզմի համար, որպես այդպիսին, ալերգիան չի կարող լուրջ հետեւանքների բերել: Վտանգավոր է այնքանով, որ որոշ դեպքերում կարող է խորանալ եւ վերածվել կամ գումարվել բրոնխյալ ասթմա հիվանդությանը: Կցանկանայի նշել, որ ամառային այս սեզոնի ընթացքում նաեւ ալերգիկ բրոնխյալ ասթմայի միտումներն են շատանում: Ալերգիան հանգեցնում է նաեւ կյանքի որակի խիստ նվազմանը, ալերգիկ հիվանդությունը շատ է նպաստում նաեւ քթի խոռոչի բորբոքումներին:
- Տիկին Հակոբյան, այս ժամանակահատվածում հաճախ լսում ենք հետեւյալ արտահայտությունը` արեւից ալերգիա ունեմ: Դա իրոք արեւի՞ց է, թե՞...
- Շատ լավ հարց տվեցիք, որովհետեւ մեր պացիենտներից շատերի մոտ այս շրջանում առաջին տպավորությունն այն է, որ հենց արեւը դուրս է գալիս, ալերգիան սկսվում է: Արեւից ալերգիան նման ախտանիշներով` քթարտադրություն, փռշտոց եւ այլ ախտանիշներով չի լինում. դրանք ոչ մի կապ չունեն արեւի հետ:
- Փոքրիկների մոտ ալերգիկ հիվանդությունները դրսեւորվում են նո՞ւյն կերպ է, ինչ  մեծահասակների:
- Ալերգիկ հիվանդությունները նույն ախտանիշներով են ի հայտ գալիս` ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների մոտ: Պարզապես, այստեղ տարբերվում են բուժման մոտեցումները: Երեխաների մոտ ասթման ավելի ուշ է զարգանում` մինչեւ հինգ տարեկանը:
- Մինչ բժշկի դիմելը, ի՞նչ անել տնային պայմաններում` ալերգիկ հիվանդությունից ձերբազատվելու համար, եւ ո՞ր դեպքում է անհրաժեշտ անպայման դիմել բժշկի:
- Բոլոր դեպքերում էլ, անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի ճշգրիտ տրվի ախտորոշումը: Թվում է, որ ալերգիան շատ հեշտ արվող ախտորոշում է, բայց կան դեպքեր, երբ այն խառնում են ինչ-ինչ հիվանդությունների հետ: Եթե հիվանդները կասկածում են, որ իրենք ունեն ալերգիա, պետք է հաճախ, հատկապես՝ ցերեկային ժամերին լողանան, լվացվեն, օգտագործեն օդափոխիչներ` տանը եւ մեքենայի մեջ, որպեսզի ծաղկափոշու կոնցենտրացիան հասցվի նվազագույնի:
Կցանկանայի կոչ անել ազգաբնակչությանը, որ պետք չէ թեթեւ վերաբերվել ալերգիկ հիվանդություններին. չեմ ցանկանում վախեցնել, բայց անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի կատարվի ճիշտ ախտորոշում` մաշկային տեստավորում: Պետք չէ սահմանափակվել դեղատան աշխատակիցների խորհուրդներով, քանի որ ցանկացած դեպք անհատական է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ