Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Շաբաթ, 20 Հունիս 2015 13:44

ԴԵՌ «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է», ԹԵ ԻՆՉՈՒ Է ՀՈՍԱՆՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ

(Թեմայի սկիզբը՝ թիվ 65-66 համարներում)
«Սա մեր խաչն է, պետք է տանենք: Մեր  աշխատանքը չի ընկալվում ու քննադատվում է»: Ահա այսպիսի «լացուկոծից», չհասկացված լինելու դառը ճակատագիրն անիծելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ¥ՀԾԿՀ¤ նախագահ Ռոբերտ Նազարյանն «ավետեց» էլեկտրաէներգիան 6.93 դրամով թանկանալու լուրը:

 

 

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ՀԵՐՈՍԸ»
Սա դեռ ամբողջը չէ. հիշեցնենք, թե «հերոսությամբ» պարոն Նազարյանը պարսավանքի սյունին գամեց ՀԷՑ-ի չարագործ տնօրեն Բիբինին. «Սա ուղղակի աննախադեպ երեւույթ է, այլ բառ չեմ ուզում ընտրել, որովհետեւ ցանկացած ընտրած բառ, միտք, կարող է շատ ավելի մեղմ լինել, իսկ ավելի խիստ բառերը կարող են ոչ պարկեշտ լինել...»:
Միայն թե՝ նազարյանական այս «հերոսապատումից» հետո մեկ է, որեւէ կերպ հասկանալի չէ, թե Բիբինի բացակայությունն ինչո՞ւ էր այդքան հուզել ՀԾԿՀ նախագահին: Չէ՞ որ դահլիճում գտնվելով՝ ՀԷՑ-ի տնօրենն արդեն ստիպված էր լինելու պատասխանել մի շարք կնճռոտ հարցերի, եւ այդ պատասխաններից շատերը, համոզված ենք, հազիվ թե Ռ. Նազարյանի, ասենք նաեւ՝ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի (դեռ գործող նախարար Զախարյանին մի կողմ թողնենք) սրտովը լինեին: Չէ՞ որ այդքան «չար» աղբյուրները շարունակում են ամենուր փսփսալ, որ որոշ տեղական անձինք նույնիսկ համոզել էին Բիբինին՝ նախ ԱԺ լսումների չգալ, ապա՝ ՀԾԿՀ-ի նիստին, թե ոչինչ, քեզ մի քիչ կմրոտեն, բայց ինչ կա, վաղը-մյուս օրը Հայաստանից կգնաս, ամեն ինչ կմոռացվի, բայց հո այստեղ աշխատած փողերդ քեզ է մնալու: Որ գար էլ՝ ի՞նչ էր փոխվելու. 7 դրամ թանկացում եւ վերջ, ոչ այս, ոչ այն կողմ շեղում չի լինելու: Այնպես որ, այդքան «վրդոհված» Ռ. Նազարյանը դեռ մի բան էլ պետք է ուրախ լիներ Բիբինի բացակայությունից. գոնե քավության նոխազ սարքելու հարմար թեկնածու կար:
Բայց մեկ է՝ այսքանից հետո անգամ ՀԾԿՀ-ն սակագինը բարձրացրեց՝ չտալով մեկ պարզ հարցի պատասխան. անցած տարվա 4 դրամանոց թանկացումը, այս մեկ տարում, ըստ Ռ. Նազարյանի, թանկացում առաջացնող 2,4 դրամանոց օբյեկտիվ գործոնները (դրամի արժեզրկում եւ այլ ծախսեր) եւ այս տարվա 7 դրամը հաշվի առնելով, 1 կՎտ/ժ-ի հաշվարկով ՀԷՑ-ը կստանա 8,6 դրամ հավելյալ, որեւէ հաշվարկի մեջ չմտնող գումար՝ ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար: Դա տարեկան կկազմի 46,8 միլիարդ դրամ, իսկ ՀԾԿՀ-ն պաշտոնապես ՀԷՑ-ի ֆինանսական ճեղքվածքը ներկայացրել է 23,4 մլրդ դրամ: Ուրեմն՝ ինչպե՞ս է իրենց իսկ տվյալներով՝ 23,4 միլիարդ դրամ պարտքը փակվելու 46,8 միլիարդ դրամ հավելյալ օգուտներով: Ու քանի դեռ չկա այս պարզ հարցի պատասխանը, Ռ. Նազարյանի հնչեցրած մյուս բոլոր բացատրությունները, Բիբինի սպառնալիքները, Էներգետիկայի նախարարի «խորիմաստ» հուշումները քոռ կոպեկի արժեք անգամ չունեն:

ԲԱ Ո՞ՒՐ Է ԳՆԱՑԵԼ ՍԵՎԱՆԻ ՋՈՒՐԸ
Սակայն մեկ այլ կարեւոր հարց եւս կա. այդ ինչո՞ւ պետք է Հայաստանը, ավելի ճիշտ՝ սպառողը փոխհատուցի թեկուզեւ՝ մոնոպոլիստ, բայց էլի՝ ինչ-որ մասնավոր ընկերության վնասները: Այս հարցի պատասխանը, թեեւ Ռ. Նազարյանը տվել էր դեռ ԱԺ հայտնի քննարկումների ժամանակ, սակայն աչքից հեռու մնաց: Այսինքն. «Պարոն Բիբինը ստում է՝ հետեւյալ պարզ պատճառով. մենք մինչեւ 2012-ն ունեինք սակագների հաշվարկման մեթոդիկա: Եթե սահմանված մարժայից ավելի է լինում՝ մնում է իրեն, պակաս է լինում՝ մնում է իրեն: Բայց եղավ աննախադեպ մի տարի, սակավաջրություն եւ վերջին 10 տարում ես չեմ հիշում, որ սակավաջրության արդյունքում նման մեծ տարբերություն տար: Մենք ասացինք, որ մեթոդիկայի փոփոխության գնանք, եթե վնաս ես կրում, արի այդ վնասը 3 տարում փոխհատուցենք, եթե օգուտ կկրես, դա էլ 3 տարում դու կվերադարձնես...»:
Սակավաջրություն, թե ինչ՝ դա տնտեսվարողի խնդիրն է. բիզնես է, կարող է մի տեղ կորցնել, մեկ այլ տեղ՝ շահել: Երկրորդը. խոսում են սակավաջրությունից, սակայն դրա արդյունքում Սեւանից հավելյալ մեծ քանակով ջուր է բաց թողնվում: Այսինքն՝ ՀԷՑ-ի սեփականատեր նույն «ՌԱՕ ԵԷՍ»-ի համակարգում գտնվող եւ 1 դրամից էլ պակաս ինքնարժեք ունեցող Սեւանի հիդրոկասկադն այդ իրավիճակում նախատեսվածից ավելի շատ հոսանք է արտադրում՝ անկախ նրանից, թե հետո ընդհանուր արտադրանքի ինչ թվեր կնկարվեն: Եվ նույնիսկ պաշտոնական թվերն են դա վկայում. եթե Նազարյանի ասած 2012թ. նախորդող տարիներին Սեւանա լճից տարեկան ջրի բացթողումը 170 միլիոն խմ-ի կարգի էր, 2012-ին այդ թիվը մոտ 320 միլիոն խմ է կազմել, սովորականից գրեթե 2 անգամ ավելի: Իսկ սրա հաշվին արտադրանքի աճն առնվազն պետք է նվազագույնի հասցներ Որոտանի կասկադում նույն այդ տարվա անջրության պատճառով անկումը: Բայց միայն ծավալային առումով, հաշվի առնելով ֆինանսական տեսանկյունից արտադրանքի ինքնարժեքի մոտ 5 անգամանոց տարբերությունը, Սեւանի կասկադում յուրաքանչյուր կՎտ-ի հավելյալ  արտադրանքը հավասար է Որոտանում մոտ 5 կՎտ-ի կորստին:
Այսինքն, եթե անգամ 2012թ. (եւ հետագա) սակավաջրություն եղել է, ապա մեծ հարց է, թե այն իրականում ինչ կերպ պետք է անդրադառնար հիդրոէներգետիկայի իրական արտադրանքի վրա: Ասում ենք՝ իրական արտադրանք, հաշվի առնելով, որ ՀԷՑ-ի պաշտոնական թվերով՝ 2011-ին (այսինքն՝ մոտ 170 մլն խմ ջրով արտադրված) Սեւանի կասկադից գնել են մոտ 641 կՎտ/ժ հոսանք՝ 2012թ.-ին՝ (մոտ 320 միլիոն խմ ջրից ստացած)՝ 622: Այս թվերն արդեն իսկ ակնարկում են, որ կարող է լինել թվային մանիպուլյացիաների արդյունքում էժան կայանների արտադրանքը քիչ ու թանկերինը՝ շատ ներկայացնելու տարբերակ ու արդյունքում՝ ՀԷՑ-ի գնումների մեջ կաճի թանկ հոսանքի տեսակարար կշիռը: Առավել եւս, որ հենց այդ ժամանակվանից է, որ արտադրող հատկապես թանկ կայանի ինքնարժեքը այդքան վեր է թռել, եւ Հրազդանի ջէկ-ի տարեկան արտադրանքն էլ 300 մլն կՎտ/ժ-ից հասավ 600-700-ի սահմանագիծ ու չի իջնում: Այսինքն՝ հենց սա է հատուկ ուսումնասիրության խնդիր, այդ թվում՝ իրավապահների կողմից:
Առավել եւս, որ հենց սրանից հետո է, որ, ըստ Ռ. Նազարյանի ասածի, ՀԿԾՀ-ի երկրի ուսերին դրեց ՀԷՑ-ի կորուստներն ու կիսելու պատասխանատվությունը, հենց որի պատճառով էլ այսօր սպառողին պարտադրվում է սակագնի միջոցով ՀԷՑ-ի ֆինանսական ճեղքվածքը փակել: Բացի դրանից՝ նման քաղաքականությունն էն գլխից էլ վտանգավոր էր նաեւ նրանով, որ ոչ միայն ՀԷՑ-ը, այլեւ ցանկացած ընկերություն, տեսնելով, որ իր ամեն մի կորուստ կփոխհատուցվի, բնականաբար չի էլ մտածի օպտիմալ աշխատանքի մասին: Խալտուրաների տարբերակներ որքան ասես՝ հնարավոր է գտնել, որ արդյունքում՝ աշխատանքդ ցույց տաս վնասաբեր եւ փոխհատուցում պահանջես: Գումարած դրան՝ այս իրավիճակում կա նաեւ ՀԷՑ-ի առաջ նման թեմա դնելու հնարավորություն՝ քո գործը չէ, թե ինչ հոսանք ես ստանում, մեկ է, վնասներդ կփոխհատուցվեն...
Իսկ ո՞ւմ է պետք, որ Բիբինը խոսի, բա որ «բերանը բացե՞ց»...
Ուրեմն՝ էներգահամակարգի խնդիրների լուծո՞ւմ է պետք. շատ հեշտ է: ՀԷՑ-ին պարզապես պետք է հնարավորություն տալ երկկողմ պայմանավորվածություններով էլեկտրաէներգիան գնի ումից որ ցանկանում է՝ հրաժարվելով մասնավոր արտադրող կայանների սակագները ՀԾԿՀ-ի կողմից սահմանելու անհասկանալի տրամաբանությունից: Պետք է միայն միայն պետական հսկողության տակ պահել վերջնական սակագինը եւ ՀԷՑ-ի առաջ դնել անխափան եւ որակյալ էներգամատակարարման պահանջ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ