Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 19 Հունիս 2015 00:00

ԳԱՆԳԱՏՎՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴԸ ...


- Հարգելի բժիշկ, ուժեղ ցավ կա ամորձիներում, սակայն, մասնագետի դիմել, մի տեսակ, ամաչում եմ: Ի՞նչ է հարկավոր անել:

Հարցին պատասխանել է բ.գ.թ., ուրոլոգ
ՌԱՖԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ.

 

- Տվյալ հարցին անդրադառնալուց առաջ, կարծում եմ, հարկ է սկզբից խոսել, նախ, ամորձու սուր ցավից.

Սուր ցավեր ամորձիներում առաջանում են ամորձու ոլորման պատճառով: Սա պատանեկան տարիքում հանդիպող խնդիր է: Եվ ցավ առաջանալուց հետո շատ քիչ ժամանակ է հատկացված մասնագետին` փրկելու հիվանդի ամորձին. մոտավորապես 6-8 ժամ: Բժշկի համար ուրախություն է դառնում, եթե, օրինակ, ծնողները վաղ են ուշադրություն դարձրել երեխայի գանգատներին ու անհապաղ դիմել մասնագետի: Թե՛ բժշկի, թե՛ հիվանդի համար ողբերգություն է դառնում, եթե ինչ-ինչ պատճառներով ուշացրել են այցը: Արդյունքում` վիրահատական գործընթաց է տեղի ունենում. մեկ ամորձին, որպես կանոն, հեռացվում է,  ու թեեւ հիվանդը տեղեկացվում է, որ մեկ ամորձին կարող է լիովին ծառայել կյանքի ընթացքում, սակայն  տղա երեխայի մոտ վերջինս կարող է բավական լուրջ հոգեբանական խնդիր առաջացնել:
Ի դեպ, երիտասարդ հասակում (մինչեւ 45 տ.) հարկ է ուշադիր լինել յուրաքանչյուր տեսակի ցավի նկատմամբ: Չի բացառվում, որ ամորձում ուռուցքային գործընթաց է զարգանում:  Այս դեպքում միշտ չէ, որ տղամարդը, ի դեպ, գանգատվի սուր ցավերից, կարող են լինել թույլ արտահայտված ցավեր կամ ընդհանրապես չլինել: Այդ իսկ պատճառով տղամարդկանց խորհուրդ ենք տալիս, ինչպես կանանց, պարբերաբար շոշափել կրծքագեղձերը, շոշափել ամորձիները: Ցավ, գոյացություն, կոշտուկներ հայտնաբերելու դեպքում` անհապաղ պետք է դիմել մասնագետի օգնությանը: Հիշեք, որ ամորձու ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումը ենթակա է մինչեւ 100%  բուժման:
Ցավ ամորձիներում կարող են առաջացնել բորբոքումները կամ մակամորձու բորբոքումը: Սա շատ հաճախ հանդիպող հիվանդություն է: Պատճառ կարող են հանդիսանալ նաեւ սեռավարակները եւ ոչ միայն:
Եվ, վերջապես, մեծահասակների մոտ ցավ ամորձիներում կարող է առաջանալ, եթե կա օրինակ աճուկային ճողվածք, որը թափանցում է դեպի փոշտ եւ սկսում ճնշել ամորձուն կամ ամորձիները: Բնական է, եթե հիվանդը  չի դիմել բժշկի, առաջինն սկսում է գանգատվել ամորձու կամ ամորձիների ցավից: Այլ կերպ` այսպիսի ցավերը կոչվում են ճառագայթող:
Ճառագայթող ցավեր կարող են առաջանալ նաեւ միզաքարային հիվանդության ժամանակ, ինչպես նաեւ ստորին սեռական օրգաններից, օրինակ, շագանակագեղձի բորբոքման դեպքում:
Հարգարժան նամակագիր, սովորաբար սոնոգրաֆիկ քննությունն է օգնում բժշկին` ախտորոշել խնդիրը: Հարկ եղած դեպքում կատարվում է ուլտրաձայնային գունավոր դուպլեքս հետազոտություն, որպեսզի էլ ավելի հստակ պատկերացվի բորբոքային օջախները, որից հետո միայն որոշվում են այլ լաբորատոր հետազոտություններն ու հետագա քայլերը:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ