Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ «ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՉԵՆՔ ԱՆՑԵԼ»

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ձայների 63 կողմ, 32 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Քննադատները «դեմ» հանդես գալը հիմնավորում էին նրանով, որ օրենսդրական փոփոխությունը հնարավորություն է տալիս Հայաստանին նոր պարտքեր ներգրավել՝ անցնելով ՀՆԱ-ի 60 տոկոս հարաբերության շեմը: Այն առումով, որ կա տեսակետ, թե ներկայիս պարտքերի մակարդակն արդեն իսկ «տրորել է վտանգավորության շեմը»: Իսկ թե այդ տրամաբանությանն ինչով է արձագանքում իշխող ուժը, փորձեցինք պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ.

 

Նախ` սկսենք նրանից, որ այս արտահերթ նստաշրջանին շատ են դժգոհությունները, թե օրենսդրական նախաձեռնություններ են բերվել ԱԺ, որոնց, սակայն, պատգամավորները չեն հասցրել կարգին ծանոթանալ: Ի՞նչ կասեք այդ առումով:  
- Ես միայն մեր հանձնաժողովի մասով կասեմ, որ մենք մանրամասն քննարկել է այն բոլոր օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են հանձնաժողովին, եւ բոլոր նախագծերին տվել ենք դրական եզրակացություն: Դրանք վարկային մի քանի համաձայնագրեր են եւ «Պետական պարտքի» մասին օրենքի նախագիծը:
- Նույն «Պետական պարտքի» մասին օրենքի հետ կապված` որոշ տնտեսագետներ ահազանգում են, որ արտաքին պարտքն արդեն իսկ անցնում է թույլատրելիի սահմանը: Դուք` որպես ֆինանսական հանձնաժողովի նախագահ, ի՞նչ կարծիքի եք` ՀՀ պետական պարտքն այսօրվա դրությամբ որքանո՞վ է անհանգստացնող:
- Գործող օրենքում երկու շեմ կա. առաջինը ՀՆԱ-ի 50 տոկոսն է, եւ երկրորդը` ՀՆԱ-ի 60 տոկոսը: Այսօր մենք, իհարկե, այդ թույլատրելիի ցուցանիշները չենք անցել (ՀՀ պետական պարտքը գնահատվում է ՀՆԱ-ի 40,4 տոկոսի չափով- հեղ.): Իսկ  «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծով, որն առաջին ընթերցմամբ անցավ, մեր օրենքը համահունչ է դառնում ԵՏՄ-ի օրենսդրությանը, որտեղ սահմանափակումը դրվում է ոչ թե պետական պարտքի, այլ՝ կառավարության ներգրաված պարտքի վրա: Մինչդեռ պետական պարտքը, բացի կառավարության ներգրաված պարտքերից, նաեւ Կենտրոնական բանկի պարտքն է: Այսօր ե՛ւ կառավարության ներգրաված պարտքը ե՛ւ դրան գումարած ԿԲ-ի պարտքը, ավելի փոքր են, քան մեր ՀՆԱ-ի 50, առավել եւս 60 տոկոսը:
- «Ակցիզային հարկի մասին» օրենքը եւս բավական քննադատությունների ենթարկվեց նաեւ պատգամավորների մեծամասնության կողմից, սակայն, այնումամենայնիվ, առաջին ընթերցմամբ անցավ, ինչո՞ւ:
- Ցանկացած օրենքի վրա, որպեսզի լուրջ եւ խորը աշխատանք կատարվի: Եվ կարծում եմ, որ ընդունվեց ճիշտ որոշում` օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ եւ արդեն այն բոլոր պատգամավորները, որոնք օրենքի հետ կապված վերապահումներ ունեին, հնարավորություն ունեն կառավարության ներկայացուցիչների հետ մինչեւ աշնանային նստաշրջան լուրջ աշխատանքներ կատարել եւ գալ այնպիսի լուծումների, որոնք հնարավորինս արդյունավետ կլինեն ստեղծված իրավիճակում:
- Ինչպես գիտեք, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում: Ինչպե՞ս այն կանդրադառնա առհասարակ մեր տնտեսության վրա:
- Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, իհարկե, բավականին պրոբլեմատիկ է, որովհետեւ ազդում է գործնականում բոլոր ոլորտների վրա` ե՛ւ տնտեսության, ե՛ւ հասարակության: Սակայն դրա բարձրացման աստիճանը, որն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է, օբյեկտիվ ռեալություն է: Դրանից հնարավոր չէ խուսափել, շատ հաճախ հնչում են տեսակետներ, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մեջ մտնում է բաշխիչ ցանցերի վատ մենեջմենթի կամ շռայլությունների վրա ծախսված գումարները: Իհարկե՝ այդպես չէ, բոլոր այդպիսի ծախսերը դուրս են մնում սակագնի բարձրացումից եւ ներառվել են միայն այն հիմնավորված ծախսերը, որոնք ՀԾԿՀ-ի կողմից գնահատվել է` որպես ցանցերի աշխատունակությունը պատշաճ մակարդակի վրա պահելու ծախսեր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ