Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00

ՎՐԱՑԱԿԱՆ ՋՐՀԵՂԵՂԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

- Օրեր առաջ Վրաստանում ջրհեղեղը տասնյակ մարդկանց կյանք խլեց: Որպեսզի նույնը մեզ մոտ չլինի, անձրեւի ժամանակ բացել եմ հեղեղատար լյուկը, որպեսզի ջուրը լավ քաշի գետնի տակը:
Անձեւի ժամանակ հարեւանիս տուզիկ շունը գալիս ընկնում է այդ լյուկի մեջ ու սատկում, կամ էլ մինչեւ էդ է սատկել, ջուրը քշել, գցել է լյուկի մեջ: Հիմա հարեւանս, սուտի ինտիլիգենտ, ինձ սպառնում է դատարանով, կամ էլ` երկու հարյուր հազար դրամ փող է ուզում` որպես վնաս:
Մելքոնյան
- Բնակարանս 2003թ-ին նվիրել եմ ազգականիս, սակայն շարունակել եմ ապրել այդ տանը: Կարո՞ղ է տասը եւ ավելի տարի տունը տիրապետելու հիմքով ճանաչվի իմ սեփականության իրավունքը դրա նկատմամբ:
Շուշիկ

 

-ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը կարգավորում է վնասների հատուցման ինստիտուտը: Իրավակիրառ պրակտիկայում նաեւ պարտադիր պայման է դիտվում վնաս պատճառողի մեղքի առկայությունը, որը պետք է ապացուցվի: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա է մի հոդված, որն իմ պրակտիկայում դեռեւս չի հանդիպել. դա անհրաժեշտ պաշտպանության վիճակում վնաս պատճառելն է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1060 հոդված): Այսինքն՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում պատճառված վնասը ենթակա չէ հատուցման, եթե չի գերազանցվել դրա սահմանները:
Կոնկրետ դեպքում, եթե ապացուցվի, որ Մելքոնյանի` լյուկը բացելու հետ կապված գործողությունները եղել են անհրաժեշտ, որպեսզի անձրեւի պատճառով հեղեղ չառաջանա, ուստի, անգամ պայմանական, նրա պատճառված վնասը ենթակա չէ հատուցման:

-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի իմաստով, հարգելի տիկին Շուշիկ, Ձեր իսկ նախկին տունը, սկսած 2003 թվականից, չի կարող դիտվել Ձեր կողմից բարեխիղճ տիրապետվող, քանի որ Ձեր բնակարանն օրենքով սահմանված կարգով Ձեր ազգականին օտարելուց հետո, այն է՝ երրորդ անձի սեփականությանը հանձնելուց հետո այդ նույն բնակարանում շարունակելով բնակվել, չունեք բավարար հիմքեր` ենթադրելու, որ այդ տունը տիրապետում եք որպես Ձեր սեփականը: Ուստի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի փոխանցումը գտնում եմ ոչ իրավաչափ:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով