Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00

Ո՞ՒՐ ԿՏԱՆԻ ԱՅՍ ԱՄԵՆԸ

 

Ինչքանո՞վ էր պատահական, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հայտնի պայքարն ի վերջո վերածվեց ծեծուջարդի: Սա, թերեւս, երեկ օրակարգ մտած ամենաշատը քննարկվող հարցերից էր, եւ քննարկումները հիմնականում տանում էին մեկ այլ հարցադրման՝ ո՞ւր կտանի այս ամենը: Պատասխանն «Իրավունքը» փորձեց ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

 

 


Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ խոսքով` նստացույցն ընդամենը «սոցիալական բունտ» է, այլ բան է, թե այդ ընթացքում քաղաքական որոշ ուժեր ինչեր կանեն. «Բողոքի ակցիային մասնակցում է գիտակից քաղաքացին, որն ունի իր հստակ պահանջները: Այս պարագայում գիտակից քաղաքացուն չեն կարող տալ որեւէ պատվեր: Եթե Հայաստանն ունենար ազատ արհմիություններ, ապա այսօր նրանք ՀԷՑ-ի ղեկավարների հետ կնստեին բանակցությունների սեղանի շուրջ  եւ հարցին կտային ընդհանուր լուծում: Արհմիություններ չկան, ժողովուրդն էլ փորձում է իր ձեւով լուծել հարցերը: Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը կփոխվի` կախված ժողովրդի ճնշման աստիճանից: Իրավիճակը կփոխվի միայն հաշիվների պարզեցման ժամանակ, երբ բացահայտվի, թե իրականում ինչ է կատարվում: Եթե չլինի դա, ապա ամեն ինչ ինչպես սկսվել է, այնպես էլ կավարտվի»:

 

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ կարծիքով` հասարակության նախաձեռնած բողոքի ակցիան առաջիկայում կստանա նոր ու ավելի սուր բնույթ. «Դատապարտում եմ ցուցարարներին ծեծի ենթարկելու ոստիկանության որոշումը, մանավանդ հարձակումը լրագրողների վրա: Ոստիկանության այն հայտարարությունը, թե իբրեւ լրագրողները նշաններ չեն ունեցել, այդ պատճառով էլ անցանկալի բռնություններ են տեղի ունեցել` տրամաբանությունից դուրս է: Այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանությունը փորձում է ոստիկաններին լարել բողոքող քաղաքացիների դեմ`փորձելով իր ուսերից գցել հասարակության շահերը ոտնահարող որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Այն ամենը, ինչ տեղի ունեցավ եւ շարունակվում է նաեւ այժմ` իշխանության կողմից անպատասխանատվության դրսեւորման արդյունք է: Այն, որ ցուցարարների շարքերում հայտնվել են որոշ պաշտոնյաներ, չի խոսում այն մասին, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը կարող է փոխվել: Պաշտոնյաներն էլ անհատներ են, որոնք ունեն իրենց մոտեցումները` որոշ իրավիճակների եւ հարցերի վերաբերյալ: Ամեն դեպքում, նրանք չեն կարող ազդել ընդհանուր իրավիճակի փոփոխության վրա»:

Փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ փաստեց, որ բողոքի ակցիայի հետեւում բոլորովին էլ քաղաքական պատվեր չկա, քանի որ այս ամենը զուտ սոցիալական ընդվզումներ են. «Ցավում եմ, որ այսօր Երեւանում նման իրավիճակ է, մեզանում սա առաջին դեպքը չէ: Սոցիալական խնդիրների պատճառով բարձրացված բողոքի ակցիանները միշտ էլ ամենավատ ձեւով ճնշվել են: Ընդվզումները չեն կարող փոխել կայացրած որոշումը, որը հենց այնպես չի ընդունվել: Որոշման կայացման մեջ ներգրավված են այնպիսի ուժեր, որոնց դեմ ժողովրդի ընդվզումը ոչինչ է: Չեմ հիշում մի դեպք, բացի տրանսպորտի սակագնի բարձրացումից, երբ քաղաքացիների բողոքները տան նրանց համար ցանկալի արդյունք»:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ