Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 26 Հունիս 2015 18:18

«ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՄԱՅԴԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն մի քանի օր է, ինչ լուսացնում են Բաղրամյան պողոտայում: Եվ այս օրերին գնալով թեժանում է հետեւյալ հարցադրումը՝ սա իրականում միայն հոսանքի գների հետ կապված պայքա՞ր է, թե դրա խորքում հասունանում է մայդան: Առավել եւս, որ նկատվում են նաեւ մայդանային ատրիբուտներ՝ դիմակավորված դեմքեր, Եվրամիության դրոշ եւ այլն: Այսպիսով՝ այս ամենը կվերածի՞ մայդանի: Հարցի պատասխանն «Իրավունքը» փորձեց ստանալ հայաստանյան քաղաքագետներից:

 


Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ փաստեց.
- Սա խաղաղ ցույց է եւ իմ կարծիքով չի վերածվի մայդանի: Բոլոր նրանք, ովքեր ցույցին գալիս են այլ նպատակներ հետապնդելով, մեղմ ասաց գլուխները պատին են տալիս: Կողմնակի ազդեցությունները ցուցարարներին հաջողվում է շատ խելացի կերպով իրենցից հեռու պահել: Ներկա պահին՝ բախումներ չկան, եւ կարելի է ասել, որ ցուցարարներն ու ոստիկանները բավականին հաջող կերպով համագործակցում են եւ միմյանց օգնելով՝ կարողանում են ցույցը զերծ պահել հնարավոր սադրիչներից: Խաղաղ ցույցի դուրս եկած երիտասարդներն ունեն հստակ պահանջներ, որը հստակ ձեւակերպել են եւ պետք է ասեմ, որ հետեւողականորեն աշխատում են այն բավարարելու ուղղությամբ: Թե որքա՞ն կտեւի պայքարը եւ մարդիկ որքանո՞վ կունենան հաջողություններ, ցույց կտա միայն ժամանակը: Կարծում եմ՝ այդ հետեւողականությունը եւ վճռականությունն, որը ցուցաբերում է հայ հասարակությունը, կպսակվի հաջողությամբ:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎ.
- Մայդանի հիմքում ընկած են եղել այլ բնույթի գործոններ եւ այլ հովանավորչություն: Մայդանի անցկացման ձեւը, դինամիկան տարբերվում է այն ամենից, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում: Մայդանի նպատակը գործող իշխանության փոփոխությունն էր, իսկ մեզանում այդպիսի հարց դրված չէ: Հայաստանում քաղաքացիական բողոքի ակցիա է, որի պատճառները կրում են սոցիալական բնույթ: Բաղրամյան պողոտայում մայդան չի լինելու:
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ.
- Հայաստանում այժմ ես չեմ տեսնում այնպիսի սցենար, որ Արեւմուտքի աջակցությամբ առաջիկայում տեղի ունենա հեղափոխություն: Արեւմուտքի կողմից այս հարցում շահագրգռվածություն չկա, ուստի նման  հիմքեր չեմ տեսնում: Եթե համեմատենք ուկրաինական դեպքերի կամ վրացական հեղափոխության հետ, ապա կտեսնենք, որ այնտեղ հստակ զգացվում էր Արեւմուտքի ազդեցությունը, երբ մեդիառեսուրսները ստանում էին քաղաքական աջակցություն: Այս ամենը Բաղրամյան պողոտայւմ բացակայում է: