Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Փանջունի
Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00
НЕЧИСТАЯ!
Ըստ գողական աշխարհի` Բաղրամյան պողոտայում ոստիկանությանը եւ ցուցարարներին բաժանում է «Սանիտեկի» աղբամաններից սարքած мусоропровод-ը:

% % %
ԺԻՐԻԿԻ ԱՆԵԼԻՔԸ ՎԵՐՋՈՒՄ Է
Ըստ քաղտեխնոլոգների` «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում սկզբից ջրվեցին, այնուհետ հաղթանակով հեռացան, իսկ Ժիրայր Սէֆիլյանն իր սովորության համաձայն` վերջում եկավ, որ ծեծվի ու գնա:

% % %
ՁԵՌՆԱԼՎԱ
Մայր աթոռից հայտնում են, որ ոստիկանապետը ցուցարարներից եւ լրագրողներից ներում հայցելով, ըստ էության, ձեռքերը լվաց:
ԿԼԻՄԱՅԱՓՈԽ ԵՂԱՆ
Ըստ «Արմենիա TV-ի» հայտնի հաղորդավար Լիլի Հովերի` սաստիկ շոգի արդյունքում դարձել է Լիլի Շոգեր:

% % %
ՋԵՆՏԼՄԵՆՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Ըստ էթիկայի հանձնաժողովի` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում իգական սեռի ոստիկաններ է կանգնեցրել, որ ցուցարարները իրենց տեղը խաղաղ զիջեն կանանց:

% % %
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ
Կառավարությունից հայտնում են, որ բողոքի ակցիան սոցիալականից վերափոխվելով քաղաքականի, Սոցապ նախարարության հաշվեկշռից տեղափոխվել է  քաղաքաշինության բալանսին: