Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԱՏ ԼԻՆԵԼ»

 

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված բողոքի ակցիան կարծես թե ստանում է իր հանգուցալուծումը: Մեկ շաբաթ տեւած ցույցը տվեց  իր որոշակի արդյունքը. մինչ աուդիտ պետությունն իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու պարտականությունը: Չնայած՝ այս լուծումը ցուցարարները համարեցին կես քայլ առաջ, բայց նաեւ վերջին օրերին բողոքի ալիքն աստիճանաբար փողոցից դուրս եկավ: Ուրեմն՝ այս ամենից հետո ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան եւ ի՞նչ ապագա է սպասում էներգետիկայի ոլորտին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

 

 

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ խոսքով` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը վերաբերում է հայ ազգաբնակչության ահռելի զանգվածին, այդ պատճառով էլ ցուցարարները կարողացան բոլորի ուշադրությունը կենտրոնացնել թեմայի վրա. «Նաեւ նկատի առնելով, որ խնդիրը վերաբերում է նաեւ երկրի տնտեսությանը. եթե հույսեր կային, որ տնտեսությունն ինչ-որ չափով կբարելավվի, ապա բարձրացումից հետո այդ հույսն ամբողջովին կմարեր: Չեմ կարծում, որ Հայաստանում էներգետիկայի ոլորտը կունենա պայծառ ապագա, քանի դեռ տնտեսական քաղաքականությունը չի փոխվել: Չնայած՝ լիահույս եմ, որ ոտքի կանգնած երիտասարդների պայքարը կհանգեցնի փոփոխությունների»:

 

 

Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ փաստեց, որ այս օրերի համառ պայքարից հետո հնարավոր չէ, որ էներգետիկայի ոլորտում փոփոխություններ տեղի չունենան. «Այսօր տեղի է ունենում շատ գեղեցիկ գործընթաց, քանի որ Հայաստանում աստիճանաբար ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն: Այս պայմաններում էլ, եթե ոչ 100 տոկոսանոց, ապա ցանկալի փոփոխություններ կլինեն: Ի դեպ՝ փոփոխություններ կլինեն ոչ միայն էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում, այլեւ մյուս բնագավառներում: Ամեն դեպքում ես լավատես եմ ու ուզում եմ մտածել, որ էներգետիկայի ոլորտն ապագայում չի կարող վատ լինել, քանի որ սա հանրային ծառայությունների ոլորտ է, որից օգտվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Կարծում եմ` ապագայում ոլորտն ավելի արդյունավետ կկառավարվի»:

 

 

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ կարծիքով` Հայաստանում ամենառողջ եւ կայացած ոլորտը էներգետիկայի ոլորտն է, որտեղ խնդիրներ չեն եղել, նույնիսկ մի քանի տարի առաջ եկամուտներ ունեցող համակարգ է եղել. «Այն, որ այսօր ոլորտում վիճակը լավ չէ եւ պարտքեր են կուտակվել, ինձ համար ակնհայտ է, որ տեղի են ունեցել չարաշահումներ, ինչի մասին հայտարարեց նաեւ էներգետիկայի նախարարը: Այս ամենը դատախազությունը պետք է դիտարկի որպես հանցագործություն: Կարծում եմ, եթե արդարացի քննություն տեղի ունենա, կպարզվի, որ չարաշահումներ են տեղի ունեցել: Ամեն դեպքում այսօր մեր երիտասարդները փայլուն արդյունքի են հասել, երկրի խնդիրները կլուծվեն այն ժամանակ, եթե կազմակերպված հասարակություն ունենանք: Տեղի է ունենում լավ ու հաջողված գործընթաց, որը կտա իր արդյունքը` ոլորտի փոփոխության հարցում»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ