Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:10

ԽՈՒՍԱՓԵ՛Ք ԼՑՆՈՎԻ ԵՎ ՀԱՄ ՏՎԱԾ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐԻՑ

 

Հատկապես ամառն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ` սննդի որակի եւ պահպանման հետ կապված, քանի որ մի կողմից տնտեսվարողներն են հաճախ արտադրում անորակ սնունդ, իսկ մյուս կողմից էլ՝ վաճառակետերում տվյալ սննդի պահպանման պայմաններն են միանգամից սրվում: Բայց եթե ասենք՝ մսային ծագման սննդամթերքի հետ կապված նման խնդիրները «հասկանալի են», ապա միշտ էլ միանգամայն տարօրինակ է փչացած պաղպաղակի հարցը:

Բայց ահա Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը փաստում է` ամռան սեզոնի մեկնարկի հետ քաղաքացիներից ստացել են պաղպաղակի որակի հետ կապված բազմաթիվ բողոքներ: «Այժմ մենք սկսել ենք հանրային դիտարկում. ստուգումների մի մասն անցկացնում ենք ներկայացված բողոքների հիման վրա: Բոլոր խախտումները հայտնաբերվել են վերջին 10 օրերին: Մասնավորապես` «Դոլչեզա» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Շոկոլադ», «Ստրաչետելա» եւ «Դոլչե լատե» պաղպաղակների արտադրատեսակները չեն համապատասխանել «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին: ՍՊԸ-ում տեսչական ստուգումներ անցկացնելուց հետո՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կասեցվել է նշված պաղպաղակների արտադրությունը եւ հանձնարարվել մինչեւ հուլիսի 7-ը վերացնել խախտումներն ու այդ պաղպաղակների խմբաքանակն իրացման կետերից հետ կանչել եւ ոչնչացնել»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Ն. Առաքելյանը:
Երկրորդ խախտումը հայտնաբերվել է Արմավիրի մարզում`«Մարգարիտա 97» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Վանիլա կոռնետ» ե «Բրիկետ» տեսակների մոտ: Այս դեպքում՝ կան նաեւ արտադրության փուլում թույլ տրված սանիտարահիգիենիկ բնույթի խախտում:
Իսկ թե ինչ խախտումներով են արտադրվում մյուս ընկերությունների պաղպաղակները, ցույց կտան ստուգումների արդյունքները, որոնք ըստ Ն. Առաքելյանի` կներկայացվեն հանրությանը` ծառայության կողմից իրականացվող դիտարկումներն ավարտելուց հետո:
Սակայն մեկ հանգամանք եւս նկատենք: Տրամաբանորեն՝ հայտնաբերված նման խախտումները պաղպաղակ արտադրող մյուս ընկերությունների համար պետք է դաս լիներ: Սակայն կոնկրետ դեպքում փաստն այն է, որ պատժվողները ոլորտում գրեթե չերեւացող ընկերություններ են, եւ ահա «շնաձկները» բացակայում են: Ընդ որում ասել, թե խոշեր պաղպաղակագործների մոտ խախտումները բացակայում են, առնվազն ծիծաղելի կլիներ, եւ փաստերի պակաս էլ չկան: Կտեսնի՞ այդ ամենը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը. քանի որ ասում են, թե ստուգումները շարունակվում են, առաջ չընկնենք ենթադրելով, թե՝ ոչ: Ինչ վերաբերում է մանրերին, ապա նրանք էլ հասկանում են, որ այս տարվա բռնվել-տուգանվելու «պլանը կատարեցին», ուրեմն կարելի է հանգիստ շարունակել:
Զրուցեցինք նաեւ մասնագետի հետ: Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը փաստեց, որ պաղպաղակի անվտանգությունը կախված է բաղադրության եւ  պահպանման պայմանների հետ, եթե այն արտադրվում եւ պահպանվում է ճիշտ պայմաններում, անվտանգության խնդիր արդեն չի լինում. «Պաղպաղակը օրգանիզմում կարող է առաջացնել որոշ խնդիրներ, մանավանդ շաքարի մեծ քանակը, որը երեխաների դեպքում ցանկալի չէ: Պաղպաղակը համարվում է կենդանական ճարպերի թաքնված աղբյուր: Սրանով հանդերձ՝ վտանգավոր է նաեւ այն դեպքում, երբ բաղադրությունում ավելացվում են տարբեր տեսակի բուրավետիչներ, կոնսերվանտներ: Դրանց օգնությամբ պաղպաղակին որոշակի համ է տրվում եւ երկարացվում է պահպանման ժամկետը: Մինչդեռ՝ պաղպաղակում ինչքան նման նյութեր քիչ լինեն, այնքան լավ»:
Դիետոլոգը նաեւ նկատեց, որ մարդկանց մեծ մասը պաղպաղակ ուտում է դրսում քայլելիս, ինչն այդքան էլ ցանկալի չէ, քանի որ այդ ընթացքում պաղպաղակի վրա են հավաքվում թունավոր եւ վնասակար բակտերիաներ. «Այս հարցում զգուշավորություն է պետք ունենալ: Ինչ վերաբերում է պաղպաղակում կաթի փոշու առկայությանը, ապա այն չափի մեջ պետք է լինի եւ սպառողներին անպայման տեղեկացվի, որ տվյալ պաղպաղակում առկա է կաթի փոշի: Սպառողներին խորհուրդ կտամ խուսափել նաեւ դրսում լցնովի պաղպաղակներից, քանի որ այստեղ կան պահպանության եւ արտադրության հետ կապված խնդիրներ»,- շեշտեց Վ. Պետրոսյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ