Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:38

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է


- Հարգելի բժիշկ, մի քանի օր է, ինչ ծով եմ մեկնել, այս անգամ` մենակ: Խնդրում եմ` ասեք, ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն, ի՞նչ վտանգներով է այն հղի:

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.


-Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց` շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային հանգստի ժամանակ:
Ամեն ինչ սկսվում է պատահական ծանոթությունից եւ ավարտվում է… պատահական սեռական հարաբերությամբ, ինչն էլ հղի է մի շարք բացասական հետեւանքներով, մասնավորապես` սեռավարակներով: Հիմքում ընկած է սեռական առողջության հանդեպ թեթեւամիտ վերաբերմունքը: Մասնագիտական փորձը վկայում է, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում սեռավարակներով ախտահարվելու վտանգին:
Հանրահայտ է, որ հանգստյան աչքի ընկնող վայրերում ձեւավորվում են, այսպես կոչված, ռիսկի խմբեր: Այդ ռիսկի խմբերը, սովորաբար, բաղկացած են սեռավարակակիր մարմնավաճառներից (թե՛ կին, թե՛ տղամարդ), ովքեր գումար կորզելու նպատակով միտումնավոր ծանոթանում են հանգստացողների հետ եւ մտնում պատահական սեռական հարաբերության մեջ: Պատկերն ավելի է բարդանում, երբ հաճախակիանում են, այսպես կոչված, պատահական սեռական հարաբերությունները, մասնավորապես, լողափերին, ծովափերին կից գործող ժամանցի վայրերում եւ այլն: Պետք է հաշվի առնել, որ նման տեղերում միշտ չէ, որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն եւ միշտ չեն մաքրվում լողավազանները: Եթե օգտվում եք նման հաստատություններից, ապա խնդրեք նախօրոք լավ մաքրել լողավազանը, ձեռքի տակ ունեցեք մաքուր անձնական օգտագործման սպիտակեղեն եւ աշխատեք հարաբերություն չունենալ ջրի մեջ, քանի որ նման դեպքում սեռավարակները թափանցելու ավելի մեծ հնարավորություն են ձեռքբերում:
Պատահական սեռական հարաբերության բարեհաջող կանխարգելումը պայմանավորված է, առաջին հերթին, մարդկանց սեռական ճիշտ վարքագծով:
Սկզբունքային է ոչ այնքան պահպանակից օգտվելու մասին «բարոյախրատական դասախոսությունը», որքան ուղղամիտ, լրջմիտ սեռական մտածելակերպի մշակումը: Սեռավարակներով չվարակվելու առաջին նախապայմանը պատահական սեռական հարաբերություններից հրաժարվելն է:
Այնուամենայնիվ, ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն.
1.որքան հնարավոր է շուտ օճառով լվանալ սեռական օրգանները եւ գնալ զուգարան` միզելու,
2.սեռական օրգանները մշակել հակասեպտիկ եւ մանրէասպան լուծույթով,
3.անցնել բժշկական սեքսոլոգիական հետազոտություն:
Հետեւյալ խորհուրդները կօգնեն ինչ-որ չափով նվազեցնել վարակվելու հավանականությունը.
1.սահմանափակեք զուգընկերների թիվը եւ խուսափեք պատահական կապերից,
2.ձեր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալիս` օգտվեք պահպանակներից` մինչեւ սեռավարակների հետազոտություններ հանձնելը,
3.մի օգտագործեք պահպանակի ամբողջականությունը խախտող եւ յուղային հիմքով քսուքներ (վազելին, կոսմետիկ կրեմներ, բուսական յուղեր),
4.եթե անցած մեկ տարվա ընթացքում ունեցել եք մեկից ավելի զուգընկերներ եւ չեք օգտվել պահպանակներից, ապա  ցանկալի է ստուգվել` անցնելով համապատասխան հետազոտություններ,  
5.սեռավարակների ախտանշանների  պարագայում մի զբաղվեք ինքնաբուժմամբ եւ անհապաղ դիմեք բժշկի,
6.վերլուծեք վարակման եղանակը եւ տեղեկացրեք ձեր հիվանդության մասին բոլոր զուգընկերներին:


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ