Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Փանջունի
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 17:22

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ
Ծննդատնից հայտնում են, որ Բաղրամյան պողոտայի նստացույցի արդյունքում ծնված երեխաների քավորը պետք է լինի Վովա Գասպարյանը:

%%%
ՏՐՈՐՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ
Ոստիկանությունից հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. հետո կրկին հայտնվելով Բաղրամյան պողոտայում, եւս մեկ անգամ հաստատեց, որ հանցագործները վաղ, թե ուշ` վերադառնում են հանցագործության վայր:

% % %
ՇՈՔՈԹԵՐԱՊԻԱ
Ըստ Ճանապարհային ոստիկանության` ոստիկանապետը ցուցարարներին ջրեց, իսկ ճանապարհային ոստիկանապետին` «ֆուկ» արեց:

% % %
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հիմնադիր խորհրդարանից հայտնում են, որ Եղիա Ներսիսյանին ՀԽ-ից հեռացրել են, քանի որ նա իգական սեռի ներկայացուցիչների է սիրում, այլ ոչ թե` արական:

ՄԵՂԱ-ՄԵՂԱ...
Ըստ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի` Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան պողոտայում երբ ոստիկանապետին տեսնում է` խաչակնքում է:

% % %
ԻՆՑԵՍՏ
Գենետիկները հայտնում են, որ Մեհրիբան Ալիեւան Հեյդար Ալիեւի անվան մեդալը համաձայնել է ստանալ այն բանից հետո, երբ գենետիկական անալիզը ցույց ա տվել , որ ինքը Հեյդարին ավելի հարազատ ա, քան Իլհամը:

% % %
ԵՐԿԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
(ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆ
ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Արա Աբրահամյանի Հայաստան գալով` Հայաստանը կթեւակոխի ԱՄՆ-ի մոդելով երկկուսակցական համակարգ: Վերջինս կուժեղացնի Դեմոկրատական կուսակցությունը եւ փաստացի քաղաքական դաշտում կմնան Հանրապետականն ու Դեմոկրատները: