Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:47

ՏԱՔՍՈՒ ՇՈՖԵՐՆ ԻՐ ՄԱՇԿԸ ՉԻ ՓՈԽԻ

- Տաքսի նստելիս` նստատեղի վրա գտա տոպրակ՝ մեջը մրգեր: Քանի որ առաջինը ես էի հայտնաբերել, որոշեցի սեփականաշնորհեմ, էս տաքսու վարորդը կպել է, թե իմ մեքենայի մեջ է հայտնաբերվել, ուրեմն` տերը ես եմ: Վերջում էդ միրգը իրար մեջ արինք:

-ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 180 հոդվածի ուժով. տրանսպորտում կորցրած գույք գտնողը պարտավոր է այն հանձնել տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին, որը ձեռք է բերում գույքը գտնող անձի իրավունքները, ինչպես նաեւ կրում է պարտականությունները:
Օրենսդիրը նաեւ հնարավորություն է տալիս գույքը գտնող անձին այն պահելու իր մոտ կամ ի պահ հանձնել ոստիկանություն, ՏԻՄ, իսկ արագ փչացող գույքը կարող է գույքը գտնողն իրացնել, իսկ վաճառքից ստացված գումարը պետք է վերադարձնի այն ստանալու իրավասություն ունեցող անձին:

«ԵՐԵԽԱՅԻՍ ՀԱՅՐԸ ԹՈՂԵԼ Է ԼՈՒՐՋ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ»

Փաստացի ամուսնական կապից ունեցել եմ աղջիկ երեխա: Երեխայիս հայրը մահացել է եւ թողել է լուրջ կարողություն: Ինչպե՞ս կարող եմ ապացուցել, որ երեխայի հայրը հանգուցյալն է եղել:
Հռիփսիմե

-Իրավակիրառ պրակտիկայում ծնողների եւ երեխաների միջեւ իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմք է դիտվում օրենքով սահմանված կարգով կենդանության օրոք` որպես երեխայի հայր հանդես գալու փաստը` սահմանելով երեխայի հայրության որոշման դատական կարգ: Ընդ որում, այդ դեպքում դատարանը պետք է հաշվի առնի ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ իր կենդանության ժամանակ հոր կողմից ընդունվել է երեխայի հայրության ճանաչման փաստը:
Որպես այդպիսի փաստեր կարող են համարվել նաեւ երեխայի ծնվելուց առաջ երեխայի մոր եւ տվյալ անձի համատեղ բնակությունը, ընդհանուր տնտեսություն վարելը, երեխային միասին դաստիարակելը եւ խնամելը, բարեկամների, հարեւանների եւ այլ անձանց մոտ այդ անձանց հանդես գալը, որպես ամուսիններ, մահացած անձի` որպես երեխայի հայր ներկայանալը, այսինքն, այնպիսի գործողություններ, որոնք հիմք են տալիս արձանագրել, որ մահացած անձը երեխայի նկատմամբ փաստացի ճանաչել է հայրություն:


ԲԱՆԿԸ ԽԱԲԵԼ Է
- Բանկերից մեկում ավանդ եմ ներդրել: Այդ բանկը սնանկացավ, դրա ողջ կապիտալն անցավ պետությանը, գրում է Վարդգես Մելքումյանը,- տարբեր ատյաններ դիմում-բողոքներ եմ գրել, որպեսզի ստանամ իմ ավանդ ներդրած գումարը, մոտ 15.000 ԱՄՆ դոլար, որից ստացել եմ ընդամենը 390 դոլար : Մի քանի տարի դադար տվեցի, նորից դիմում գրեցի, պատասխանեցին, որ գումարս համարվում է ժամկետանց գումար: Ճի՞շտ են գրել, թե` ոչ:

-Ոչ, ճիշտ չեն գրել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344 հոդվածի 2-րդ կետի ուժով` հայցային վաղեմություն չի տարածվում ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով